Սա իմ առաջին ճամբարն էր։Այս երկու օրվա ընթացքում ինձ համար նոր բացահայտումներ եղան։Մենք այնտեղ մեկնեցինք ուսուցողական նպատակով,և իհարկե կայանալ որպես անհատներ՝լինել ինքնուրույն,աշխատասեր և դիմացկուն։Սեւան հասնելուն պես տեղավորվեցինք ,սկսեցինք խաղալ տարբեր խաղեր վազվզել ափին , և այդտեղ սկսվեցին իմ արկածները…այնուհետև ճաշեցինք։Մութն ընկնելուն պես վառեցինք խարույկը։Ամենաջերմ մթնոլորտը ստեղծվեց խարույկի շուրջ՝ոմանք երգում էին,ոմանք նկարում՝ ոմանքել լուռ նսած վայելում բնության խորհուրդը։Առավոտյան մարզվեցինք, նախաճաշեցինք,երեխաների մի մասը գնաց չիչխան հավաքելու։Կեսօրին մենք շարժվեցինք դեպի Սևանի կղզում գտնվող եկեղեցին։Այնուհետև լավ տպավորություններով վերադարձանք տուն։


