Design a site like this with WordPress.com
Get started

Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն Լաբորատորիայում

1.ինչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.մեխանիկայի որ բաժինն  են անվանում կինեմատիկա

Կինեմատիկա է կոչվում այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները։

3.ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

4.ինչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Նյութական կետը մի տեղից մյուսը տեղափոխվելով շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են շարժման հետագիծ։Հետագծերը կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։ 5.ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։

6.ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

7.որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

Հավասարաչափ շարժում կոչվում է այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ:

8.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Հաշվարկման մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների կամ նյութական կետերի շարժումը, ընտրվում է ըստ նպատակահարմարության. օրինակ, հաշվարկման մարմին կարող է լինել աշխատասեղանը, որևէ բնակավայր, Երկիրը, Արեգակը, Գալակտիկայի կենտրոնը և այլն։ 

      9.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

Օրինակ ՝փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը, կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն

     10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:

     11.Գրել միջին արագության բանաձճևը

Vմիջ=St (1) 

     12.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը

    13.Ինչ է ակնթարթային արագությունը

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: