Երիկամը կարծես լոբի լինի, որոնք զույգ գեղձային օրգաններ են։Երիկամները կազմված են բուն հյուսվածքիցև 3-ական պատյանից. շարակցական, ճարպային, և երիկամի: Երիկամի բուն հյուսվածքը կացմված է միջուկային ,կեղևային շերտերից։Արյունը 1 օրվա ընթացքում անցնում է երիկամներով՝ազատվելով միզանյութից։Այդ ներզատիչ գործունեությունը պայմանավորված է արտադրած ռենին հորմոնով, որն ունի անոթասեղմիչ հատկություն և մասնակցում է երիկամային ու արտաերիկամային արյան շրջանառության ֆիզիոլոգիական կարգավորմանը:
Հիվանդություններ
- երիկամների քարեր՝ քարի պնդության բյուրեղներ, որոնք «նստում» են ձեր երիկաների ներսում (այլ կերպ անվանում են երիկամաքարային կամ միզաքարային հիվանդություն)
- երիկամների պոլիկիստոզային հիվանդություն՝ ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ երիկամներում առաջանում են կիստաներ
- դիաբետային երիկամներ (դիաբետիկ նեֆրոպաթիա)՝ դիաբետով պատճառված երիկամների ախտահարումն է
- գլոմերուլոնեֆրիտ՝ երիկամների կծիկների (գլոմերուլի) բորբոքային հիվանդություն է
- երիկամների վարակային հիվանդություններ (պիելոնեֆրիտ)՝ որն առաջանում է միզուղիների վարակի դեպի վեր տարածման պատճառով
- երիկամների քաղցկեղ՝ հազվադեպ հանդիպող քաղցկեղային հիվանդություն է, երբ ուռուցքային օջախը տեղակայված է երիկամներից մեկնումեկում։
Նշաններ, որոնք կարող են հուշել երիկամների հետ կապված խնդիրների մասին
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- միզարձակության հաճախականության և մեզի քանակի փոփոխություններ
- մեզում արյուն
- ոտքերի, հատկապես՝ ոտնաթաթերի շրջանում և աչքերի շուրջն այտուցվածություն
- ցավեր գոտկատեղում
- քնելու հետ կապված խնդիրներ
- ախորժակի անկում
- գլխացավեր
- քոր
- նողկանքի զգացում և փսխում
- բերանի տհաճ հոտ և բերանում մետաղական համի զգացողություն
- մկանային ջղաձգումներ
- ձեռքերի և ոտքերի մատների ծակծկոցի զգացում։