Design a site like this with WordPress.com
Get started

Առաջին համաշխարհային պատերազմ

  • Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը
  • Պատերազմի պատճառների, մասնակիցների նպատակները:
  • Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները
  • Ռազմական գործողությունները 1914-1916թթ
  • Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հետևանքները
  • Նոր ռազմաքաղաքական իրավիճակը 1917թ
  • Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը
  • Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները
  • Կազմել 1914-1918թթ -ի կարևոր իրադարձությունների ժամանակագրություն:

1.եվրոպական տերությունները19-րդ դարում ,պայքարում էին Եվրոպայում ուժային հավասարակշռության հասնելու համար և այդ պատճառով ստեղծվեցին քաղաքական և ռազմական դաշինքներ:Դաշինքները սկսեցին ձևավորվել 1815 թվականից

2.Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում:

Կարճաժամկետ վերլուծությունները փորձում են բացատրել թե ինչու հենց այդ ժամանակ սկսվեց պատերազմը։ Նրանք վերլուծում են Հուլիսյան ճգնաժամի ժամանակ մեծ տերությունների որոշումները, ինչը առաջացել էր Արքայազն Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունից հետո 1914 թվականի հունիսի 28-ին։ Սպանությունը կատարել էր Գավրիլո Պրինցիպ, ով ազգությամբ սերբ էր և Երիտասարդ Բոսնիա խմբակցության անդամ էր, որին սատարում էր Սերբիական ազգայնական Սև ձեռք կազմակերպությունը[4]: Ճգնաժամը ծագեց Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև, որում ներքաշվեցին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան։ Ճգնաժամի խորացման պատճառներից էր դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ տերությունների միջև։

Պատմաբանները մինչև այժ չեն եկել համաձայնության պատերազմի հիմնական պատճառների շուրջ։ Գոյություն ունեն մի քանի տեսակետներ։ Շատ պատմաբաններ կարծում են, որ պատերազմը ոչ թե սկսել են Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, այլ ներքաշված են եղել նաև այլ ուժեր։ Մյուսները կարծում են, որ Գերմանիան երկար ժամանակ պլանավորել էր պատերազմը, երրորդները կարծում են որ Անտնանտի ուժերը ավելի շահագրգռված են եղել պատերազմի սկսվելու հարցում։

Աղբյուրը՝https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80

3.1914 թվականի հունիսի 28-ին թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Բոսնիա և Հերցեգովինայիմայրաքաղաք Սարաևո: Վեցհոգանոց բոսնիացի ազգայնականներ «Մլադա Բոսնիա» ազգայնական խմբավորումից, որոնք հովանավորվում էին սերբիական «Սև ձեռք» կազմակերպության կողմից, հավաքվեցին նույն փողոցում, որտեղ հանգրվանելու էր Ֆերդինանդը։ Նրանցից մեկը ձեռքի նռնակ նետեց Ֆերդինանդի մեքենայի տակ, բայց վրիպեց։ Մոտակայքում որոշ մարդիկ վիրավորվեցին, բայց Ֆերդինանդի շարասյունը շարունակեց ընթացքը։ Մյուս մահափորձը նույնպես ձախողվեց, քանի որ մեքենաները կանգ չառան։ Մեկ ժամ անց, երբ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Սարաևոյի հիվանդանոց մահափորձից տուժածներին տեսակցության, նրա շարասյունը սխալ շրջադարձ կատարեց փողոցում, որտեղ կանգնած էր Պրինցիպը։ Ատրճանակով Պրինցիպը գնդակահարեց Ֆերդինանդին և նրա կնոջը։

Սարաևոյում ավստրիացիները տեղի բնակչությանը հրահրեցին սերբերի դեմ, որի արդյունքում սկսվեցին հակասերբական անկարգություններ, որի ժամանակ խորվաթները և բոսնիացի մուսուլմանները ավերեցին շատ սերբական շինություններ: Այս իրադարձությունները հետագայում անվանվեցին ջարդեր։ Սերբերի դեմ բռնություններ իրականացվել են ոչ միայն Սարաևոյում, այլ նաև Ավստրո-Հունգարիայի մյուս քաղաքներում ։ Ավստրոհունգարական ոստիկանությունը Բոսնիա և Հերցեգովինայում ձերբակալեց 5500 սերբի, որոնցից 700-2200-ը մահացան բանտում ,իսկ 460 սերբ մահապատժի ենթարկվեցին մուսուլմանական հատուկ ձևավորված ոստիկանության կողմից, որը ստեղծվել էր սերբերին հետապնդելու համար:

Հուլիս ամսվա ընթացքում դիվանագիտական հակամարտությունը Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրասիայի և Բրիտանիայի միջև կոչվեց Հուլիսյան ճգնաժամ: Համաձայն պաշտոնական Սերբիայի, որը կապված էր Ֆերդինանդի սպանության հետ և ցանկանում էր սերբացիների ինքնավարությունը Բոսնիայում, Ավստրո-Հունգարիան հուլիսի 23-ին 10 կետանոց վերջնագիր ներկայացրեց Սերբիային, որոնք անընդունելի էին և հրահրում էին պատերազմի, հաջորդ օրը՝ Ռուսաստանի նախարարների նիստից հետո, հրաման արձակվեց զորահավաք իրականացնել Օդեսայում, Կիևում, Կազանում և Մոսկվայում, պատերազմական պատրաստության բերեց Բալթիկ և Սև ծովի նավատորմերը։ Նրանք նաև հրամայեցին մյուս շրջաններին նույնպես պատրաստ լինել զորահավաքի։ Սերբիան նույնպես հայտարարեց համընդհանուր զորահավաքի մասին, չնայած նրանք համաձայն էին վերջնագրի բոլոր կետերին բացի մեկից, որով պետք է թույլ տար ավստրիացիներին մասնակցել Ֆերդինանդի սպանության գործի հետաքննությանը։ Վերջապես հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։

Հուլիսի 29-ին Ռուսաստանը, որը չէր ցանկանում զիջել իր դիրքերը Բալկաններում և պարտավորված էր օգնել Սերբիային, նույնպես հայտարարեց զորահավաքի մասին։ Հուլիսի 30-ին Ռուսաստանը սկսեց պատրաստվել պատերազմի Գերմանիայի դեմ։ Կայզեր Վիլհելմ II-ը խնդրեց իր զարմիկին՝ Ցար Նիկոլայ II-ին, հրաժարվել պատերազմից։ Երբ նա մերժեց, Գերմանիան վերջնագիր ներկայացրեց ռուսներին՝ չօգնել սերբերին, մեկ այլ վերջնագիր ուղարկվեց Ֆրանսիային՝ չօգնել ռուսներին, եթե նրանք պաշտպանեն սերբերին։

Գերմանիայի կառավարությունը ցանկանում էր, որ Ֆրանսիան մնա չեզոք, քանի որ այդ պահին Գերմանիան չէր ցանկանում պատերազմել երկու ճակատով։ Ֆրանսիան չմերժեց, բայց ուղարկեց երկիմաստ հաղորդագություն, որով հորդորում էին Գերմանիային հետ քաշել զորքերը սահմանից, միևնույն ժամանակ հայտարարեց զորահավաքի մասին։ Գերմանիան նույնպես սկսեց զորահավաքը։ Գերմանիան հարձակվեց Լյուքսեմբուգի վրա օգոստոսի 2-ին և մյուս օրը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային: Օգոստոսին 4-ին, երբ Բելգիան հրաժարվեց ճանապարհ տրամադրել գերմանական զորքերին, որպեսզի նրանք հարձակվեն Ֆրանսիայի վրա, Գերմանիան պատերազմ հայտարարեց Բելգիային նույնպես: Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային նույն օրը, քանի որ Գերմանիան չարձագանքեց Բրիտանիայի վերջնագրին, համաձայն որի Բելգիան պետք է մնար չեզոք:

4.Պատերազմը ձգվեց: Առաջին տարվա իրադարձություններից առանձնանում է 1914թ. սեպտեմբերին տեղի ունեցած Մառնի ճակատմարտը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանացիների հարձակումը դեպի Փարիզ և ստիպեցին նահանջել: Երկու կողմերից զոհվեց, նաև վիրավորվեց 600 հազար մարդ: գերմանական ծրագիրը ձախովեց։ Օգոստոսի կեսին Ճապոնիան վերնագիր ներկայացրեց, իսկ մի քանի օր անց պատերազմ հայտարարեց Գերմանիային: Կովկասյան ճակատում 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ տեղի ունեցած ճակատամրտում թուրքական բանակը ծանր պարտություն է կրում: 1915 թ. Իտալիան անցավ Անտանտի կողմը, իսկ Բուլղարիան Գերմանիայի: Նույն տարում Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան ավերեցին Սերբիան: Ռուսական զորքերը 1915 թ. ծանր վիճակի մեջ էին դրել Ավստրո-Հունգարիային,բայց Գերմանիան օգնության է հասնում։ Ռուսաստանը շատ կորուստներ ունեցավ, սակայն շարունակեց պատերազմը: 1916 թ. փետրվարից մինչև դեկտեմբեր ընթացած կռիվներում կողմերից ոչ մեկը հաջողության չհասավ: Քառյակ միության երկրները զգալիորեն թուլացել էին,բայց նրանք դեռ չէին կորցնում հաջողության հասնելու հույսը:

5. 1917 թ.-ին Աշխարհամարտի շարունակումը առաջացրեց նոր ռազմա-քաղաքական վիճակ: Ավելացավ պատերազմող երկրների քանակը: ԱՄՆ-ը, Հունաստանը, Չինաստանը և Բրազիլիան միացան Անտանտին և հզորացրին նրա առանց այդ էլ մեծ ներուժը: Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից: Ռուսաստանյան կայսրությունը հայտնվել էր շատ ծանր իրավիճակում:Հետո Ռուսաստանը հռչակվեց ժողովրդավարական հանրապետություն, սակայն նրանց էլ չհաջողվեց երկրի խնդիրները լուծել, և այն հեղինակազրկվեց: 1917 թ. հոկտեմբերին 25-ին մարքսիստների կուսակցությունը օգտվելով դրանից՝ ժամանակավոր կառավարությանը: Բոլշևիկները խնդիր էին դրել Ռուսաստանում կառուցել սոցիալիստական հասարակություն: Այդ Հոկտեմբերյան հեղափոխությունը փոխեց աշխարհաքաղաքական վիճակը:

6.Թուրքական զորքերը գրավում ենԱրևմտյան Հայաստանը և մտնում Այսրկովկաս ու Արևելյան Հայաստան: Ռուսական բանակին փոխարինած հայկական զորքը կարողացավ կանգնեցնել նրանց։ 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կքնված հաշտությամբ Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց: Քառյակ միության հաջողությունները ձեռք բերվեցին գերագույն ջանքերի գնով, սակայն նրանց ներուժն այլևս սպառված էր: Անտանտը համալիրում է իր ուժերը, և 1918 թ. սեպտեմբերին անցնում հակահարձակման բոլոր ճակատներում: Պարտվեցին և դուրս եկան Օսմանյան կայսրությունը Բուլղարիան և Ավստրո-Հունգարիան: Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը, երկրում սկսվել էր հեղափոխություն, որի պատճառով էլ միապետությունը տապալվում է: Գերմանիան հետո ընդունում է իր պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11-ին ստորագրում զինադադարի պայմանագիրը…և այսպես ավարտվում պատերազմը:

7.Շատ կորուստներ եղան… 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։

8.1914 թ. օգոստոսի 1 – Առաջին աշխարհամարտի սկիզբը

1914 թ. – Ճակատամարտ Մառն գետի շրջանում

1914-1916 թթ. – Հայոց մեծ եղեռնը

1915թ. – Եռյակ դաշինքի վերածումը Քառյակ դաշինքի

1915թ. հունվար – Օսմանյան կայսրության պարտությունը Սաղիրմիշում

1916թ. – Վարդենի ճակատմարտը

1917թ. փետրվարի 27 – Փետրվարյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում

1917թ. ապրիլ – ԱՄՆ-ի պատերազմի մեջ մտնելը

1917թ. հոկտեմբերի 24-25 – Հոկտեմբերյան հեղաշրջումը Ռուսաստանում

1918թ. մարտի 3 – Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի կնքումը

1918թ. հունիսի 4 – Բաթումի հաշտության պայմանագրի կնքումը, պատերազմի ավարտը Կովկասյան ճակատում

1918թ. հոկտեմբերի 30 – Մուդրոսի զինադադարի կնքումը, Օսմանյան կայսրության պարտությունը աշխարհամարտում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: