Բջիջ:Ցիտոպլազմա : Դաս 4

Ցիտոպլազման բջջի կիսահեղուկ կենդանի պարունակություն է։Այն հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.-ին և այդ տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից:Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։Այս փոփոխությունը նպաստում է

  • ներբջջային նյութերի տեղաշարժմանը
  • միջբջջային նյութափոխանակությանը
  • օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

Լինում են միաբջիջ օրգանիզմներ (բակտերիա,ջրիմուռ և այլն)և բազմաբջիջ(կենդանի, բույս, մարդ)։

Բջիջները կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմաից, կորիզից և օրգանոիդներից։

Բջիջները պարունակում են հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Իսկ ինչով են տարբերվում բուսական և կենդանական բջիջները?

Բուսական բջիջն ունի ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:  Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:  Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:

Բջիջները նաև կարող են լինել կորիզավոր (և ոչ կորիզավոր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: