*1. Ջրածինը բնության մեջ։
*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը ։
*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում և այրումը։
*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։
*5. Ջրածնի կիրառումը ։
Թեմատիկ հարցեր և վարժություններ.
1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում…
Որովհետև այն կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը:Ջրածին են հայտնաբերել նաև մոլորակների մթնոլորտում։Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է շա՜տ մեծ քանակներով էներգիա։
2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
ջրածին վառելանյութը անվտանգ է,քանի որ այն այրելիս առաջանում է ջուր։
3. Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.
ա) քիմիական նշանը H
բ) հարաբերական ատոմային զանգվածը 1.00794 կամ 1
գ) մետա՞ղ է. թե՞ ոչ մետաղ.
դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է – 1 պարբերություն, 1 խումբ, գլխավոր ենթախումբ
դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը-1.միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվ-1 էներգետիկ մակարդակների թիվը-1
*4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ.
վալենտականություն-1.
օքսիդացման աստիճան- -1 կամ + 1
*5. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը. ..և որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr և մոլային զանգվածը`
M գ/ մոլ …
Mr(H3)=1⋅3=3.
M=2գ/մոլ
*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..
Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ
*7. Դուք լաբորատորիայում ստացել եք ջրածին և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք. համապատասխան ռեակցիաների հավասարումները. …
Ջրածին ստացանք տեղակալման ռեակցիա-ով ակտիվ մետաղների ՝Zn,Mg,Al, HCl-ի փոխազդեցությամբ։
Zn+2HCl—>ZnCl2+H2↑.
Mg+2HCl—>MgCl2+H2↑
2Al+6HCl—>2AlCl3+3H2↑
2H2+O2—>2H2O+Q.
այրման,միացման, օքսիդաբերական,ջերմանջատիչ ռեակցիա։
*8. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
H2O
H2=11.1%
*9. Որտե՞ղ են կիրառում ջրածինը….
Արտադրվող ջրածնի 50% ավելին ծախսվում է նավթի մշակման համար,25%`ամունյակի սինթեզի: Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքում, օքսիդներից մետաղների ստացման համար,բուսական յուղերից մարգարին ստանալու համար: