Մարտի 1-ից 13-ը՝ Նախագիծ՝ <<Տարրերի քիմիա` Ոչմետաղներ. Հալոգեններ>>
Բովանդակությունը. 7- րդ խմբի գլխավոր ենթախումբի` հալոգենների F, Cl, Br, I, At ընդհանուր բնութագիրը, ատոմների կառուցվածքն ու հատկությունները, պարզ նյութերի ընդհանուր բնութագիրը, հալոգենների ջրածնային միացությունները: Քլորի ընդհանուր բնութագիրը, ատոմի կառուցվածքը, տարածվածությունը բնության մեջ, ֆիզիկական և քիմիական հատկությունները,ստացումը,կիրառումը:Քլորաջրածնական թթվի (աղաթթվի) ֆիզիկաքիմիական հատկությունները և իր աղերը:
Անհատական-հետազոտական աշխատանքի թեման— <<Հալոգենների, դրանց միացությունների կիրառությունը և կենսաբանական դերը>>
* Առաջադրանք 1. 7-րդ խմբի գլխավոր
ենթախմբի տարրերի
ընդհանուր բնութագիրը
պարբերական համակարգի VII խմբի տարրերը ֆտոր անվանվում են հալոգեններ` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I : Հալոգենների խմբին է պատկանում նաև At (աստատ)տարրը:Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը մեծ է և այդ պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:
* Առաջադրանք 2.Հալոգենների
տարածվածությունը բնության
Հալոգենները բնության մեջ շատ հանդիպում են միացությունների ձևով։
Ֆտորի ամենատարածված միացությունները-ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը:
Քլորե- կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը:
Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը։
* Առաջադրանք 3. Հալոգենների ատոմների
բաղադրությունը և
կառուցվածքը
Քլոր — 17 պրոտոն, 17 էլեկտրոն, 19 նեյտրոն.
Բրոմ — 35 պրոտոն, 35 էլեկտրոն, 45 պրոտոն.
Ֆտոր — 9 պրոտոն, 9 էլեկտրոն, 10 նեյտրոն.
Յոդ — 53 պրոտոն, 53 էլեկտրոն, 74 նեյտրոն
* Առաջադրանք 4. Քլորի վալենտականությունը
և օքսիդացման աստիճանը
միացություններում
Վալենտականություն( 1, 3, 5, 7).
Տարբեր միացություններում քլորի օքսիդացման աստիճանները ՝ 7; 6; 5; 4; 3; 1; 0 և -1:
* Առաջադրանք 5.Հալոգեն պարզ նյութերի
ֆիզիկաքիմիական
հատկությունները
Ֆտոր(F2) -գազ ,չի հեղուկանում, բաց դեղին ,հոտը սուր ու գրգռող, հալման ջերմաստիճանը ՝ -220, եռման ջերմաստիճան -183:
Բրոմ(Br2)- հեղուկ, գույն՝ կարմրագորշ ,հոտ՝տհաճ,հալման ջերմաստիճանը ՝ -7,եռման ջերմաստիճանը ՝ -7:
Յոդ(I2)- պինդ ,գույն՝մուգ մանուշակագույն մետաղական փայլով, հոտը սուր ,հալման ջերմաստիճան՝+114, եռման ջերմաստիճան՝+186:
Քլոր (Cl2)- գազ (հեղուկ էճնշման տակ), գույն՝ դեղնականաչ , հոտ՝ խեղդող , հալման ջերմաստիճան՝ -101, եռման ջերմաստիճան ՝ -34:
* Առաջադրանք 6. Քլորի և նրա միացությունների
կիրառությունը
Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար:Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով։ Քլորն օրգանիզմ է մտնում նատրիումի քլորիդի (NaCl) ձևով, որը խթանում է նյութափոխանակությունը: Քլորից ստացվում են տարբեր պլաստմասաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, դեղամիջոցներ և ներկեր։
* Առաջադրանք 7. Աղաթթվի և նրա աղերի
կիրառությունը։
Աղաթթու քլորաջրածնի լուծույթն է ջրում որը ուժեղ միահիմն թթու է , հատկություններով, փոխազդում է մետաղների, օքսիդների, լուծելի և լուծելի հիմքերի, աղերի կալիումի պերմանգանատի հետ։ Աղաթթվի աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում։ ԹԹվածնավոր ամենահայտնի աղերից բերթոլետյան աղն է, KClO3 -այն անգույն ջրում լավ լուծվող նյութ է։ Աղաթթվի աղերից լավ կիրառություն ունի քլորակիրը, որը սպիտակ քլորի սուր հոտով փխրուն սպիտակ փոշի է, օգտագործվում է բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար, կանխարգելիչ միջոց է բակտերիաների դեմ։մոլային զանգվածը 36,46 գ/մոլ խտությունը 1,19 հալման 5երմաստիճանը -30, հալման ջերմ 48, քլորաջրածինը լավ լուծվում է ջրում:
«Թեմատիկ հարցեր և վարժություններ»՝
*1. Ինչո՞ւ են 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ». *2. Ինչո՞ւ են հալոգենները
համարվում կենսական տարրեր…
անվանվում է այդպես քանի որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:
*2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր…
Հալոգենները կենսական տարրեր են համարվում, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:
*3. Որո՞նք են հալոգենների
միացությունների դերը մարդու
օրգանիզմում….
Հալոգենները ունեն մեծ նշանակություն մարդու օրգանիզմում։ NaCl մտնում է արյան պլազմայի բաղադրության մեջ։ Cl- իոնը մասնակցում է նյարդերում և մկաններում իմպուլսների հաղորդմանը։Յյոդը մտնում է վահանաձև գեղձի հորմոնների կազմության մեջ, որի պակասի դեպքում առաջանում է հիպոտիրիոզ հիվանդությունը։ HCl որը մտնում է ստամոքսահյութի բաղադրության մեջ, նպաստում է մարսողությանը և պակասի դեպքում առաջանում են տարաբնույթ խանգարումներ։
*4. Կարելի՞ է խմելու ջուրը
ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…
Խմելու ջուրը ախտահանվում է քլորով, հիմնվելով նրա բակտերիոցիտ հատկության վրա։ Բայց եթե չպահպանվի քլորի թույլատրելի կոցենտրացիան խմելու ջրի մեջ, այն կարող է առաջացնել թունավորումներ։ Խմելու ջրից կգա տհաճ քլորի հոտ և քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար
*5. Ի՞նչ է ժավելաջուրը…
Ժավելաջուր-NaCLO: Օժտված է սպիտակեցնող հատկությամբ։ Կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։
*6. Ի՞նչ է քլորակիրը…
Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս ։Քլորի հոտով,, սպիտակ փոշի ։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։
*7. Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-անոց ջրային լուծույթն է կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»
Ֆիզիոլոգիական լուծույթը աղային լուծույթ է, որի օսմոսային ճնշումը և աղային կազմը շատ մոտ է արյան պլազմայի օսմոսային ճնշմանը և աղային կազմին։
*8. Կատարեք հաշվարկ.<<1 կգ «ֆիզիոլոգիական լուծույթ» պատրաստելու համար քանի՞գրամ աղ և ջուր պետք է վերցնել:
Մարտի 15-ից 19-ը՝ Լաբորատոր փորձեր՝ ՙՔլորաջրածնական թթվի (աղաթթվի) ֆիզիկաքիմիական հատկությունները:
Սովորել դասագրքից` էջ 41-ից 56-ը: Նախապատրաստվել լաբորատոր աշխատանքին` <<Աղաթթվի ֆիզկական և քիմիական հատկությունները>>: