«Անդաստան» Դանիել Վարուժան

• Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։ Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարանային աշխատանք

ակոս — Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը

կոչնակ — Եկեղեցի հրավիրող կոչնազանգ

կայլակ – Փոքրիկ կաթիլ, շիթ

Գրաբարաշխարհաբար

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող լինի…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսեն
Լայն երակի մեջ ակոսին.
Եվ երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող լինի:

Արևմտյան կողմն աշխարհի|
Բերրիությո՜ւն թող լինի…
Ամեն աստղից ցող կաթա,
Ու ամեն հասկ ձուլի ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարի վրա արածանեն՝
Ծիլ ու ծաղի՜կ թող լինի:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող լինի…
Ցորենի ոսկի ծովի մեջ
Թող հավետ լողա գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող լինի:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
Հորդի գինին բաժակներում.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող լինի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: