Համո Սահյան Նախագիծ

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լորգյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգկրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկականբաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ Աշխատել է միշարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է«Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։ Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատումգրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրիհանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։ Համո Սահյանի առաջին գիրքը՝«Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղդրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհիու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանըտափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ 1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականիննա արժանանում է պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Մահացել է1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։

«Անունդ տալիս» բանաստեղծությունը։ Բացատրի՛ր բանաստեղծությունը։ Փորձի՛ր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Այս բանաստեղծություննը, նկարագրում է մեր աշխարհը, մեր հայրենիքը ։Եթե կարդանք և ավելի խորը մտածենք մի ողբերգություն կնկատենք այս նախադասությունների ծեջ «Թեքված մի մատուռ եմ հիշում», «Եվ բերդի տեղահան մի դուռ», «Ավերակ տաճարի մի վեմ», «Եվ բեկված մի սյուն եմ հիշում»:

2․ Համո Սահյանի «Ամպրոպից հետո» բանաստեղծությունը։ Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Արևոտ սար, բերդի տեղահան մի դուռ, աշխարհից խռոված մի ցուպ։

3․ Կարդա և վերլուծիր երեք բանաստեղծություն  (քո ընտրությամբ)։


4․ Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր։


5․ Համո Սահյանի ո՞ր  բանաստեղծությունը (ները) հավանեցիր, ինչո՞ւ:

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Չգիտեմ ինչու այս բանաստեղծությունը հավանեցի, ես իրականում շատ եմ սիրում Համո Սահյանի բանաստեղծությունները


6․ Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ» վերնագրերից որևէ մեկով:

Սա իմ աշխարհն է գունեղ սիրով լի։Իմ աշխարհը գունավոր է բայց կա մի անկյուն որը ամբողջությամբ սպիտակ է՝դատարկ ։Սպիտակ գույն- դատարկություն տխրություն…Չեմ կարողանում և չեմ կարողացել այդ անկյունը ներկել գեղեցիկ վառ երանգներով ։Իմ աշխարհում մարդիկ շատ քիչ կան, իմ ընտանիքը, իմ իրական ընկերները, նրանց ում որ ես շատ եմ սիրում…ԻՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ շատ կենդանիներ կան , որովհետև ես նրանց ավելի շատ սիրում քան մարդկանց , կենդանիները ավելի խելացի են քան մարդիկ, նրանք գիտեն սիրել, նրանք կարող են գնահատել բարությունը։Ես և իմ ընտանիքը շատ ենք սիրում նրանց…Սա էլ իմ աշխարհը)
7․ Ամփոփում —  հարցաշարմ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: