Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը հայ նշանավոր գրող է , փաստաբան և քաղաքագետ։Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։Զոհրապը վաղ հասակից գրել է շատ ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։

Զաբուղոն

Զաբուղոն գող է և  նշանված է։Նշանդրեքը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէ կատարվել, ուղղակի հավիտյան սիրելու խոսք են տվել իրար գիշերով՝ ինքը և Վասիլիկը: Գողը միայն գիշերներն էր հանդիպում Վասիլիկին, որպիսի չգտնեն նրան: Նա ցուցամոլ էակ է, չի կարող գոհանալ կյանքի ներքին ու լուռ ներդաշնակությամբ:Կինը գիշերով կանչում է ոստիկաններին և Զաբուղոյին բռնել է տալիս: Զաբուղոն յոթը տարի պետք էր մնար բանտում:Նա 3 տարին անցկացրեց բանտոպջւմ մտածելով իր կնոջ մասին, սակայն նրան հաջողվում է փախչել բանտից։Մոտենում է Վասիլիկի տանը, տեսնում որ Վասիլիկն գրկում է ուրիշ տղամարդու։ Զաբուղոն ակամա ձեռքը երկարում է դանակին, ուզում է սպանել երկուսին և հանկարծ արհամարհանքի մեջ հաղթահարելով վրեժի ցանկությունը՝ դանակը դնում է տեղը։ Ամբողջ գիշեր թափառում է դատարկ փողոցներում, չգիտի ուր պիտի գնա ո՛չ տուն ունի և ո՛չ ծանոթ ։Նրա ձեռք բերած ազատությունը լրիվ անիմաստ էր և արշալույսին հետ է  վերադառնում բանտ։

Ռեհան

Երիտասարդը իր գիշերը միշտ անցկացնում էր սիրած աղջկա պատուհանի մոտ։Աղջիկը միշտ նստած էր լինում պատուհանի դիմաց։Նրան թվում է թե նրանք շատ նման են իրար , երազկոտ են ,անքուն և սերը նրա հանդեպ ավելի է մեծանում։Սակայն ,առավոտյան նա նկատեց որ պատուհանից երևացող աղջկա գանգուռ մազերը ուղղակի Ռեհան էր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: