ԼՃԱԿ։Պետրոս Դուրյան

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ[1]
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

  1. Ո՞ր հատվածում է Դուրյանն իրեն համեմատում լճակի հետ։

Սիրեմ քեզի պես ես ալ.
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

և

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝.
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

  1. 2.Ո՞ր տողերում է ասում, որ լճակն ավելի խաղաղ է, քան ինքը։

  2. Հոդ աստղերը չեն մեռնիր,
  3. Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
  4. Ամպերը չեն թրջեր հոդ,
  5. Երբ խաղաղ եք դու և օդ,
  6. 3.Իր անձնական վիրավորվածությունը Դուրյանը ո՞ր տողերում է ցույց տալիս։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

  1. 4.Ո՞ւմ ի նկատի ունի բանաստեղծը՝ «հուսահատ մը» ասելով։

  2. «հուսահատ մը »ասելով ի նկատի ուներ հենց ինքն իրեն։

  3. 5.Բառարաններից գտիր անձկավ, գեղուհի, խոկալ, խռով բառերի բացատրությունը։
  4. Անձկավ-կարոտած.
    գեղուհի- գեղեցկուհի
  5. խոկալ-խորհել
  6. խռով-խռոված
  7. 6.Քո կարծիքով՝ ինչո՞ւ է բանաստեղծը զրուցում լճակի հետ։
  8. իմ կարծիքով բանաստեղծը զրուցում էր լճակի հետ , քանի որ նա շատ էր մնանացնում էր իրանց ։
  9. Տեղեկություններ գտիր Պետրոս Դուրյանի մասին, ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում ։Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան։1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: