Սյունիքի ազատագրական պայքար
1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)։
Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։
1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք։ Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար։
Արցախի ազատագրական պայքար
1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգիտարածքում ձևավորված հայկական մելիքություններիգլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքականհարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրելօտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրականհերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրականպայքարին (1722-1730):
18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժմանառաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսականկայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ ՊետրոսՄեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստաննազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելունպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնումէ Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա ևդեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրինմահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:
Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում ենգահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդըգրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա: Միևնույնժամանակ Հյուսիսային պատերազմիհաղթական ավարտիցհետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը:
Արցախում այդ ժամանակ իշխումէին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվականտոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակկալվածքներ։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում ենմիասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։