Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է:Հիմնվել է 1955-ի հոկտեմբերի 17-ին ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից:Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով:Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։1955-1989 թթ.-ին եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին համալսարանական քոլեջ, 1996 թվականի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան։ Ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։
