Design a site like this with WordPress.com
Get started

Հարանուններ և համանուններ

Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

  1. Նա երկու օր ավել աշխատեց (ավելորդ)
  2. Անկյունում դրված էր մի մաշված ավել (ցախավել)
  3. Վարպետը կատարեց դետալների յուղում (յուղել գործիքները)
  4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում (ձեթի մեջ տապակել)
  5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։ (կատարող, գործող)
  6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան; (ընդունակ, կարողություն)
  7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ (քիմիական փոխազդեցություն)
  8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ (ալյուրը ջրի հետ խառնելուց ստացվող, մասան որից հաց կամ այլ թխվածք են պատրաստում)
  9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ գոլ (ֆուտբոլի խաղի ժամանակ գնդակը հակառակորդի դարպասի մեջ գցելը)
  10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ — գոլ (ոչ շատ տաք, ոչ էլ ցուրտ)

Реклама

blob:https://elizaayvazyan2006travel.wordpress.com/ff4a642a-34c1-4b16-8fdc-4818599f5d10

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

2․ Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

  1. բարձր հարկ – շենքի հարկ, պետական հարկ
  2. ավել գնել – գնել ցախավել, գնել շատ, ավելորդ
  3. ոչխարի հոտ – ոչխարից եկող սպեցիֆիկ հոտ, ոչխարների խումբ
  4. մետաքսի կտոր – մի կտոր մետաքս, կտոր պատրաստված մետաքսից
  5. Նա ջրում է – նա ջրի մեջ է, նա ջրում է որևիցե մի բան, օրինակ՝ ծառը
  6. Նա գնում է – նա գնումներ է կատարում, նա հեռանում է
  7. Խավարում է- խավարի մեջ է, խավար է ընկնում

3․ Տրված համանուններով կազմել նախադասություններ

  1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
    Եղբայրս չի սիրում կաթի սերը։ Նա ապացուցեց իր սերը
  2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
    Նա սիրում էր նախադասությունը ավարեժտել կետով։ Կետը ամենամեծ ջրային կենդանիներից է։
  3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
    գործիք)
    Ուսանող քույրս լիքը քանոններ է գնել։ Այս աղջիկը շատ գեղեցիկ է քանոն նվագում։
  4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
    Այդ տեսարանը տեսնելուց իր մարմնով դող անցավ։ Տղայի հեծանիվի դողը պատռվեց։
  5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
    հանդիսավոր օր)
    Ուսուցչուհին խնդրեց մի տոն բարձր երգել։ Այսօր քաղաքում տոն է նշվում։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։

  1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
  2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
  3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
  4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
  5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
  6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
  7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
  8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
  9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
  10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով


հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

փաթիլ, կաթիլ, հողից, կողից, հասկահանի, հասկանալի, տակ, խակ, գրգիռն, թրթիռ, սեզ, դեզ, հեզ, ձորում, ծորում։

Advertisement
%d bloggers like this: