Design a site like this with WordPress.com
Get started

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հացեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ պատժի
(հարկադրանքի ցանկացած ձևի) գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքով անձից
պահանջվող և այդ պատժի (հարկադրանքի ցանկացած ձևի) գործադրման կամ
գործադրման սպառնալիքի ներքո անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ
ծառայությունը (այդ թվում՝ այն աշխատանքը, որն անձը կատարում է (ստիպված է
կատարել) որևէ պատժի (հարկադրանքի ցանկացած ձևի) գործադրման կամ գործադրման
սպառնալիքի ներքո այն դեպքում, եթե սույն օրենսգրքին կամ Հայաստանի
Հանրապետության այլ օրենքներին համապատասխան՝ նա իրավունք ունի հրաժարվելու
այդ աշխատանքի կատարումից)

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային
կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված
աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային
պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր
ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ
օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների
ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի
կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ
աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է լինել կամ գործատուի ցանկությամբ, կամ՝ աշխատանքի ընդունվողի։ Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում՝

1. տասնութ տարին չլրացած անձինք
2. ընտրովի պաշտոն զբաղեցնողները
3. գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք
4. օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի
  • Աշխատանքային արձաակուրդ

Աշխատանքային հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյաաշխատանքային շաբաթվա դեպքում ՝ նաև շաբաթը։ Տոների և հիշատակի օրերը սահմանված են որպես ոչ աշխատանքային օր(օր. Ամանոր, Սուրբ Ծնունդ, Բանակի օր, Կանանց տոն, Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Աշխատանքի օր, Հաղթանակի տոն, Հանրապետության տոն, Սահմանադրության օր, Անկախության տոն, Երկրաշարժի օր)։ 
Ամենամյա արձակուրդըօրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին։ Այդ ընթացքում պահպանվում է նրա պաշտոնը, վճարվում է միջին աշխատավարձ։ Ամենամյա. վազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային դեպքում ՝ 24: Կան նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդներ, ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդը (դեկրետը), մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը։

  • Աշխատանքից ազատում

Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը աշխատել:

Advertisement
%d bloggers like this: