Անհատական նախագիծ՝Տիեզերք

Նախագծի վերնագիր՝ Տիեզերք

Նախագծի մասնակից՝ Էլիզա Այվազյան

Նախագծի ժամանակահատված՝ շուրջտարյա, ամփոփում մեկ ամսվա կտրվացքով

Նախագծի նպատակ՝ ավելի շատ բան իմանալ Տիեզերքի մասին

Նախագծի ընթացք՝ համացանց ,գիրք

ՏԻԵԶԵՐՔ

Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ: Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում:«Milky way» գալակտիկայոմ է գտնվում մեր Արեգակնային համակարգը։Այն բաղկացած է Արեգակից և 9 մոլորակներից՝Մերկուրի,Վեներա,Երկիր,Մարս,Յուպիտեր,Սատուրն,Ուրան ,Նեպտուն ,Պլուտոն:Սակայն 2006թ-ին Պլուտոնը համարեցին թզուկ մոլորակ և համակարգում մնաց 8-ը։

Մերկուրի

Արեգակին ամենամոտ և ամենաարագընթաց մոլորակն է:։Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով,որոնցից ամենամեծը կոչվում է Տաք ավազան: Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ: Ի տարբերություն Լուսնի, Մերկուրին ունի մեծ երկաթյա միջուկ, որը ստեղծում է մագնիսական դաշտ, որը մոտավորապես կազմում է Երկրի մագնիսական դաշտի 1%-ը: Մոլորակը չափազանց խիտ է, ինչը պայմանավորված է միջուկի համեմատաբար մեծ չափերով: Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −183 °C-ից մինչև 427 °C (90 – 700 Կ):

Վեներա

Վեներան Երկրի երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է Արեգակից և Լուսնից հետո, նրա տեսանելի աստղային մեծությունը հասնում է −4,6, բավարար պայծառ, որպեսզի ստվերներ ստեղծի:Վեներան 2 մոլորակն է ,բայց այն ավելի տաք է քան Մերկուրին,որովհետև իր մթնոլորտը չի թողնում որ այն սառչի։Վեներայի ամպերը գունավոր են և թունավոր ,որովհետև այն պարունակում է թթուների կաթիլներ որոնք քայքայում են մաշկը։

Երկիր

Այն Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծով` նրանից 149 600 000 կմ հեռավորության վրա։ Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրն Արեգակի շուրջը կատարում է մեկ լրիվ պտույտ, անվանում են տարի: Իսկ այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրը մեկ լրիվ պտույտ է կատարում իր առանցքի շուրջը, կոչվում է օր։ Տարին ունի մոտավորապես 365 ու 1/4 օր։ Երկրի տրամագիծը մոտ 1 2 756 կմ է, իսկ հասարակածի երկարությունը` մոտ 40 000 կմ։ Բևեռների մոտ երկրագունդը թեթևակի սեղմված է։ Բևեռներ են անվանում Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է նրա երևակայական առանցքը և որի շուրջը պտտվում է Երկիրը (այդ մասին կարդացեք նաև «Երկրի բևեռներ» զրույցում)։ Այդ առանցքը Երկրի ուղեծրի հարթության հետ կազմում է մոտ 66 աստիճանի անկյուն։ Երկրի առանցքի այդ թեքվածության շնորհիվ է, որ Արեգակի շուրջը մեկ լրիվ պտույտ կատարելիս Երկիրը տարբեր չափով է լուսավորվում նրա ճառագայթներով։ Այդ պատճառով է, որ Երկրի վրա տարվա եղանակները փոխարինում են միմյանց. գարնանը հաջորդում է ամառը, ապա` աշունն ու ձմեռը։ Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը, և բազմաթիվ արհեստական արբանյակներ։ Երկրի արտաքին պինդ շերտը կոչվում է երկրակեղև։ Նրա հաստությունը ցամաքում 30-ից մինչև 70 կմ է, օվկիանոսների հատակին՝ ընդամենը 5-10 կմ։ Երկրակեղևի տակ, մինչև 3000 կմ խորությունը, տարածվում է մանթիան, իսկ ավելի խորը, մինչև Երկրի կենտրոնը, միջուկն է։ Որքան ավելի խորն են դասավորված ապարները, այնքան ավելի ամուր են ու տաք։ Գիտնականները ենթադրում են, որ մանթիան կարծր է ու շիկացած, իսկ Երկրի միջուկը կազմված է հալված երկաթից։ Երկրակեղևը և վերին մանթիան միասին այլ կերպ անվանում են լիթոսֆերա՝ քարե պատյան։ Իսկ օվկիանոսները և ծովերը, լճերը, գետերն ու ստորգետնյա ջրերը գոյացնում են ջրոլորտը՝ Երկրի ջրային թաղանթը։ Երկրի օդային թաղանթն անվանում են մթնոլորտ։ Այն կազմված է, հիմնականում, ազոտից (78 %) և թթվածնից (21 %): Երկրի բոլոր կենդանի օրգանիզմները (միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները, մարդիկ) կազմում են Երկրի կենսոլորտը, նրա «կենդանի» պատյանը։ Ներկայիս կենսոլորտը կազմավորվել է երկար, միլիարդավոր տարիներ տևած զարգացման ընթացքի՝ էվոլյուցիայի, հետևանքով։ Կենսոլորտը հսկայական դեր է խաղում մարդկության կյանքում։ Բույսերը մթնոլորտը հագեցնում են թթվածնով և կենդանիների հետ միասին սնունդ են մարդու համար։ Մարդը պետք է խելամիտ օգտագործի բնական հարստությունները, այսինքն՝ բնությանը պետք է հնարավորություն տա վերականգնելու, լրացնելու իր իսկ վերցրածը։ Անհրաժեշտ է մեզ շրջապատող միջավայրը՝ օդը, ջուրը, հողը պահպանել աղտոտվելուց։ Մեր երկրում շատ բան է արվում դրա համար։ Շրջապատող միջավայրի պահպանության վերաբերյալ մենք համաձայնագրեր ենք կնքում նաև այլ երկրների հետ։

Մարս

Մարսը իր անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին: Երբեմն անվանում են նաև «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:

Մարսը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ (Մերկուրիից, Վեներայից և Երկրից հետո) և չափերով յոթերորդ (զանգվածով և տրամագծով գերազանցում է միայն Մերկուրիին) մոլորակն է: Մարսի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը, (0,64185 × 1024 կգ), ծավալը`   0,15 Երկրի ծավալ, միջին գծային տրամագիծը`   0,53 Երկրի տրամագիծ (6800 կմ): Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ: Մարսի հանգած հրաբուխ Օլիմպոսը հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է:2009 թվականի փետրվարին հետազոտական ուղեծրային սարքերի խումբը Մարսի ուղեծրում կազմված էր երեք աշխատող տիեզերական սարքերից`   «Մարս Ոդիսևս», «Մարս-էքսպրես» և «Մարսյան հետախուզական արբանյակ», դա ավելին է, քան ցանկացած այլ մոլորակի մոտ, Երկրից բացի։

Գիտնակաները ուզում են ոսումնասիրել Մարսը կար արդյոք կյանք Մարսի վրա թե ոչ ։ NASA -ն արբանյակ է ուղարկել մարսի վրա որպեսզի այն ուսումնասիր են։

Նրանք այդ արբանյակի մքջոցով շատ հետաքրքիր զարմանալի մարմիններ գտան

Յուպիտեր

Ինչպես Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, Յուպիտերը ևս դասվում է գազային հսկա մոլորակների դասին: Ժամանակակից միջազգային աստղագիտական միության կողմից ընդունված անունը`   Յուպիտեր, ծագում է հին հռոմեական բարձրագույն աստծո անունից:Յուպիտերի «Մեծ Կարմիր հետքը», լուսանկարված Վոյաջեր 1-ի կողմից Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, ինչպիսիք են փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու ուժգին քան Երկրի վրա: Ուշագրավ է Յուպիտերի մթնոլորտում ձևավորված Մեծ Կարմիր հետքը, որը մի հսկա մրրիկ է և հայտնի է XVII դարից ի վեր: Իր տրամագծով այն գերազանցում է Երկիր մոլորակը: Յուպիտերը ունի առնվազն 66 արբանյակներ, որոնցից ամենամեծերը Իո, Եվրոպա, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին:Յուպիտերի հետազոտությունները կատարվում են Երկրի վրա գտնվող և ուղեծրում գործող աստղադիտակներով, ինչպես նաև սկսած 1970 թվականից դեպի այս մոլորակն են ուղարկվել ութ միջմոլորակային տիեզերական կայաններ`   ՆԱՍԱ-ի «Պիոներներ», «Վոյաջեր», «Գալիլեո» և այլն: Նրա վրա մեծ բիծ կա որին կոչում են կարմիր բիծ։Այն պտտվող փոտորիկ է որը չի դադարում արդեն 300 տարի։Այս փոթորիկը երկրից 2 անգամ ավելի մեծ է։

Սատուրն

Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից`   գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։ Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը։ Չնայած դրան մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։ Սատուրնը տրամագծով Երկրից մեծ է 9,4 անգամ, ծավալով`   96 անգամ, զանգվածով`   95 անգամ։ Չնայած Սատուրնի քիմիական կազմի մասին որևէ հստակ տեղեկություն չկա, գիտնականները կարծում են, որ այն նման է Յուպիտերի քիմիական կազմին։ Այն ունի փոքրիկ քարոտ միջուկ, որը շրջապատված է ջրածնով և հելիումով։ Միջուկը նման է Երկրի միջուկին, բայց ավելի խիտ է։ Սրանից վերև հեղուկ մետաղական ջրածնի ավելի հաստ շերտ է, որին հաջորդում է մի այլ շերտ`   կազմված ջրածնից և հելիումից, իսկ ամենաբարձր շերտը 1000կմ բարձրությամբ գազային մթնոլորտ է։ Միջուկի զանգվածը մոտավորապես 9-22 անգամ մեծ է Երկրի զանգվածից։ Սատուրնը ունի շատ տաք մակերևույթ, որի ջերմությունը հասնում է 117000 oC, և այն տիեզերք է հաղորդում 2,5 անգամ ավելի շատ էներգիա, քան այն ստանում է Արևից: Սատուրնի հասարակածի օղակները և արբանյակների համակարգի հարթությունը խավարածրի նկատմամբ թեքված է 26o անկյունով, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում օղակները դիտելու համար։ Մեկ ուղեծրային պտույտի ընքացքում (29,5 տարի) Սատուրնը դեպի մեզ է շրջվում մերթ հյուսիսային, մերթ հարավային բևեռներով։ Այդ պատճառով օղակները երևում են «վերևից», իսկ երբեմն էլ ընդանրապես չեն երևում, երբ դեպի դիտողն են շրջված եզրով։ Օղակները կազմված են մանր փոշեհատիկներից և մինչև 10-15 մ տրամագծով սովորական ջրասառույցի բեկորներից և փխրուն ձնագնդերից։ Օղակները շատ բարակ են`   10-20 մ։ Ամբողջ օղակային համակարգի լայնությունը 60 000 կմ է։ Օղակների առաջացման մասին ընդունված է այն տեսակետը, թե իբր դրանք այն հսկայական ամպի մնացորդներն են, որից կազմավորվել են Արեգակնային համակարգի մոլորակները։Սատուրն ու Յուպիտերն այնքան արագ են պտտվում իրենց առանցքի շուրջը,որ բևեռներում սեխմված են։

Ուրան

Հայտնաբերվել է 1781 թվականին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելի կողմից և անվանվել է հունական աստված Ուրանի պատվին։ Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։

Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին՝ առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով Արեգակնային համակարգի սահմանները։Ինչպես և մյուս գազային հսկաները, Ուրանն ունի օղակների համակարգ և մագնիտոլորտ, բացի այդ, այն ունի 27 արբանյակ:Ուրանը Երկրից ծանր է 14,5 անգամ, այն Արեգակնային համակարգի հսկա մոլորակներից ամենաթեթևն է:Արևի շուրջը պտտվելիս՝Ուրանի սեփական պտույտի առանցքը պտտվում է,ասես Ուրանը «պառկած» հոլ լինի ,այնինչ մնացած մոլորակները պտտվում են «կանգնած» հոլի պես։

Նեպտուն

Նեպտունը արեգակնային համակարգի ութերորդ մոլորակն է: Միջին հեռավորությունը Արեգակից 4495,6 մլն կմ է: 
 Իր առանցքի շուրջը պտտվում է 15 ժամ 48 րոպեում: Արեգակի շուրջը պտույտը տևում է 164,8 երկրային տարի: 
 Նեպտունի միջին ջերմաստիճանը -200 աստիճան ցելսիուս է, զանգվածը 17,2 անգամ գորազանցում է երկրի զանգվածին: Տրամագիծը 49 500 կմ է` մոտ 4 անգամ մեծ երկրայինից: Միջին խտությունը հավասար է 1,74 գրամ/սմ խորանարդ: Նեպտունը պատած է մթնոլորտով, որտեղ հայտնաբերվել են մոլեկուլային ջրածին, մեթան և հելիում: Անդրադարձնում է իր վրա ընկած լույսի 52 տոկոսը: Այն փոթորիկ է ունեցել,որը չքացել է։
 ՈՒնի երկու արբանյակ` Տրիտոն և Ներեիդա: 
 Տրիտոնը արեգակնային համակարգի մեծագույն արբանյակներից է, զանգվածով երկու անգամ գորազանցում է Լուսնին: Տրիտոնի տրամագիծը 4000կմ է, պտտման պարբերությունը 5,9 օր է, իսկ պարաբոլական արագությունը 2,7կմ վրկ: Ենթադրվում է, որ Տրիդոնը մթնոլորտ ունի: Ներեիդայի տրամագիծը 300 կմ է, պտտման պարբերությունը 1 տարի: 

Create your website with WordPress.com
Get started