Դաս 3

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն – զիմաստություն

զխրատ – ըզխրատ

զբանս – ըզբանըս

հանճարոյ – հանճարո

Բառարան

զիմաստութիւն – իմաստությունը

 զխրատ – խրատը

բան – խոսք

զբանս – խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

Ճանաչել իմաստությունը և խրատը,իմանալ խոսքը և խոսքերը։

Դաս 2

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես. 

լաւ – լավ

զթագաւոր – ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր – քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ – աղքատ, բայց իմաստուն մանուկ: 

Ինձ թվում է այստեղ պետք է փոխադրել «բայց»

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ – զույգ դո՛ւրս գրիր: 

Իմաստուն-անմիտ մանուկ-ծեր

Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի` 

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը:

 Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան – ին հաջորդող բառի վրա: 

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Դաս1

Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես. 

լաւ – լավ

կոյր – կույր

Բառարան

աչօք – աչքով

մտօք – մտքով

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում: 

Լավ է կույր աչքով քան կույր մտքով և աշխարհաբար ավելի գեղեցիկ է հնչում

  • Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր: 

Կոյր մտոքը նշանակում է անգրագետ և հակառակ իմաստն արտահայտող բառը՝ազատ միտք

3..Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ): 

Այո, մարդը կարող է լինել  սրտով կույր, սրտով կույր են այն մարդիք ովքեր չարությամբ են լցված և չեն հարգում ուրիշներին։

4.Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

5.Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր): 

Որ մարդ ավելի լավ է կույր լինի քան անգետ բայց ոչ տեսնի և լինի չար, անխելք։

Create your website with WordPress.com
Get started