Design a site like this with WordPress.com
Get started

«Մահացած մարդը» Լ.Լուգոնես

Գյուղակում, որում կանգնեցինք մեր սայլերով երկար ժամանակ անբնակ տարածքներում չափումներ կատարելուց հետո, մի եզակի խելագար կար, որի խենթությունը կայանում էր նրանում, որ իրեն մահացած էր համարում:

Եկել էր այնտեղ մի քանի ամիս առաջ, առանց պատմելու, թե որտեղից էր` թախանձագին ու հուսահատորեն խնդրելով, որ իրեն հանգուցյալ համարեն:

Ավելորդ է ասել, որ ոչ ոք չկարողացավ իր ցանկությունը կատարել. որքան էլ որ շատերը իր հուսահատության առջև կեղծեին, արդյունքում դա միայն բազմապատկում էր նրա տառապանքները:

Մեր ժամանելուն պես շտապեց ներկայանալ մեր առջև`  մեզ էլ աղերսելու համար այն, ինչին անհնար էր հավատալ` այնպիսի հուսահատ խոնարհությամբ, որ անշուշտ խղճահարություն էր առաջացնում: Նույնն անում էր բոլոր ճամփորդների հետ, ովքեր երբեմն-երբեմն անցնում էին այդ կողմերով:

Արտասովոր նիհար մի մարդ էր` դեղնավուն մորուքով, փաթաթված ցնցոտիների մեջ, սովորական խելագարի պես: Բայց մեր հողաչափը ինչպես պարզվեց հակում ուներ հոգեբուժության հանդեպ և ուշագրավ անձնավորությանը հարցաքննելու առիթը բաց չթողեց: Վերջինս անմիջապես գլխի ընկավ իմ ընկերոջ մտադրության մասին և ակնարկներն ընդհատեց  խոսքի այնպիսի հստակությամբ, որ ամեն առումով հակասում էր նրա կերպարին:

– Բայց ես խենթ չեմ, – ասաց ակնհայտ հանդարտությամբ, որն, ինչևէ, մասամբ միայն սքողում էր նրա վշտալի հոռետեսությունը, – ես խենթ չեմ և մահացել եմ, իրականում, երեսուն տարի առաջ: Իհարկե: Ինչու՞ եմ մահացել:

Ընկերս ինձ աննկատ աչքով արեց: Խոստումնալից սկիզբ էր:

– Ես ծագումով այսինչ տեղից եմ, անունս Այսինչ է, ընտանիքս գտնվում է…

(Իմ կողմից բաց եմ թողնում այս տվյալները, քանի որ չեմ ուզում վնաս պատճառել նրա մտերիմ կենդանի մարդկանց)

– Ուշագնացություններ էի ունենում` այնքան նման մահվան, որ նախ սարսափեցնելու աստիճան վախեցնելուց հետո, ի վերջո բոլորին ներշնչեցին այն վստահությունը, որ ես դրանիցչեմ մահանա: Որոշ բժիշկներ դա ամենայն վստահությամբ հաստատեցին: Երևի ճիճու ունեի:

Մի անգամ, այնուամենայնիվ, մնացի այդ ուշաթափություններից մեկում: Եվ այստեղ սկսվեց իմ տառապանքի, իմ խելագարության պատմությունը…

Բոլորի միաձայն թերհավատությունը իմ մահվան վերաբերյալ ինձ թույլ չէր տալիս մեռնել: Բնության առջև ես մահացած էի և մահացած եմ: Բայց որպեսզի դա լինի մարդկայնորեն իրական լինի ինձ անհրաժեշտ է մեկ հոգու կամք, որ կհաստատի: Միայն մի:

Հետ եկա իմ ուշագնացությունից վերադառնալու զուտ նյութական սովորությամբ. բայց ես` որպես մտածող էակ, ես` իմ ողջ էությամբ, գոյություն չունեմ: Եվ չկա մարդկային լեզու, որ կարողանա նկարագրել այս տառապանքը: Ոչնչի ծարավը սարսափելի բան է:

Ասում էր այս ամենը հասարակ ձևով, ճշմարտության այնպիսի շեշտով, որ վախեցնում էր:

– Ոչնչի ծարա՜վը: Եվ ամենավատն այն է, որ չեմ կարող քնել: Երեսո՜ւն տարի արթուն: Երեսո՜ւն տարի հավերժ արթմնի ամենայն բանի գոյության և իմ չգոյության առջև:

Գյուղում բոլորն արդեն այս ամենն անգիր գիտեին:

Արդեն գռեհիկ էին դառնում նրա անվերջ կրկնվող փորձերը` ստիպելու հավատալ իր մահվանը: Սովորթւոյուն ուներ քնել չորս մոմերի արանքում: Երկար ժամեր շարունակ անցկացնում էր դաշտում պառկած` դեմքը հողով ծածկված:

Այս պատմությունները մեզ մեծապես հետաքրքեցին, բայց երբ արդեն մտադրվել էինք մեր դիտարկումները համակարգել, անսպասելի հանգուցալուծումը վրա հասավ:

Երկու սևագործ բանվոր, որ պետք է մեզ հասնեին այդ վայրում,  մի քանի ետևում մնացած ջորիների հետ միասին տեղ հասան երրորդ օրվա գիշերը:

Քնած լինելով` նրանց գալը չէինք զգացել, երբ հանկարծ զարթնեցինք նրանց բղավոցներից:

Ահա թե ինչ էր կատարվել.

Խենթը քնած էր մեր իջևանատան խոհանոցում, կամ թվում էր թե քնած է իր մշտական անքնության մեջ. միակ ողորմությունն էր որ համաձայնվել էր մեզանից ընդունել:

Դռնից հազիվ էին ներս մտել, երբ քարացած կանգ առան այդ տեսարանի և սուտ քնածի առջև: Մի ծածկոց ծածկում էր նրան մինչև կուրծքը: Ոտքերը դուրս էին ցցվել մյուս կողմից:

– Հանգուցյա՜լ, – կմկմացին գրեթե միաժամանակ: Նրանք հավատացել էին իրականությանը:

Լսեցին կաշվե տիկի միջից օդ դուրս գալուն նման մի հոգոց: Ծածկոցը տափակեց ասես դրա տակ ոչինչ չլիներ, մինչ երևացող մասերը` գլուխն ու ոտքերը հանկարծ վերածվեցին կմախքի:

Նրանց արձակած ճիչը մեզ երկու ցատկով կանգնեցրեց փալասի դիմաց:

Քաշեցինք ծածկոցը մահացու սարսուռով:

Այնտեղ` քրջերի մեջ, հանգչում էին, առանց խոնավության մի նշույլի անգամ, առանց մսի նվազագույն մասնիկի, հնագույն ոսկորներ` դրանց կպած չորացած կաշվով:

Վերջ

Ֆեռեյրինայի վայրը։ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Կյանքում առաջին անգամ նա դիետա էր պահում` հետևելով բժշկի բոլոր խորհուրդներին: Նույնիսկ` մարզանք, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ափսոսացել էր` անգլիական արտադրության մեքենա չունենալու համար:
— Իսկ ինչո՞ւ հենց անգլիական:
— Որովհետև ղեկն աջ կողմում է: Բացում ես դուռն ու արդեն մայթին ես: Այլևս մեքենայի շուրջ պտտվելու կարիք չկա…

Ու հիմա, նույնիսկ մարզանք էր անում, ամեն առավոտ վազում էր: Սպորտային հագուստ էր գնել և ամեն օր` նախքան սուրճը, դուրս էր գալիս վազելու: Տուն էր գալիս`երանության մեջ:
— Մի ընտիր բան եմ բացահայտել:
— Ի՞նչ:
— Թթվածի՜ն:
Բացարձակ հրաժարվեց քաղցրից. հենց ինքը, և սկսեց որոշ դեպքերում մեծ բծախնդրություն ցուցաբերել: Կնոջ հետ քայլում էր հրապարակում, երբ հանկարծ կռացավ մի երեխայի գլուխը շոյելու: Կինը նույնիսկ զարմացավ. ճիշտ է, ամուսինը երեխաներ սիրում էր, բայց դա երբեք ցույց չէր տալիս: Այդ պահին, ամուսինն ուղղվեց ու կնոջ թևից ձգելով` ստիպեց արագացնել քայլերը:
— Գնացինք:
— Ինչո՞ւ ես այդպես շտապում:
— Գողացա երեխայի սառնաշաքարը: Գնանք այստեղից:
Բայց արդեն ուշ էր. երեխան աղմուկ էր բարձրացրել, ստիպված եղան դիմակայել վրդովված մայրերի ու հայրերի բանակին, և նա հարկադրաբար վերադարձրեց սառնաշաքարը:
Հիմա հյուրասենյակի կենտրոնում փորի մկանների մարզանք էր անում: Շարունակ նայում էր հայելու մեջ, շոյում էր փորն ու հարցնում.
— Փոքրացել է, չէ՞: Չի՞ փոքրացել:
Իրականում փորը փոքրացել էր: Դա կնոջն այնքան հետաքրքրեց, որ առանց ամուսնու գիտության, գնաց նրա նոր բժշկի մոտ: Անհրաժեշտ էր իմանալ, թե ով է այդ հրաշքի հեղինակը: Բժիշկն ասաց, որ ոչ մի հրաշք էլ չկա: Երբ կինը հարցրեց՝ ինչպե՞ս է բժշկին հաջողվել համոզել իր ամուսնուն նիհարել (ինչը դեռ ոչ ոքի չէր հաջողվել) բժիշկը ժպտաց ու ասաց.
— Ֆեռեյրինյայի վայրով:
Պատմեց, որ նոր հիվանդին առաջին խորհուրդները տալիս՝ հենց այնպես հարցնում է, թե արդյոք նա ճանաչում է Ֆեռեյրինյային: Ո՞չ: Դե, իմացե՛ք, Ֆեռեյրինյան գտնվում է մի վայրում, ուր ամեն շաբաթ` հանգստյան օրերին, մի խումբ ընկերների ու մի քանի կանանց հավաքում է այնտեղ: Ֆեռեյրինյան շատ կանանց է ճանաչում՝ մոդելներ, միսսեր, նշանավոր կանայք և այլն: Ու ամեն շաբաթվա հանգստյան օրերին, ինչպես Ֆեռեյրինյան է ասում, «Ոսկու տենդ» է սկսվում… Կանայք դուրս են գալիս վազելու Ֆեռեյրինյայի դաշտում, իսկ տղամարդիկ` նրանց հետևից: Ով բռնում է կանանցից որևէ մեկին, գիշերը նրա հետ է անցկացնում: Ամենաարագ վազողներն ամենագեղեցիկներին են բռնում: Ամենաչաղերն ու վատ ֆիզիկական վիճակում գտնվողները ոչ մեկին էլ չեն բռնում: Հիվանդը ցանկանո՞ւմ է դառնալ Ֆեռեյրինյայի ընկերների խմբի անդամ. դրանից հեշտ բան չկա, բժիշկը կծանոթացնի: Բայց, նախքան այդ, անհրաժեշտ է նիհարել: Լավ ֆիզիկական վիճակում լինել` Ֆեռեյրինյայի վայրում անհաջողությունից խուսափելու համար: Հենց հիվանդը պատրաստ լինի, բժիշկը խոստանում է նրան ներկայացնել Ֆեռեյրինյային:
— Բայց, — հարցրեց կինը,- Ֆեռեյրինյայի վայրը իրոք գոյություն ունի՞:
— Ո՛չ վայրը, ո՛չ էլ Ֆեռեյրինյան գոյություն չունեն,- ասաց բժիշկը:
— Իսկ ի՞նչպես եք վարվում, երբ հիվանդն իրեն պատրաստ է զգում Ֆեռեյրինյայի հետ ծանոթանալու:
Կինը մտածում էր ամուսնու մասին` կատաղության ու ցավի խառնուրդով: Ուրեմն, նա նիհարում է` Ֆեռեյրինյայի վայրում կանանց հետևից վազելու նպատակով. տխմարի մե՜կը… Բայց ի՜նչ հուսախաբություն կապրի` իմանալով, որ նման վայր գոյություն չունի, խեղճ ամուսի՜ն…
-Գիտե՞ք, զավեշտականն այն է,- ասաց բժիշկը,- որ մինչև այսօր իմ հիվանդներից ոչ մեկը չի դիմել՝ Ֆեռեյրինյայի հետ ծանոթանալու խնդրով: Ես ասում եմ. «Կարծում եմ, դուք պատրաստ եք Ֆեռեյրինյայի վայրը գնալու», կամ՝ «Վաղը, ձեզ կծանոթացնեմ Ֆեռեյրինյայի հետ»: Սակայն ոչ ոք իրեն դեռ պայմաններին պատրաստ չի համարում. միշտ ուզում են մի քիչ էլ պարապել:
— Ի՜նչ ցեղ են,- ասաց կինը…
Եվ բժիշկը, ինքն էլ նույն ցեղից լինելով, ստիպված եղավ համաձայնել.
— Ի՜նչ ցեղ են:

Բառարանային ֆլեշմոբ

Բառարանը տեղեկագիրք է, որը պարունակում է լեզվի բառերը սովորաբար այբբենական կարգով դասավորված՝ դրանց ձևերի, գործառույթների, իմաստների, ուղղագրությունների մասին տեղեկություններով։

Որո՞նք են բառարանի հիմնական առանձնահատկությունները:

  • բառերի իմաստը.Բառի մասին ամենակարևոր տեղեկատվությունը, որը պարունակում է բառարանը, իմաստն է:
  • Օգտագործումը.Լավ բառարանը կտա նաև օգտագործման օրինակներ:
  • Ուղղագրություն
  • և այլն

Գյումրվա բառարան

Սպեսնա- այդպիսի, այդպես

Օրինակ՝ «Կռնանք սիգ սպեսնա ենենք ոչ թե ըդպես»

սայլուգ – գիժ, խելառ

Կագալ – ընկույզ

Օրթանջիլ – միջնեկ

Քյոսա – դեմքին մազ չունեցող

Գաղափարըս տրաքիգը – ուժեղ գլխացավ

Օղուլ – բարեկամ, ընկեր

Ղառղառ – ագրավ

Փռտի – ձրի

Իսան – մարդ

Աբուռ – ամոթ

Փաչա, փաչեք – ոտք, ոտքեր

Թշշիկ – սոդայաջուրu

Ալիշ վելիշ – զրույց

Ղըդիկ – խուտուտ

Գրիգոր Զոհրապ

Ռեհան

Կյանքում մենք որևէ, իր կամ երևույթ կարող ենք ասոցացնել մարդու կամ նրա հանդեպ ունեցած զգացմունքների հետ։Այս երևույթը կարող է կտրել մեզ գորշ իրականությունից և նետել կրքերի և հույզերի մի աշխարհ։ Այս «Ռեհան» պատմվածքը դրա վառ օրինակն է

Երջանիկ մահը

Ըստ Գրիգոր Զոհրապի «Երջանիկ մահը» նովելի կյանքը կարճ է և այն պետք է վայել են անկախ ֆիզիկական սահմանափակումներից։Պետք է հնարավորություն տալ հոգուն ճախրել կյանքի անվերջության օվկիանոսում և այդ ժամանակ առանց կյանքը ափսոսալու, դիմավորել մահը։

Հայկազեան համալսարան (Բերյութ)

 Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է:Հիմնվել է 1955-ի հոկտեմբերի 17-ին ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից:Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով:Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։1955-1989 թթ.-ին եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին համալսարանական քոլեջ, 1996 թվականի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան։ Ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։

Դաս 3

Ծանոթացալ Վիլյամ Սարոյանի կենսագրությանը։

Հարցեր

1. Վիլյամ Սարոյանը ո՞ր թվականիներին է գրել ՝ «Փոքրիկ երեխաներ», «Ողջույն քեզ, սեր», «Անունս Արամ է» և «Սիրելիս» ժողովածուն
երը։

«Փոքրիկ երեխաներ»-1937թ, «Ողջույն քեզ, սեր»-1938 թ, «Անունս Արամ է»-1940թ,«Սիրելիս» 1944թ


2. 2008-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ Սարոյանի անունով ի՞նչ էր հայտարարվել։

2008թ. գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»


3. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և « Խաղողի այգի» դրամանները ո՞ր թվականին են բեմադրվել։

«Իմ սիրտը լեռներում է» -բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1961թ., Մոսկվայում՝ 1962թ


4. Վիլյամ Սարոյանի հուշարձանը որտե՞ղ է գտնվում։

Գտնվում է Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։


5. Ո՞ւմ են նվիրվել Վիլյամ Սարոյանի ժանրային գործերը։

Եղիշե Չարենցին

ՉԱՐ ԲԱՆԵՐ «Զահրատ»

Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն
Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսեք գիտենք թե կրնան
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն

Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սեր ու սիրով
— Մերթ կենսուրախ — շաղ ու շողով
— Մերթ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ —
— Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք
Որ չըլլա թե պատահին —
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Գնացեք ասեք չար բաներին որ չլինեն
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

Չար բաներին բարև ասեք մեր կողմից
Ասեք գիտենք թե նրանք կան ու միշտ կարող են պատահել
Ասեք գիտենք, որ կարող են
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզ մոտ

Բայց դուք ասեք չար բաներին որ չլինեն
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից

Քանի որ դուք չգիտեք ինչ
Քանի նրանք չգիտեն ինչ
Սեր ու սիրով
— Մեկ կենսուրախ — շաղ ու շողով
— Մեկ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շինել ենք մենք մեր աշխարհը լույս օրերի հյուրընկալ —
— Փոքրիկ մի աշխարհ որ հազիվ հազ կարողացել է թաքցնել
Մեր փոքրիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գնացեք ասեք չար բաներին — և ասեք
Որ չլինի թե պատահի —
Երբ պատահի հեռու մնան մեր այս տաքուկ երդիկներից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

  • Վերլուծի՛ բանաստեղծությունը։

The Story of an Hour: Թարգմանական նախագիծ

Աղբյուր

Իմանալով, որ տիկին Մալարդը տառապում է սրտի հետ կապված խնդիրներից, մեծ ուշադրություն է դարձվել նրան հնարավորինս մեղմորեն փոխանցելու ամուսնու մահվան լուրը.

Դա նրա քույր Ժոզեֆինան էր, ով նրան ասաց կոտրված նախադասություններով. քողարկված ակնարկներ, որոնք բացվում են ծածկույթի կեսին. Նրա կողքին էր նաև ամուսնու ընկեր Ռիչարդսը. Նա էր, ով թերթի գրասենյակում էր, երբ ստացավ տեղեկատվություն երկաթուղային վթարի մասին, եւ Բրինստի Կրյակվա անունը գլխավորեց « սպանված » ցուցակը: Նա միայն ժամանակ էր պահանջել երկրորդ հեռագրով իրեն ճշմարտությունից հավաստիացնելու համար եւ շտապել էր կանխել ցանկացած պակաս զգույշ, պակաս քնքուշ ընկերոջը `տխուր հաղորդագրությունը կրելու հարցում:

Նա չլսեց այս պատմությունը, քանի որ շատ կանայք նույն բանը լսեցին ՝ կաթվածահար անկարողությամբ ընդունելու դրա նշանակությունը. Նա անմիջապես, հանկարծակի վայրի լքվածությամբ, լաց եղավ քրոջ գրկում. Երբ պահեց վշտի փոթորիկը, նա միայնակ մտավ իր սենյակ.Նա ոչ ոք չէր ունենա որ հետևեր նրան.

Կանգնած էր ՝ բաց պատուհանի առջեւ, հարմարավետ, ընդարձակ բազկաթոռ. Նա թափվեց դրա մեջ ՝ ճնշվելով ֆիզիկական ուժասպառությամբ, որը հետապնդեց նրա մարմինը եւ կարծես ներթափանցեց նրա հոգին.

Նա իր տան դիմաց բաց հրապարակում կարող էր տեսնել ծառերի գագաթները, որոնք բոլորն էլ ջրատարներ էին, որոնք նոր գարնանային կյանք ունեին. Անձրեւի համեղ շունչը օդում էր. Փողոցում նրա ապրանքները լաց էին լինում վաճառականի տակ. Հեռավոր երգի նոտաները, որ ինչ-որ մեկը երգում էր, հասնում էին նրան թույլ, և անթիվ ճնճղուկներ էին շաղ տալիս քիվերի մեջ. Այստեղ եւ այնտեղ կային կապույտ երկնքի կետեր, որոնք ամպերի միջով, որոնք հանդիպում և ծոմ էին պահում միմյանց վրա արևմուտքում, իր պատուհանի առջև։

Նա նստեց իր գլուխը ետ գցած իր աթոռի բարձին, կատարյալ անշարժ, բացառությամբ այն դեպքերի, երբ հեկեկոցը բարձրացավ նրա կոկորդը և թափահարեց նրան, ինչպես երեխան, որը քնած լաց է լինում, շարունակում է հեկեկալ քնի մեջ:

Նա երիտասարդ էր, ազնիվ, հանգիստ դեմքով, որի տողերը բռնադատում էին և նույնիսկ որոշակի ուժ էին առաջացնում։Բայց հիմա նա ձանձրալի հայացք ուներ, ում հայացքը կետադրված էր կապույտ երկնքի այդհատվածներից մեկի վրա։ Դա արտացոլման հայացք չէր, այլ ավելի շուտ ռացիոնալ մտքիկասեցման ցուցում:

Նրա մոտ ինչ-որ բան եկավ, և նա վախենում էր դրանից: Ի՞նչ էր դա։ Նա չգիտեր; այնչափազանց նուրբ և անհասկանալի էր անվանելու համար: Բայց նա զգաց դա՝ սողալովերկնքից, հասնելով նրան օդը լցնող ձայների, հոտերի, գույնի միջոցով:

Այժմ նրա կուրծքը սաստիկ բարձրացավ ու իջավ։ Նա սկսում էր հասկանալ, թե ինչ էպատրաստվում իրեն տիրել, և նա փորձեց պայքարել նրա հետ իր կամքով, ինչպես անզոր, ինչպես իր երկու սպիտակ բարակ ձեռքերը: Երբ նա հերքում էր ինքն իրեն, թեթևակի շշուկովբառը վրիպեց նրա թեթևակի բացված շուրթերից։ Նա նորից ու նորից ասում էր քթի տակ. «ազատ, ազատ, ազատ»: Նրա աչքերից դուրս եկավ մի դատարկ հայացք և սարսափի տեսք. Նրանք մնացին սուր և պայծառ: Նրա ազդակները արագ էին բաբախում, իսկ հոսող արյունը տաքացնում ու հանգստացնում էր նրա մարմնի ամեն մի թիզը։ Նա անընդհատ հարցնում էր, թե արդյոք դա հրեշավոր ուրախությունն էր, որ խանգարում էր նրան: Հստակ և բարձր ընկալումը թույլ տվեց նրան մերժել այս առաջարկը որպես չնչին:

Նա գիտեր, որ նորից լաց կլինի, երբ տեսնի մահացած բարի, նուրբ ձեռքերը. դեմք, որը երբեք սիրուց փրկված չէր թվում նրա վրա՝ անշարժ, մոխրագույն և մեռած: Բայց այդ դառը պահի հետևում նա տեսավ գալիք տարիների երկար երթ, որը բացարձակապես իրենը կլիներ: Եվ նա բացեց և ձեռքերը մեկնեց դեպի նրանց՝ ողջունելով: Առաջիկա տարիներին նրա համար ապրող չի լինի. նա կապրի իր համար: Չէր լինի ուժեղ կամք նրան թեքելու այդ կույր համառության մեջ, որով տղամարդիկ և կանայք կարծում են, որ իրավունք ունեն անձնական կամք պարտադրել զինակցին: Լավ դիտավորությունը կամ դաժան դիտավորությունը դարձրեցին արարքը ոչ պակաս հանցավոր, քանի որ նա նայեց դրան լուսավորության այդ կարճ պահին:

Եվ այնուամենայնիվ, նա սիրում էր նրան, երբեմն: Հաճախ նա չէր անում: Ինչպիսի՜ տարբերություն։ Ի՞նչ կարող էր սերը, չբացահայտված առեղծվածը, հույս դնել նրա վրա, որ նա կունենա ինքնահաստատում, որը նա հանկարծ ճանաչեց որպես իր էության ամենաուժեղ ազդակը:

«Ազատ, մարմինն ու հոգին ազատ են»: նա շարունակեց շշնջալ.

Ժոզեֆինան ծնկի իջավ փակ դռան առաջ՝ շրթունքները դեպի բանալու անցքը՝ աղաչելով ընդունելություն։ — Լուիզա, բացի՛ր դուռը, խնդրում եմ, բացի՛ր դուռը, դու հիվանդանալու ես։ Ի՞նչ ես անում, Լուիզա, հանուն դրախտի, բացի՛ր դուռը։

— Հեռացիր, ես ինձ չեմ հիվանդացնում։ Ոչ; նա խմեց կյանքի էլիքսիրը այդ բաց պատուհանից: Նրա երևակայությունը խառնաշփոթ էր անում այդ օրերին նրանից առաջ: Գարնան օրերը, ամառային օրերը և բոլոր տեսակի օրերը, որոնք իրենը կլինեն: Նա արագ աղոթեց երկար կյանքի համար: Միայն երեկ նա ցնցվեց, որ կյանքը կարող է երկար լինել։

Նա երկար կանգնեց և բացեց քրոջ անհանգստության դուռը։ Նրա աչքերում տենդային հաղթանակ կար, և նա ակամայից իրեն պահեց Հաղթանակի աստվածուհու պես։ Նա ձեռքերը փաթաթեց քրոջ գոտկատեղին և միասին իջան աստիճաններով։ Ռիչարդսը կանգնած սպասում էր նրանց ներքևում։

Ինչ-որ մեկը սողնակով բացեց մուտքի դուռը։ Ներս մտավ Բլինսթի մալարդը՝ մի քիչ կեղտոտված իր ճամփորդություններից, հավաքված իր պայուսակով և հովանոցով։ Նա դեպքի վայրից հեռու էր և նույնիսկ չգիտեր, թե ինչ է։ Նա ցնցվեց Ժոզեֆինայի ծակող ճիչից. Ռիչարդսի արագ շարժման վրա՝ ցույց տալու նրան կնոջ տեսանկյունից։

Բայց Ռիչարդսը շատ ուշացավ։

Երբ բժիշկները եկան, ասացին, որ նա մահացել է սրտի հիվանդությունից՝ ուրախությունից, որը սպանում է։