ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔ*

Այս նկարը նկարել եմ ես , IbisPaint ծրագրի օգնությամբ


Թթագավորի փոքր որդին՝ Արեգը խիզախ էր և խելացի։Որպեսզի հոր այգին կրկին ծաղկի ՝Արեգը պատրաստ էրանցնել բազմաթիվ փորձությունների, նա այդ ամենը կատարում էր իր հոր ուրախության համար։Այգու պահակները ունեին վատ բնավորության գծեր։Մի ծեր կին նրանցից խաղող էր խնդրում իր մահամերձզավակի համար , բայց նրանք անխիղճ լինելով չեն տալիս :Ծեր կինը պատրաստ էր ամեն ինչ անել իր  մահամերձորդուն խաղող հասցնելու համար։

Եկրորդ  մասում Արեգը անցավ տարբեր փորձությունների միջով և գտավ Հազարան Հավքը։Այդ  ամենից հետո նացանկացավ իր  գտածով կիսվել եղբայրների հետ։ Նա հավքը տվեց եղաբյարներին, ասելով, «Ինչ տարբերություն, թե մեզանից ով այն կհանձնի հայրիկին»։ Արեգի եղբայրները վատ բնավորության գծեր ուն էին՝իրենց եղբորըդավաճանեցին, գցեցին ջրհորը, և նրանք այդ ամենը արեցին, որպեսզի արժանանան հոր գովեստներին։

Երրորդ մասում Արեգը գտնվելով ջրհորում,  խիզախություն է ցուցաբերում թռչնի ձագերի հանդեպ,  նրանց մայրըի պատասխան նրա քաջության , նրան ջրհորից դուրս է  հանում։Տիրուհին իմանալով այդ մասին, և՛ նա և՛ Արեգըշտապում են այգի։Իհարկ է վերջում հաղթում է ազնվությունը, նվիրվածությունը և խիզախությունը։

ԼՃԱԿ։Պետրոս Դուրյան

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ[1]
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

  1. Ո՞ր հատվածում է Դուրյանն իրեն համեմատում լճակի հետ։

Սիրեմ քեզի պես ես ալ.
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

և

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝.
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

  1. 2.Ո՞ր տողերում է ասում, որ լճակն ավելի խաղաղ է, քան ինքը։

  2. Հոդ աստղերը չեն մեռնիր,
  3. Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
  4. Ամպերը չեն թրջեր հոդ,
  5. Երբ խաղաղ եք դու և օդ,
  6. 3.Իր անձնական վիրավորվածությունը Դուրյանը ո՞ր տողերում է ցույց տալիս։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

  1. 4.Ո՞ւմ ի նկատի ունի բանաստեղծը՝ «հուսահատ մը» ասելով։

  2. «հուսահատ մը »ասելով ի նկատի ուներ հենց ինքն իրեն։

  3. 5.Բառարաններից գտիր անձկավ, գեղուհի, խոկալ, խռով բառերի բացատրությունը։
  4. Անձկավ-կարոտած.
    գեղուհի- գեղեցկուհի
  5. խոկալ-խորհել
  6. խռով-խռոված
  7. 6.Քո կարծիքով՝ ինչո՞ւ է բանաստեղծը զրուցում լճակի հետ։
  8. իմ կարծիքով բանաստեղծը զրուցում էր լճակի հետ , քանի որ նա շատ էր մնանացնում էր իրանց ։
  9. Տեղեկություններ գտիր Պետրոս Դուրյանի մասին, ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում ։Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան։1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապը հայ նշանավոր գրող է , փաստաբան և քաղաքագետ։Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։Զոհրապը վաղ հասակից գրել է շատ ոտանավորներ, որոնք մեծ արձագանք չեն գտել։ Դեռ պատանի՝ նա իր ուժերը փորձում է նաև արձակի մեջ․ 1883 թ․ տպագրում է «Անհետացած սերունդ մը» վեպը՝ պոլսահայ երիտասարդության կյանքից։Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։

Զաբուղոն

Զաբուղոն գող է և  նշանված է։Նշանդրեքը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէ կատարվել, ուղղակի հավիտյան սիրելու խոսք են տվել իրար գիշերով՝ ինքը և Վասիլիկը: Գողը միայն գիշերներն էր հանդիպում Վասիլիկին, որպիսի չգտնեն նրան: Նա ցուցամոլ էակ է, չի կարող գոհանալ կյանքի ներքին ու լուռ ներդաշնակությամբ:Կինը գիշերով կանչում է ոստիկաններին և Զաբուղոյին բռնել է տալիս: Զաբուղոն յոթը տարի պետք էր մնար բանտում:Նա 3 տարին անցկացրեց բանտոպջւմ մտածելով իր կնոջ մասին, սակայն նրան հաջողվում է փախչել բանտից։Մոտենում է Վասիլիկի տանը, տեսնում որ Վասիլիկն գրկում է ուրիշ տղամարդու։ Զաբուղոն ակամա ձեռքը երկարում է դանակին, ուզում է սպանել երկուսին և հանկարծ արհամարհանքի մեջ հաղթահարելով վրեժի ցանկությունը՝ դանակը դնում է տեղը։ Ամբողջ գիշեր թափառում է դատարկ փողոցներում, չգիտի ուր պիտի գնա ո՛չ տուն ունի և ո՛չ ծանոթ ։Նրա ձեռք բերած ազատությունը լրիվ անիմաստ էր և արշալույսին հետ է  վերադառնում բանտ։

Ռեհան

Երիտասարդը իր գիշերը միշտ անցկացնում էր սիրած աղջկա պատուհանի մոտ։Աղջիկը միշտ նստած էր լինում պատուհանի դիմաց։Նրան թվում է թե նրանք շատ նման են իրար , երազկոտ են ,անքուն և սերը նրա հանդեպ ավելի է մեծանում։Սակայն ,առավոտյան նա նկատեց որ պատուհանից երևացող աղջկա գանգուռ մազերը ուղղակի Ռեհան էր։

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Ն. Ք-ի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Ն. Ք-ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները:

Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թթ. Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Ն. Ք. համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Ն. Ք. դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը:

Ձայնագրություն

«Սովորականն ամենակարևորն է» Լեոնիդ Ենգիբարյան

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

ա) Ո՞ր բնորոշումներն են համապատասխանում գետակին: Ընտրե՛ք և Ձեր ընտրությունը հիմնավորե՛ք. (ամենաանկրկնելին էր, մեծամիտ էր, ինքնասիրահարված էր, սիրված էր, երիտասարդ էր, համառ—հետևողական էր, սիրում էր դժվարություններ հաղթահարել

բ) Բացատրե՛ք ստեղծագործության ավարտը՝ Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Գետակը կարծում էր, որ Մեծ գետը սովորական է և անպետք, իսկ նա ամենաանկրկնելին է։ Նրա մեծամտությունն այնքան շատ էր և նա չէր նկատում, թե այդ սովորական Մեծ գետակը, ինչքան լավ գործեր է կատարել մարդկանց համար։

Այդպսի մեծամիտ մարդիկ շատ կան այս աշխարհում…Նրանք շատ են մեծամտանում և չարանում, գոռոզանում, իսկ այն մարդիկ, ովքեր չեն մեծամտանում և շրջապատի համար բարի գործեր են անում, սկսում են ավելի սիրվել։

Համո Սահյան Նախագիծ

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լորգյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգկրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկականբաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ Աշխատել է միշարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է«Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։ Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատումգրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրիհանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։ Համո Սահյանի առաջին գիրքը՝«Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղդրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհիու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանըտափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ 1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականիննա արժանանում է պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Մահացել է1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։

«Անունդ տալիս» բանաստեղծությունը։ Բացատրի՛ր բանաստեղծությունը։ Փորձի՛ր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Այս բանաստեղծություննը, նկարագրում է մեր աշխարհը, մեր հայրենիքը ։Եթե կարդանք և ավելի խորը մտածենք մի ողբերգություն կնկատենք այս նախադասությունների ծեջ «Թեքված մի մատուռ եմ հիշում», «Եվ բերդի տեղահան մի դուռ», «Ավերակ տաճարի մի վեմ», «Եվ բեկված մի սյուն եմ հիշում»:

2․ Համո Սահյանի «Ամպրոպից հետո» բանաստեղծությունը։ Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Արևոտ սար, բերդի տեղահան մի դուռ, աշխարհից խռոված մի ցուպ։

3․ Կարդա և վերլուծիր երեք բանաստեղծություն  (քո ընտրությամբ)։


4․ Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր։


5․ Համո Սահյանի ո՞ր  բանաստեղծությունը (ները) հավանեցիր, ինչո՞ւ:

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Չգիտեմ ինչու այս բանաստեղծությունը հավանեցի, ես իրականում շատ եմ սիրում Համո Սահյանի բանաստեղծությունները


6․ Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ» վերնագրերից որևէ մեկով:

Սա իմ աշխարհն է գունեղ սիրով լի։Իմ աշխարհը գունավոր է բայց կա մի անկյուն որը ամբողջությամբ սպիտակ է՝դատարկ ։Սպիտակ գույն- դատարկություն տխրություն…Չեմ կարողանում և չեմ կարողացել այդ անկյունը ներկել գեղեցիկ վառ երանգներով ։Իմ աշխարհում մարդիկ շատ քիչ կան, իմ ընտանիքը, իմ իրական ընկերները, նրանց ում որ ես շատ եմ սիրում…ԻՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ շատ կենդանիներ կան , որովհետև ես նրանց ավելի շատ սիրում քան մարդկանց , կենդանիները ավելի խելացի են քան մարդիկ, նրանք գիտեն սիրել, նրանք կարող են գնահատել բարությունը։Ես և իմ ընտանիքը շատ ենք սիրում նրանց…Սա էլ իմ աշխարհը)
7․ Ամփոփում —  հարցաշարմ 

«Ամպրոպից հետո»Համո Սահյան

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Իմ կարծիքով այս ստեղծագործությունում մարդիկ ներկայացված են որպես երկինք , ծաիկներ և այն։ Երկինքը ամպրոպի ժամանակ մռայլ է լինում, ամպրոպից հետո ավելի կապույտ, որովհետև այն անցնում է ցավի միջով և պայքարել է, իսկ հիմա կյանքը ընկալում է գեղեցիկ։ Նույնը և՛ խոտերի, և՛ կակաչի, և՛ սարերի, և այլ ներկայացված կերպարների հետ։

Կանաչ դաշտեր

Այս պատվածքը ինձ շատ է դուր եկել և կարդալու ընթացքում ես հիշեցի որ այս պատմվածքը ես մի քանի տարի առաջել էի կարդացել։Ես շատ սիրեցի այս պատմվածքը։Այն Ձիու և գայլի մասին է , որոնք կռվում էին նրանց ձագերի համար ։Ձին ուզում էր պաշտպան էր իր քուռակին, իսկ գայլը ուզում էր կերակրեր նրա ձագերին։Այս պատմվածքը խոսում է մայրական սիրո մասին։Այստեղ պետք չէ մեղադրել գայլին, քանի որ նա էլ է մայր, նա նույնպես ուզում էր պաշտպանել իր ձագին։

«Անդաստան» Դանիել Վարուժան

• Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։ Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարանային աշխատանք

ակոս — Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը

կոչնակ — Եկեղեցի հրավիրող կոչնազանգ

կայլակ – Փոքրիկ կաթիլ, շիթ

Գրաբարաշխարհաբար

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող լինի…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսեն
Լայն երակի մեջ ակոսին.
Եվ երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող լինի:

Արևմտյան կողմն աշխարհի|
Բերրիությո՜ւն թող լինի…
Ամեն աստղից ցող կաթա,
Ու ամեն հասկ ձուլի ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարի վրա արածանեն՝
Ծիլ ու ծաղի՜կ թող լինի:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող լինի…
Ցորենի ոսկի ծովի մեջ
Թող հավետ լողա գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող լինի:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
Հորդի գինին բաժակներում.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող լինի։

Create your website with WordPress.com
Get started