Գրակ-տեքստ

1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունըհիմնավորե՛ք:

• Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ  լինել:

• Ընկերոջդ թերության նկատմամբ  կարելի է ներողամիտ լինել:

Պետք է ընկերոջը տալ երկրորդ հնարավորություն։

 • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:• Մարդու հնարամտությունը սահման չունի:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմքեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում:Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:

Որովհետև նա ուզում է ես իմանամ որ ընկերոջ թերության նկատմամբ պետք է ներողամիտ լինել։

Սիրել բաց աչքերովԽորխե Բուկա

Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել: 

Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ էլինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզումինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի  կավե մեծկուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝  հետները տանելով անգին հեղուկը:

Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթելամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամենանգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, ևմիայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:

Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նաորոշեց ճանապարհն անցնել արագ՝  վնասի չափը նվազեցնելու համար:

Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իրտասնհինգ մետաղադրամը:

Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:

– Է՛յ…է՜յ:

– Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:

– Ես եմ:

Ձայնը գալիս էր ճաքած կուժից:

– Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:

– Ինձ թվոմ է՝  եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձհետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:

– Ի՞նչ ես ուզում:

-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում եսուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ  արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարողես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չեսշպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամևս ներողություն խնդրել քեզանից:

— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բանցույց տալ:

Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևացարևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:

-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:

– Քաղաք,-պատասխանեց անոթը:

– Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:

– Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:

-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:

– Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկներիշարք՝  ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝  չհասկանալով, թե ինչէ իրենից ուզում իր տերը:

– Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույնմետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք էառաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայցիմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր ևցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնումէի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:

Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանիավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհըզարդարում են այս վառվռուն ծաղիկները՝  ուրախություն պարգևելով իմաչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքիհամար:

Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզնվիրում այս  հեքիաթը:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:       Նադեր  Էբրահիմի  

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

ա) Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

Սիրտը անսահման է այնտեղ կարող են տեղավորվել  միլիոնավոր բարի մարդիկ

Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…

Սիրտը չի ընդունում տղայի հորեղբոր նման մարդկանց, որովհետև նրանք ավելի շատ են մտածում իրենց փողերի մասին քան ընտանիքի։Ցավոք այդպիսի մարդիկ շատ են աշխարհում…

Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց

Սրտի մեջ կարող են  տեղավորվել նաև վատ, չար, ժլատ մարդիկ…բայց այն ժամանակ երբ նրանք կհրաժարվեն չար լինելուց։Այդ անկյունը կարծես հնարավորություն է տալիս մարդուն փոխվելու , դեպի լավը…

Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:

Բոլոր բարի մարդիկ կարող են տեղավորվել և չնեղվել, որովհետև նրանք օգնում են միմյանց, սիրում, հարգում, չեն բողոքում , ուրախանում։

Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

Նրանք ավելի շատ սիրո , հարգանքի կարիք ունեն որովհետև նարնք կռվում են, զոհվում մեր և  երկրի համար։

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։

Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։

Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։

Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։

Սրտում կարող է իշխել միայն սերը։

Ես չեմ կարող ընտրել մի քանիսը, ես ընտրում եմ բոլոր մտքերը, որովհետև բոլոր մտքերնել արտահայտում են  այս գեղեցիկ ստեղծագործության գաղափարը։

Դերենիկ Դեմիրճյան- Ավելորդը

Երբ օսմանյան թուրքերը հարձակվեցին, Հաճի աղան հավաքում է իր ընտանիքին ու հարկավոր իրերը որ հեռանան բայց նա ուշադրություն չդարձրեց իր քրոջը։Նրա քույրը ՝Սրբունը, իր ամուսնու մահից հետո, լվացք փռելուց մռսեց և տիֆով հիվանդացավ։Հաճի աղան նրան չեր վերձնում և ասում ընտանիքին թե խզակի վրա տեղ չկար։Նրանց գնալուց հետո թուրքերը սպանեցին քրոջը։Հաճի աղան շատ զղճաց իր քրոջը այնտեղ մենակ թողնելու համար ։

Վիլիամ Սարոյան։ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ

Այս հրաշալի պատմությունը վկայում է հայի անմահ ոգու, հայի պայքարող տեսակի, նորից վերածնվելու ապրելու և ապրեցնելու մասին<<Փորձե՛ք կործանել այս ցեղը, կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց …հայը միշտ կա և կլինի >>


http://zham.ru/categories/reading-at-night/841–.html

Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և շատախոսելով  սկսեցին  պատրաստվել ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա ճառագայթները  ճակատագրական  են  մեզ համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։ Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։ Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։ Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։ Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։ Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է լճի  վրա  սպիտակ ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակծաղիկ  են կոչում  նրան։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛քառաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) ևհիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ինչո՛ւ չեք ընտրում։

• Սյուժեն հետաքրքիր է։
այո իսկապես սյուժեն հետաքրքիր էր որովհետև սա այլաբանություն է քան ռեալ սյուժե

• Պատկերավորման միջոցները շատ են։

Այո շատ էին որը դարձնում է ավելի վառ և հետաքրքիր

• Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։

Այո

• Պատմելու ոճը հետաքրքիր է։

Այո շատ գեղեցիկ շարադրված

• Հեքիաթի կերպարները ամբողջական են ևհամոզիչ։
Քանի որ չէին կարող իրական լինեն այդ պատճառով համոզիչ չէ

• Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիներիկյանքից։

Ոչ


• Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիրէ դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլպատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասինուզում եք։

Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել իր շրջակա միջավայրի,այնտեղ ապրող կենդանիների բույսերի թռչյունների մասին։մի ընտանիք հոգ էր տանում անտուն կենդանիների մասին և ամեն մի դժբախտ կենդանի նրանց համար մի մեծ ցավ էր դառնում։
Փոքրիկ Մաքսը լքված և անտեսված լինելով իր տերերի կողմից կրկին սիրո և ջերմություն կարիքը զգալով մի գեղեցիկ օր գտնում է այդ ընտանիքին,որը դառնում է միակն ու անփոխարինելին իր համար:Մաքսը էությամբ խելոք երազկոտ շունիկ էր իսկ տանը նրան սպասում էր մի ակտիվ և չարաճճի շունիկ որին ընտանիքը նույնպես վերցրել էր փողոցից։Նրանք կարծես խոսում ,շբվում և սիրում էին միմյանց, նրանց աշխարհը մի ուրիշ տիեզերք է որը տարբերվում է մարդկանցից որտեղ ապրում է չարն ու նախանձը,մարդկային դաժանությունը ու խաբեությունը։

Create your website with WordPress.com
Get started