Category: Գրականություն
Ռոդարիական օրեր
Ծեր մորաքույր Ադան
Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:
Առաջադրանքներ
Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:
Նա շատ բարեսիրտ կին էր և այնքան ամուր էր որ մյուս կանայք չէին կարողանում նրան կոտրել։
… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:
Նրանք նախանձ էին , ուզում էին ամեն ձև կոտրել Ադային։
… Ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:
Ես համաձայն չեմ նրանց ասածի հետ, նա ուղղակի ուզում էր թեթև տանել ամեն ինչ։
…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:
Պատասխանը շատ վիճելի է, ես երկուսին էլ համաձայն եմ։
Լրացուցիչ առաջադրանք
Պատմվածքը կարդացեք ձեր ծնողների համար և վերջին հարցն ուղղեք նրանց. պատասխանը գրի առեք կամ ձայնագրեք:
«Լաց լինել» բառը
Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:
Առաջադրանքներ
Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:
Ինձ թվում է կլինի….. որովհետև իրերը և երևույթները ժամանակի մեջ ենթարկվում են փոփոխության և այն ինչ մեզ այժմ սովորական է և ընդունելի , ապագայում այն կարող է ընդանհրապես չլինել և մարդիկ ներկայի մասին տեղեկանան գրքերից , թանգարաներից և այլն։
Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:
Ես կուզենայի որ իմ վաղվա աշխարհը լիներ սիրով լցված ,մարդիկ պահպանեն Երկիրը՝չփչացնելով բնությունը և նաև չեի ցանկանա որպեսզի աշխարհը լինի ռոբոտացված։
Սովորողն իրավունք ունի և պարտավոր է
1) ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում`
համակարգիչներից, համացանցից եւ թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից.
2) սահմանված կարգով ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը
(ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը.
3) սահմանվածկարգովստանալուհեռավար,առցանցուսուցում.
4) սահմանվածկարգովընտրելումարզաձեւը.
Այս կետերը կարևոր կետեր են։
5)հարցերուղղելուդասավանդողներին,Տնօրենին,Կրթահամալիրիտնօրենին,խորհրդին,մասնաժողովին.
Այո սովորողը իրավունք ունի հարձեր ուղղել ուսուցիչներին և մնացածին երբ ինչ-որ խնդիր է առաջացել կամ մի բան չի հասկացել։
6)մասնակցելուառցանցքննարկումներին,Դպրոցիկայքումնյութերհրապարակելու.
Համաձայն եմ այս կետի հետ , որովհետև այդ քննարկումների միջոցով կարող է նաև ցույց տալ իր մտածելակերպը։
7) հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:
Ինձ շատ է դուր եկլ այս կետը….
Սովորողը պարտավոր է.
1) չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները.
2) պահպանել անվտանգության կանոնները.
3) չուշանալ ուսումնական պարապմունքներից եւ մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր
պարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.
4) բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով.
Այս չորս կետերի հետ ես համաձայն եմ..սովորողը պետք է հետևի բոլոր օրենքներին։
5) սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին,
ծեսերին, տոներին.
6) սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական
նախագծերի իրականացմանը.
Այո…գոնե տարին երկու անգամ ։
7) 3-րդ դասարանից վարել իր ուսումնական բլոգը.
Ինձ առաջ թվում էր որ այստեղ առաջին դասարանից էին սկսում բլոգ վարել և ասում էի որ նրանց համար դա դեռ շուտ է, նրանք պետք է սկսբում սովորել գրել, բայց 3-րդ դասարանից լավ է։
8) հետեւել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին եւ սահմանված կարգով մասնակցել կայքի
աշխատանքներին.
Այո , աշակերտը պետք է հետևի ուսուցիչների բլոգերը և մասնակցի բոլոր աշխատանքներին։
9) վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի
ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին.
Վարելով էլեկտրոնային հասցե,աշակերտը կարող է հարցեր ուղղել ուսուցիչների և կազմակերպչին։
10) մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի եւ գույքի խնամքին.
ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված.
Ես նկատել եմ որ ոչ բոլորն են կոկիկ հագնված լինում և հիգիենիկ պահանջները պահպանում , որը մի քիչ տգեղ է։
11) սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։
Ապրիլն առցանց։Կարդում ենք հոգևոր գրականություն
Վրացերենի օրերին նվիրված՝ կարդում ենք վրաց գրականություն:
Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:
Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ…
— Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ:
— Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել:
Վանոն լռեց և հեռացավ:
Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»:
Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը:
— Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի…
— Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն:
— Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի…
— Դու էլ ունես…
— Թռչունը աչքեր ունի…
— Ինչ է… Դու աչքեր չունե՞ս…
— Հա, բայց ես որ թևեր չունեմ:
Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա.
— Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն:
Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման:
«Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…»
Արևն իջնում էր…
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Երկինքը լցվեց:
Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց:
— Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն:
Երկինքը կրկին դատարկվեց:
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Ինձ թվում է պետք չէ ուրիշներին լսել և վախեցած մնալ,պետք է ուղղակի թեթև տանել և ուշադրություն չդարձնել ,թե ինչ են ասում նրանք։
Սահանական ընթերցումներ
Սահյանական ընթերցումներ — կայքէջից (եթե ձեռքի տակ ունեք գրքեր, կարող եք օգտվել դրանցից) առանձնացնում եք բնությանը նվիրված, բնապատկերներով հարուստ ստեղծագործություններ, ընթերցում-ձայնագրում եք։ Կարող եք պատուհանից, պատշգամբից, շքամուտքից օրվա տպավորիչ կադրեր ֆիքսել, դարձնել տեսանյութ կամ ուղղակի տեսախցիկի առջև նստել և ընթերցել․․․
Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։
Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։
Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։
Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։ (Հով․ գլ․ ԺԸ․ 23):
Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։
Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։
Եթե չարը քեզ ցավ է պատճառում՝ ուղղակի պետք է ուշադրություն չդարձնել, եթե անես այն ինչոր նա է արել՝ դիմացինտ ավելի է չարանում և ուզում է քեզ ավելի ցավեցնել։
ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ
«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:
Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:
Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:
Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:
Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:
Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…
- Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:
«Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի:»
- Քաղաքացիական պատասխանատվություն»․ ի՞նչ է սա նշանակում։ Փորձում եք այս արտահայտության բացատրություը գտնել համացանցում, այդ մասին խոսել ընտանիքի անդամների հետ, մեկ շաբաթ դիտարկել իրավիճակներ, երբ գործում է կամ բացակայում է այն։ Բերել օրինակներ։ Կետերով գրառում արեք բլոգում, իսկ հեռավար օնլայն քննարկման ժամանակ կբարձրաձայնեք ձեր դիտարկումները։
- 2020-ի մարտի բառարան (բացատրական, ստուգաբանական, պատկերազարդ, ստեղծագործական…)
- կորոնավիրուս
- պանիկա, խուճապ
- արտակարգ իրավիճակ
- սոցիալական հեռավորություն
- ինքնամեկուսացում
- մեկուսացում
- կարանտին
- պարետ
- ………… շարունակե՛ք
Քաղաքացիական պատասխանատվությունը դա հետևելն է բոլոր կանոնադրական կետերին լինել կազմակերպված։Կան մարդիկ որ չեն հետևում այդ կետերին որպեսզի գնան աշխատանքի իր ընտանիքը պահելու համար, բայց պետք է մնալ տանը և պաշտպանվել վիրուսից։
Երկարաժամկետ նախագծեր
Ֆիլմի դիտում ։https://elizaayvazyan2006.travel.blog/2020/03/08/2255/
Թարգմանություններ
3.Կինեմատոգրաֆիան շարժման պատրանք է `ձայնագրելով, այնուհետև արագորեն նկարահանելով շատ լուսանկարներ մեկ էկրանին: Անցյալ դարի ընթացքում 19-րդ դարի գիտական աշխատանքի արտադրանքը վերածվել է արդյունաբերության, որում աշխատում են հազարավոր մարդիկ, ինչպես նաև զանգվածային զվարճանքի և հաղորդակցության միջավայր:Ոչ ոք չի հորինել ֆիլմը: Այնուամենայնիվ, 1891-ին ԱՄՆ-ում Էդիսոն ընկերությունը հաջողությամբ ցուցադրեց նախատիպային կինետոսկոպը, որը թույլ էր տալիս մեկ անձին միաժամանակ դիտել շարժվող պատկերները: Առաջին անգամ, որ կանխատեսվող շարժվող պատկերները վճարող հանդիսատեսին ներկայացրեց (օրինակ ՝ ֆիլմ), Լումիեր եղբայրներն էին 1895 թվականի դեկտեմբերին ,Փարիզում:Սկզբում ֆիլմերը շատ կարճ էին, երբեմն ՝ ընդամենը մի քանի րոպե կամ պակաս: Դրանք կարող են ցուցադրվել ցուցահանդեսային վայրերում և երաժշտական սենյակներում կամ ցանկացած այլ վայրում, որտեղ կարող եք տեղադրել էկրան և մթնեցնել սենյակը: Թեմաները ներառում էին տեղական տեսարաններ և գործողություններ, գաղափարներ օտարերկրյա հողերի մասին, կարճ կատակերգություններ և իրադարձություններ, որոնք արժանի են լուսաբանման:Ֆիլմերը ուղեկցվում էին դասախոսների, երաժշտության և մեծ լսարանի կողմից. Չնայած նրանք չունեին համաժամեցված երկխոսություն, բայց նրանք «լուռ» չէին, ինչպես երբեմն նկարագրվում են:
4.Աստղերը ամենատարածված աստղագիտական առարկաներն են և ներկայացնում են գալակտիկաների ամենահիմնական շինանյութերը: Գալակտիկայում աստղերի տարիքը, բաշխումը և կազմը հետինում են այս գալակտիկայի պատմությունը, դինամիկան և էվոլյուցիան: Բացի այդ, աստղերը պատասխանատու են այնպիսի ծանր տարրերի արտադրության և բաշխման համար, ինչպիսիք են ածխածինը, ազոտը և թթվածինը, և դրանց բնութագրերը սերտորեն կապված են մոլորակային համակարգերի բնութագրերի հետ, որոնք կարող են միավորվել դրանց շուրջ: Հետևաբար աստղերի ծննդյան, կյանքի և մահվան ուսումնասիրությունը աստղագիտության համար առանցքային նշանակություն ունի:
Իրիկուն ժողովածու
Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:
Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…
Բանստեղծությունը
Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:
Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:
Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…
Բանաստեղծությունը արևի մասին է։Ես այս բանաստեղծության մեջ տեսնում եմ դեղին նարնջագույն գույները։
Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:
Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:
Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…
Նորից արևի մասին է ,թե ինչու ,ում համար է վառվում,իհարկե այն վառվում է մեզ ,բնության ,կենդանիների համար տալով լույս ,ջերմություն, վիտամին D:Տեսնում եմ դեղին և կապույտ գույները։
Կանցնեն օրերը բոլոր
Եվ տրտմորեն խոնարհ, գոհ, —
Այն Կայանը հեռավոր
Կհասնենք մի երեկո:
Եվ ցուրտ հովը, որպես քույր,
Կարոտակեզ ու գթոտ,
Կհամբուրե սիրալիր
Մեր աչքերը արցունքոտ:
Եվ զանգերը կարկաչուն.
Հորիզոնից հորիզոն,
Տրտո՛ւմ կօրհնեն մեր վերջին
Հրաժեշտի երեկոն…
Տեսնում եմ երկնագույն գույնը
Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ:
Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ —
Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ…
Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ…
Չարենցը ոսկի օղակ ասելով ի նկատի ուներ արևը։Տեսնում եմ դեղին գույնը։
Այս ժողովածուի բոլոր բանաստեղծությունները արևի մասին էին։