Design a site like this with WordPress.com
Get started

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Կարդալով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կադրում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների իրավատեղյակությունը
  • Նպաստել սովորողների կողմից օրենքների յուրացմանը
  • Ծանոթանալ քաղաքացիական իրավունքներին

Խնդիր՝

  • Կարդալ օրենքները
  • Կազմակերպել քննարկումներ, բրեինստորմինգներ

Հոդված 19

1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին:

Այսինքն մարդը՝ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ տարիքից ունի ազատ խոսքի իրավունք, որը չպետք է անտեսվի, ոտնահարվի եւ քարկոծման ենթարկվի, այլապես նման քայլի համար օրենքը նախատեսորմ է պատիժ։

2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Սա մամուլի պահով ենթադրում է որ չպետք է ստել, միֆեր հորինել անձի կամ երեւույթի շուրջ, մնացյալ ամենինչ օրենքի սահմանումը․

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.

ա/ այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար.

բ/ պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության համար:

Սա ենթադրում է որ ամենինչում գոյություն ունի չափ, այդպիսով առաջացնել անհանգստություն, պանիկա հասարակության մեջ, չվտանգել պետության շահերը։

Աշխատանքային օրենսգրքերի տարբերվող կետեր

  1. Ճապոնացի գործատուները պետք է չափեն 40-75 տարեկան բոլորի գոտկատեղը: Ճապոնիայում ճարպակալումը նվազեցնելու նպատակով ներդրվել է «Metabo օրենքը»՝ սահմանելով գոտկատեղի սահմանաչափ (33,5 դյույմ տղամարդկանց և 35,4 դյույմ կանանց համար) վերը նշված տարիքի բոլոր աշխատողների համար:Սա ոչ միայն նշանակում է, որ գործատուները օրենքով պարտավոր են կանոնավոր կերպով չափել իրենց աշխատակիցների գոտկատեղը, այլ նաև նշանակում է, որ նրանք, ովքեր գերազանցում են սահմանը (և երեք ամսվա ընթացքում չեն կորցնում քաշը), պետք է գնան դիետայի դասընթացների:

2.Եթե ​​Նոր Զելանդիայում աշխատելու համար զվարճալի գլխարկ եք կրում, կարող եք կորցնել ձեր աշխատավարձի 10%-ը
Պարզվում է, որ Նոր Զելանդիայում կատակերգական գլխարկների նկատմամբ հանդուրժողականությունն առանձնապես բարձր չէ. իրականում դա գրեթե գոյություն չունի:

Հագնելը կարող է մեկնաբանվել որպես համազգեստի կանոնների խախտում, իսկ տուգանքը կարող է լինել աշխատավարձի կրճատում:

Արդյո՞ք պատիժը համապատասխանում է հանցագործությանը: Հավանաբար ոչ. Բայց գոնե դուք գումար կխնայեք ֆեդորաների վրա:

3.Պորտուգալիայում անօրինական է գործատուի կողմից աշխատողին աշխատանքից հեռացնելը, և երկրում աշխատանքից ազատման ժամկետ չկա: Եթե ​​ընկերությունը ցանկանում է աշխատանքից հեռացնել աշխատակցին, նրանք պետք է առաջարկեն նրան աշխատանքից ազատման լավ փաթեթ և հուսալ, որ աշխատակիցը կընդունի: Այս պատճառով Պորտուգալիայում շատ ընկերություններ առաջարկում են միայն որոշակի ժամկետով պայմանագրեր և ընդունում են կես դրույքով աշխատողներ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հացեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ պատժի
(հարկադրանքի ցանկացած ձևի) գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքով անձից
պահանջվող և այդ պատժի (հարկադրանքի ցանկացած ձևի) գործադրման կամ
գործադրման սպառնալիքի ներքո անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ
ծառայությունը (այդ թվում՝ այն աշխատանքը, որն անձը կատարում է (ստիպված է
կատարել) որևէ պատժի (հարկադրանքի ցանկացած ձևի) գործադրման կամ գործադրման
սպառնալիքի ներքո այն դեպքում, եթե սույն օրենսգրքին կամ Հայաստանի
Հանրապետության այլ օրենքներին համապատասխան՝ նա իրավունք ունի հրաժարվելու
այդ աշխատանքի կատարումից)

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային
կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված
աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային
պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր
ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ
օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների
ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի
կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ
աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է լինել կամ գործատուի ցանկությամբ, կամ՝ աշխատանքի ընդունվողի։ Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում՝

1. տասնութ տարին չլրացած անձինք
2. ընտրովի պաշտոն զբաղեցնողները
3. գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք
4. օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի
  • Աշխատանքային արձաակուրդ

Աշխատանքային հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյաաշխատանքային շաբաթվա դեպքում ՝ նաև շաբաթը։ Տոների և հիշատակի օրերը սահմանված են որպես ոչ աշխատանքային օր(օր. Ամանոր, Սուրբ Ծնունդ, Բանակի օր, Կանանց տոն, Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Աշխատանքի օր, Հաղթանակի տոն, Հանրապետության տոն, Սահմանադրության օր, Անկախության տոն, Երկրաշարժի օր)։ 
Ամենամյա արձակուրդըօրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին։ Այդ ընթացքում պահպանվում է նրա պաշտոնը, վճարվում է միջին աշխատավարձ։ Ամենամյա. վազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային դեպքում ՝ 24: Կան նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդներ, ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդը (դեկրետը), մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը։

  • Աշխատանքից ազատում

Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը աշխատել:

Գնահատում: Իրավունք և իրավագիտություն հոկտեմբեր

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ե՞րբ եք գնահատվում
  • ո՞վ է գնահատում
  • ի՞նչն են գնահատում
  • ինչպե՞ս են գնահատում

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

https://www.mskh.am/am/44761 -գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Փորձեք մեկնաբանել«գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Սովորողի իրավունքները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողը իրավունք ունի

  1. ստանալ աջակցություն
  2. Ազատ արտահայտվելու իրավունք
  3. ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
  4. Ապահով զգալ:Դպրոցը պետք է լինի այնպիսի վայր, որտեղ աշակերտներն իրենց ապահով կզգան