Այս շաբաթ Իրավունք առարկայի քննարկման թեման կապված էր օրենսգրքի կետերի հետ։ Ունեցանք ուսումնասիրություններ այդ թեմայով, նաև կատարեցինք խմբային առաջադրանք, որի ժամանակ մեզ առաջադրվում էր Սահմանադրական կարգի հիմունքների՝ Գլուխ 1-ից ութ կետ, և մենք խմբով պետք է ուսումնասիրեինք այդ բոլոր ութ կետերը և ընտրեինք դրանցից չորսը, որոնք կարծում էինք, որ ամենակարևորն են։ Ըստ իս նման քննարկումներն ու խմբակային կատարված ուսումնասիրությունները շատ կարևոր են կրթության մեջ։ Ստորև ներկայացրած է իմ և իմ խմբի մասնակիցների ընտրած չորս կետերը, որոնք ամեաանհրաժեշտն ենք համարել։

Հոդված 2 Հայաստանի Հանրապետությունում իշխանությունըպատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանություննիրականացնում է ազատ ընտրություններիհանրաքվեներիինչպեսնաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղականինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանցմիջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամանհատի կողմից հանցագործություն է։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի ներքաղաքական վիճակում, որ այս հոդվածն ամբողջովին դրված է կասկածի տակ։ Այսօր շատ են խոսում, թե արդյո՞ք ներկայիս իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ անհատին կամ կազմակերպությանը։ Այն հիմա ամենաարդիական և քննարկվող թեմաներից է։

Հոդված 3 Մարդընրա արժանապատվությունըհիմնականիրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեքէՄարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների ևազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ևազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրայինիշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ևքաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝որպես անմիջականորեն գործող իրավունք:

Այսօր, մի քանի տարի առաջ, և ընդհանրապես ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք չի եղել, անկախ իր սոցիալական, առողջական վիճակից և գաղափարներից։ Օրինակ՝ սովորական աշխատողն ու բարձր պաշտոնյան իրարից ներկայացնում են տարբեր արժեքներ ՀՀ համար, մեկը պետության համար կարևոր և իսկապես բարձրագույն արժեք է, մյուսը ոչ այնքան։ Եվ չեմ կարծում, որ սա միայն մեր երկրում է , միանշանակ ամբողջ աշխարհում էլ այդպես չէ, սակայն աշխարհում մարդը կլինի՞ բարձրագույն արժեք, դա կախված է իր սոցիալական և առողջական վիճակից, ինչպես նաև իր գաղափարներից։

Հոդված 5 Իրավական նորմերի աստիճանակարգությունը
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրականօրենքներինիսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավականակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգայինպայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքումկիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Միանշանակ կարող եմ ասել, որ Սահմանդրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, սակայն սահմանադրական շատ օրենքներ հարմարեցված են որոշ անձանց, և հաճախ այն դառնում է բարձրագույն իրավաբանական ուժ, երբ պետք է լինում որոշ անձանց։ Այսպիսով այս կետն իմ կարծիքով որոշ չափով համապատասխանում է իրականությանը, որոշ չափով ոչ։
Եվ նաև կարճ քննարկում ունեցանք վերջին կետի մասին, ըստ որի ՀՀ վավերացրած պայմանագրերի և օրենքների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային նորմերը։ Մի փոքր շեղվելով թեմայից խոսեցինք վերջերս շատ քննարկված Ռուս-թուրքական կամ Մոսկվայի պայմանագրի մասին։ Քանի որ այն չի կարելի համարել միջազգային իրավական նորմերին համապատասխանող պայմանագիր։ Այն կնքվել է ռուսների և թուրքերի միջև, իսկ հարցի շատ կարևոր մասեր վերաբերում են Հայաստանին, իսկ Հայաստանի Հանրապետությունից ոչ մի ներկայացուցիչ չի եղել և չի մասնակցել պայմանագրի կնքման գործընթացին։ Ավելի կոնկրետ՝ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Եվ նաև մեկ այլ հանգամանք, պայմանագիրը կնքվել է և դրա ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները։ Սա նույնպես միջազգային նորմերին չի համապատասխանում։

Հոդված 6 Օրինականության սկզբունքը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ուպաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսիգործողություններորոնց համար լիազորված ենՍահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերը նշված հատվածում ինչպես ասեցի սահմանադրության շատ օրենքներ հարմարեցված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, և որքան էլ դա այդպես է կամ ոչ՝ դրանից տուժում են այն մարդիկ որոնց «հարմարեցված չեն» այդ օրենքները, ինչպես նաև այս տիպի լուրջ խնդիրների պատճառով է տուժում մեր պետության բարձրագույն իրավաբանական ուժը։

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը դա սոցիալական շարժումների ամբողջություն է, որի նպատակն է սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական իրավունքների։Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու, հավասար վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու և այլն։

Քսաներորդ դարի 60-ական թվականներին արևմտյան հասարակությունում ձևավորվեցին ֆեմինիզմի երեք ուղղություններ. լիբերալ-ռեֆորմիստական, սոցիալիստական, ռադիկալական։

կան նաև այլ հոսքեր, որոնք են սև ֆեմինիզմը և հետգաղութատիրական ֆեմինիզմը։

  • Սև» ֆեմինիզմը պնդում է, որ սեքսիզմը, դասակարգային խոշտանգումը և ռասիզմը միմյանց հետ ամուր կապված են։ Ֆեմինիզմի որոշ տեսակներ, որոնք ձգտում են սեքսիզմի և դասակարգային անհավասարության վերացմանը, սակայն անտեսում են ռասիզմը, կարող են շահագործող լինել բազում մարդկանց նկատմամբ՝ ներառյալ կանանց ռասայական նախատրամադրվածության արդյունքում։ «Սև» ֆեմինիստները հայտարարել են, որ սևամորթ կանանց ազատագրումը իր հետևից կբերի բոլոր մարդկանց ազատություն, քանի որ դա ենթադրում է ռասիզմի, սեքսիզմի և դասակարգային շահագործման ավարտ։
  • Հետգաղութատիրական ֆեմինիզմը պնդում է, որ գաղութատիրական փորձի հետ կապված խոշտանգումը՝ ռասայական, դասակարգային և էթնիկական անհանդուրժողականությունը, մեծ ազդեցություն է ունեցել կնոջ դերի վրա հետգաղութատիրական հասակության մեջ։ Այս ուղղության հետևորդները դեմ էին ոչ արևմտյան քաղաքակրթությանը պատկանող կնոջը թույլ և պասիվ զոհ, իսկ արևմտյան կանանց կրթված, ժամանակակից և քաղաքացիական իրավունքներով օժտված պատկերելու միտումին։

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը դա կառավարման համակարգ է, որտեղ մարդիկ իրավունք ունեն ընտրել իրենց առաջնորդներին ազատ ընտրությունների միջոցով, արտահայտել իրենց պահանջները, մտահոգությունները և այլն։Ժողովրդավարության հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է կամայականության և չարաշահման սահմանափակումը, որը հաճախ չի հաջողվում հաստատել այն պետություններում, որտեղ բացակայել են մարդու իրավունքները և այլ ժողովրդավարական արժեքները, համընդհանուր ճանաչված կամ իրավական համակարգի կողմից բացակայել է արդյունավետ պաշտպանության ինստիտուտը։Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից։ Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ մասնագիտացված գործակալությունն է, որն ունի Ազգային հանձնաժողովների համակարգ: Նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներն են անդամ երկրներում: Նրանք կարող են ունենալ տարբեր կառուցվածք և գտնվել տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո` կախված տվյալ երկրի ուրույն խնդիրներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը : Հանձնաժողովն ստեղծվել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին:ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին. Գլխավոր կոնֆերանս, որը Կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է, Գործադիր խորհուրդ, որն իր նշանակությամբ Կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է, և Քարտուղարություն, որը Կազմակերպության գործադիր մարմինն է։ Քարտուղարության կազմում են գտնվում Գլխավոր տնօրենը  և վերջինիս կողմից նշանակվող անձնակազմը: Հանձնաժողովի կազմում ԱԳ նախարարից բացի ներառված են ևս յոթ նախարարներ` մշակույթի, կրթության և գիտության, էկոնոմիկայի,բնապահպանության, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:Կազմակերպության Գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից` Գործադիր խորհրդի առաջարկությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: 

ՄԱԿ -ը միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն,որին ներկայումս անդամակցում են 193 պետություն:Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնադրվել է 1945 թվականին:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  1. ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ, 
  2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, 
  3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, 
  4. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, 
  5. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
  6. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե՝առաջին կոմիտե ,երկրորդ կոմիտե ,երրորդ կոմիտե ,չորրորդ կոմիտե, հինգերորդ կոմիտե, վեցերորդ կոմիտե:

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ 
Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ:
Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 
Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:
Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում:

Ի՞ՆՉ Է ԲՈՒԼԻՆԳԸ

Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում:Բուլինգը կարող է արտահայտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնության տեսքով:

Բուլինգն ունի իր առանձնահատկությունները՝

Ուժերի անհավասար բաշխում

Բռնության կրկնվող բնույթ

Բուլինգից տուժում են բոլորը և բուլինգի առկայությունը վատ ձևով փոխում է մթնոլորդը:

Լինում է բուլինգի 5 տեսակ՝ հոգեբանական բուլինգ, ֆիզիկական ,
սեռական , կիբեր ,

Երեխայի իրավունքները

Սկզբունք 1
Երեխան պետք է ունենա սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքները: Այս իրավունքները պետք է ճանաչվեն բոլոր երեխաների համար առանց որևէ բացառության և առանց տարբերակման կամ խտրականության ռասայի, գույնի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, ծննդյան կամ երեխայի նկատմամբ այլ հանգամանքների հիման վրա: նրա ընտանիքը.

Սկզբունք 2
Երեխային պետք է օրենքով և այլ միջոցներով ապահովվի հատուկ պաշտպանություն, և հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալ ֆիզիկապես, մտավոր, բարոյապես, հոգևոր և սոցիալական առողջ և նորմալ ձևով և ազատության և արժանապատվության պայմաններում: Երեխայի լավագույն շահերը պետք է առաջնային ուշադրություն դարձնեն այդ նպատակով օրենքներ հրապարակելիս:

Սկզբունք 3
Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա անուն և ազգության իրավունք:

Սկզբունք 4
Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք. Այդ նպատակով պետք է հատուկ խնամք և պաշտպանություն տրամադրվի ինչպես նրա, այնպես էլ նրա մոր համար `ներառյալ նախածննդյան և հետծննդյան համապատասխան խնամքը: Երեխան պետք է ունենա բավարար սնունդ, բնակարան, զվարճանք և առողջապահական խնամքի իրավունք:

Սկզբունք 5
Ֆիզիկական, մտավոր կամ սոցիալական հաշմանդամություն ունեցող երեխային պետք է տրամադրվի հատուկ բուժում, կրթություն և խնամք, որն անհրաժեշտ է իր հատուկ վիճակի պատճառով:

Սկզբունք 6
Իր անհատականության լիարժեք և ներդաշնակ զարգացման համար երեխան կարիք ունի սիրո և փոխըմբռնման: Նա պետք է հնարավորության դեպքում մեծանա ծնողների խնամքի և պատասխանատվության ներքո, և ամեն դեպքում ՝ սիրո և բարոյական և նյութական անվտանգության մթնոլորտում: փոքր երեխան չպետք է, բացառությամբ բացառիկ հանգամանքների, առանձնանա իր մորից: Հասարակությունը և պետական ​​մարմինները պետք է պարտավոր լինեն հատուկ խնամել առանց ընտանիքի և երեխաների `առանց բավարար կենսամիջոցների: Անկալի է, որ բազմանդամ ընտանիքներին տրամադրվեն պետական ​​կամ այլ երեխաների օժանդակ նպաստներ:

Սկզբունք 7
Երեխան իրավունք ունի կրթություն ստանալու, որը պետք է լինի անվճար և պարտադիր, գոնե նախնական փուլերում: Նրան պետք է տրվի այնպիսի կրթություն, որը կնպաստի նրա ընդհանուր մշակութային զարգացմանը և որի միջոցով նա կարողանա հնարավորությունների հավասարության հիման վրա զարգացնել իր կարողություններն ու անձնական դատողությունը, ինչպես նաև բարոյական և սոցիալական պատասխանատվության գիտակցումը և դառնալ հասարակության օգտակար անդամ:

Երեխայի լավագույն շահերը պետք է լինեն առաջնորդող սկզբունքը նրանց համար, ովքեր պատասխանատու են իրենց կրթության և ուսուցման համար: այս պատասխանատվությունը հիմնականում ընկնում է նրա ծնողների վրա:

Երեխային պետք է տրամադրվեն խաղերի և ժամանցի լիարժեք հնարավորություններ, որոնք ուղղված կլինեն կրթության հետապնդած նպատակներին: հասարակությունը և պետական ​​մարմինները պետք է ջանքեր գործադրեն խթանելու այս իրավունքը:

Սկզբունք 8
Երեխան ամեն դեպքում պետք է լինի նրանց մեջ, ովքեր առաջինն են ստանում պաշտպանություն և օգնություն:

Սկզբունք 9
Երեխան պետք է պաշտպանված լինի բոլորից

Create your website with WordPress.com
Get started