Design a site like this with WordPress.com
Get started

Մաշկ

Մաշկը դա օրգան է որը ծածկամ է ամբողջ օրգանիզմը ՝ պաշտպանում ցրտից, շոգից և վնասվածքներից։Մաշկը կազմված է 3 շերտերից ՝վերնամաշկից, բուն մաշկից և ենթամաշկային ճարպաբջջանքից ։

Վերնամաշկը (էպիդերմիս)ներկայացված է բազմաշերտ էպիթելով։Էպիդերմիսը կազմված է հինգ շերտերից. հիմային, փշաձև, հատիկավոր, փայլուն և եղջրային։

Դերման(Բուն մաշկ) մաշկի շարակցահյուսվածքային մասն է, որը կազմված երեք բաղադրիչներից՝ թելիկներից, բջիջներից և հիմնական նյութից։Բուն մաշկը կազմված է 2 շերտից՝պտկիկային և ցանցային։

Հիպոդերման(ենթամաշկային ճարպաբջջանք) կազմված է շարակցական հյուսվածքի թելերի ցանցից, որի ներսում տեղակայված են ճարպային բջիջներ։ Որոշ տեղերում այն բացակայում է, օրինակ ՝կոպերում, մեծ և փոքր ամոթաշրթերում և այլն։

Երիկամներ

Երիկամը կարծես լոբի լինի, որոնք զույգ գեղձային օրգաններ են։Երիկամները կազմված են բուն հյուսվածքիցև 3-ական պատյանից. շարակցական, ճարպային, և երիկամի: Երիկամի բուն հյուսվածքը կացմված է միջուկային ,կեղևային շերտերից։Արյունը 1 օրվա ընթացքում անցնում է երիկամներով՝ազատվելով միզանյութից։Այդ ներզատիչ գործունեությունը պայմանավորված է արտադրած ռենին հորմոնով, որն ունի անոթասեղմիչ հատկություն և մասնակցում է երիկամային ու արտաերիկամային արյան շրջանառության ֆիզիոլոգիական կարգավորմանը:

Հիվանդություններ

  • երիկամների քարեր՝ քարի պնդության բյուրեղներ, որոնք «նստում» են ձեր երիկաների ներսում (այլ կերպ անվանում են երիկամաքարային կամ միզաքարային հիվանդություն)
  • երիկամների պոլիկիստոզային հիվանդություն՝ ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ երիկամներում առաջանում են կիստաներ
  • դիաբետային երիկամներ (դիաբետիկ նեֆրոպաթիա)՝ դիաբետով պատճառված երիկամների ախտահարումն է
  • գլոմերուլոնեֆրիտ՝ երիկամների կծիկների (գլոմերուլի) բորբոքային հիվանդություն է
  • երիկամների վարակային հիվանդություններ (պիելոնեֆրիտ)՝ որն առաջանում է միզուղիների վարակի դեպի վեր տարածման պատճառով
  • երիկամների քաղցկեղ՝ հազվադեպ հանդիպող քաղցկեղային հիվանդություն է, երբ ուռուցքային օջախը տեղակայված է երիկամներից մեկնումեկում։

Նշաններ, որոնք կարող են հուշել երիկամների հետ կապված խնդիրների մասին

  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • միզարձակության հաճախականության և մեզի քանակի փոփոխություններ
  • մեզում արյուն
  • ոտքերի, հատկապես՝ ոտնաթաթերի շրջանում և աչքերի շուրջն այտուցվածություն
  • ցավեր գոտկատեղում
  • քնելու հետ կապված խնդիրներ
  • ախորժակի անկում
  • գլխացավեր
  • քոր
  • նողկանքի զգացում և փսխում
  • բերանի տհաճ հոտ և բերանում մետաղական համի զգացողություն
  • մկանային ջղաձգումներ
  • ձեռքերի և ոտքերի մատների ծակծկոցի զգացում։

Մարտի 30_ Ապրիլի 14

Նախագիծ 1Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը:
Օնլայն աշխատանք ՝ 1․ 2 տեսադասերի դիտում, նյութերի քննարկում, հարցերի պարզաբանում։

1 . https://youtu.be/nfAwtWUuBTQ

Ուտելիքը գնում է կերակրափողով, մտնում ստամոքս,այնտեղ քայքայվում և լցվում բարակ աղի։ Բարակ աղիի թավիկների միջոցով ավիշը լցվում է ավշանոթ և հետո լցվում մազանոթներ։Այդ ուտելիքը լցվում է հաստ աղի ,որից հետո դուրս է գալիս մարդու օրգանիզմից։

2. https://youtu.be/JJGMB8nNxmI

Ես այս մեկը չկարողացա լավ հասկանալ ,բայց հասկացա որ ջուրը շատ է մեր օրգանիզմում ,ջրի 50%-ը դուրս է գալիս երիկամների միջոցով,200 մլ աղիների,300 մլ շնչառության, 400 մլ մաշկի։

Նախագիծ 2
Զատկական ծես
Նախագծի ընթացքը՝

  • Նկարագրել ինչպե՞ս եք պատրաստվում ծեսին
  • Ո՞վ է խնամում ցանած ածիկը
  • Ի՞նչ հաճախականությամբ և որքան են ջրում
  • Ո՞ր եղանակին և ի՞նչ ինտենսիվությամբ են աճում ծլերը, չափել սմ_ով և գրանցել

Խնամում եմ ես ,ջրում եմ ամեն առավոտ և ամեն երեկո,շատ դանդաղ են աճում,որովհետև արև չկար , չափել եմ ,կեսը ՝1,5սմ, իսկ մյուս կեսը՝1սմ։

Նախագծի արդյունքը՝

  • Ընտանիքի անդամների հետ միասին պատմել, ձայնագրել ծեսի ընթացքը
  • ինչ ավանդույթներ գիտեք կապված այս ծեսի իրականացման հետ
  • Պատրաստել տեսանյութեր, տեղադրել բլոգում, հղումը ուղարկել ինձ։

https://youtu.be/LE6DEJlKkCc

Մարտի 2_8 առցանց առաջադրանքներ

1. Ի՞նչ ազդեցություն ունի օրգանիզմի վրա մարդու հոգեվիճակը, ինչու՞ կենսուրախ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում

Հոգևիճակը ազդում է մարդու վրա, հաճախակի է հիվանդանում, սկսում է խռոնիկ հիվանդություններ։


2. Առողջ սիրտ, որն է վրեջինիս նախադրյալները՝ կարող եք վերցնել հարցազրույց բարեկամ բժիշկներից։

1.Հաճախակի մարզվել,

2. Հաճախ դուրս գալ զբոսնելու կամ վազելու մաքուր օդին

3.առողջ սնվել

3.Մեր լաբորատորիան համալրվել է նոր սարքավորումներով, ուստի առաջարկում եմ կատարել հետևյալ հետազոտական աշխատանքները

  • Ի՞նչ է մանրադիտակը, ո՞վ է այն կիրառել առաջին անգամ, ի՞նչ հետազոտոյթյուններ են կատարվել մանրադիտակի շնորհիվ
  • Որ՞ոնք են մանրադիտակով աշխատելու և խնամելու կանոնները
  • Ինչպե՞ս է աշխատում ջրի թորման սարքը, ինչո՞վ է թորած ջուրը տարբերվում սովորականից, որտե՞ղ է այն կիրառվում 
  • Ի՞նչ է պետրիի թասը, որտե՞ղ է այն կիրառվում

Պատրաստել ուսումնական նյութեր և հրապարակել բլոգներում։

1.Մանրադիտակը դա սարք է որի միջոցով կարելի է տեսնել ամենափոքր մասնիկները ։Մանրադիտակ առաջին անգամ կիրառել են Ռ. Հուկը և Ա. Լևենհուկը։Մանրադիտակի շնորհիվ մարդիկ կատարել են բնագիտական հետազոտություններ։

3.Թորած ջուրը ջրից տարբերվում է նրանով որ թորած ջուրը այդքանել պիտանի չէ, որովհետև այն կարող է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում առաջացնել։

4.Պետրիի թասը դա թափանցիկ թաս է որը կիրառվում է մանրադիտակով ուսումնասիրելու ժամանակ։

Դելֆինների մասին փաստեր

1. Դոեֆինները կարողանում են արտաբերել ձայների բավական մեծ սպեկտր, քթային օդային պարկի միջոցով: Կարելի է նշել ձայների մոտ երեք տեսակ՝ հաճախական մոդուլացված սուլոցներ, պայթուցիկ իմպուլսային ձայներ և կտտոցներ: Կտտոցները դելֆինների կողմից արձակած ձայների մեջ ամենաբարձրն են:

2. Դելֆինները հայտնի են իրենց ուրախ վարքագծով և նրանով, որ հանուն զվարճանքի, ջրի տակ օդային պղպջակներով օղակներ են բաց թողնում շնչուղու միջոցով: Օղակներից որոշները կարող են հադիսանալ հաղորդակցական ազդանշաններ:

3. Խմբի ներսում, դելֆինները ստեղծում են մտերիմ կապեր: Գիտնականները նկատել են, որ դելֆինները հոգ են տանում իրենց հիվանդ, վիրավոր և ծեր ազգակիցների մասին, իսկ էգ դելֆինը կարող է օգնություն ցույց տալ ծննդաբերող մեկ այլ էգ դելֆինի՝ ծանր ծննդաբերության ժամանակ: Այդ ժամանակ մոտակայքում գտնվող այլ դելֆիններ, պաշտպանելով ծննդաբերող դելֆինին, պտտվում են նրա շուրջը:

4. Մարդկանց և բոնոբոների (գաճաճ շիմպանզե) հետ նույն շարքում նաև դելֆինները միակ կենդանիներն են, որոնք կարող են զուգավորվել նաև հաճույքի համար:

5. Դելֆինների բարձր ինտելեկտուալության մասին է վկայում նաև այն, որ տարիքով դելֆինները երբեմն իրենց ձագուկներին սովորեցնում են որսի ժամանակ օգտվել հատուկ գործիքներից: Օրինակ, նրանք իրենց դնչին են «հագնում» ծովային սպունգեր, փշոտ ծովային բույսերի արանքում կամ ժայռերի խորշում ձկներ որսալուց չվնասվելու համար:

6. Դելֆինի մաշկը շատ նուրբ է և հեշտ վնասվում է այլ մակերեսների հետ առնչվելուց: Հենց այդ պատճառով, նախքան դելֆինին շոյելը, պետք է հանել բոլոր սուր առարկաները, օրինակ մատանին:

7. Դելֆինները ունենում են մինչև 100 ատամ: Բայց նրանք դրանցով չեն ծամում կերը, այլ ընդամենը բռնում են: Դելֆինները որսը կուլ են տալիս ամբողջությամբ:

Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողության շնորհիվ մարդը զանա- զանում է միջավայրի բազմաթիվ ձայները եւ կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում:

Ինչպե՞ս են ձայնային տատանումները հասնում լսողական ընկալիչներին

Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին եւ ներքին

Որտե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:

Տեսողական վերլուծիչ

  • Ո՞րն է տեսողության նշանակությունը:
  • Որո՞նք են աչքի օժանդակ հարմարանքները:
  • Ինչպե՞ս է փոխվում բբի մեծությունը` կախված լուսավորությունից:
  • Որտե՞ղ են տեղավորված տեսողական ընկալիչները:
  • Ո՞րն է սրվակիկների եւ ցուպիկների դերը:
  • Ի՞նչ է կարճատեսությունը, եւ ինչպե՞ս կարելի է կանխել այն:
  • Ի՞նչ է հեռատեսությունը, ինչպիսի՞ ակնոց պետք է օգտագործել:
  • Ինչպե՞ս պահպանել աչքերը տեսողության խանգարումներից եւ հիվանդու-
    թյուններից:
  1. Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ եւ խուսափել վտանգից
  2. Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը եւ ակնագունդը շարժող մկանները :
  3. Երբ լույսը շատ է ,բիբը նեղանում է ,որպեսզի քիչ լույս կլանի,իսկ երբ լույսը քիչ է ապա բիբը լայնանում է որ ավելի շատ լույս կլանի:

  4. ցուպիկներն օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները ընկալում եւ տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:
  5. Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները:Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգա- վոր ապակիներով ակնոց, որը լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձեւավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:
  6. Հեռատեսությունը կարող է լինել ձեռքբերովի եւ բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում, տարիքի հետ կապված, թու- լանում է ակնաբյուրեղի առաձգականությունը, եւ այն դառնում է ավե- լի հարթ:Բնածին հեռատեսությունը կապված է աչքի հատակի տարածության փո- քր լինելու հետ, որի հետեւանքով ակնագունդը կարճացած է:Կարճատեսությունը կանխելու համար անհրաժեշտ է գիրքն ընթերցե- լիս 20-30 րոպեից հետո 2-3 րոպե հանգստանալ՝ նայել հեռու գտնվող կանաչ առարկաներին կամ երկնքին: Պետք չէ երկար նստել հեռուստա- ցույցի կամ համակարգչի առաջ.

8.Նախ` ընթերցանու- թյան եւ գրելու ժամանակ պետք է գիրքը կամ տետրը պահել 30-35 սմ հեռավորության վրա: Լույսը պետք է ընկնի ձախ կողմից եւ աշխատա- սենյակում լինի չափավոր լուսավորություն. թույլ կամ ուժեղ լույսը հոգ- նեցնում է աչքերը: Չի կարելի կարդալ պառկած, տրանսպորտում, քանի որ խախտվում է գրքի եւ ակնաբյուրեղի միջեւ եղած հեռավորությունը եւ լուսավորվածությունը: Վերջինս նպաստում է ակնաբյուրեղի կորության անընդհատ փոփոխությանը, եւ թուլանում է նրա առաձգականությունը:
Երբեմն տեսողությունը թուլանում է A վիտամինի անբավարարության դեպքում:
Տեսողության վրա վնասակար է ազդում ծխելը:Աչքը պետք է պաշտպանել փոշուց եւ ախտահարույց մանրէներից: Չի կարելի աչքը տրորել կեղտոտ ձեռքերով, սրբիչով եւ թաշկինակով: Եթե աչքի մեջ փոշի է ընկել, անհրաժեշտ է այն լվանալ ջրով:

ինչ կլիներ մարդու հետ , եթե միջին ուղեղը ընդհանրապես չլիներ։

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողությունը ու լսողությունը։Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։Եթե միջին ուղեղը չլինի,  մարդու աչքի ցանցենին չէր ձևավորվի: Նաև գորշ նյութի շերտը, որը ուղեղի ոտիկները բաժանում է երկու մասի՝ ծածկի և ոտիկների հիմքի, չէր լինի: Իսկ գորշ նյութը պարունակում է մելանին, որը պատասխանատում է մարդու աչքերի, մազերի գույնի համար