Design a site like this with WordPress.com
Get started

Հասարակագիտական ստուգատես

Շատ հետաքրքիր էր, հոդվածի շնորհիվ ես գտա իմ հարցի պատասխանը թե ինչու է այնտեղ ամենաշատը տեխնոլոգիան զարգացած։

Այս հոդվածում ասվում էր որ իսրաելը շատ է զարգացած իր տեխնոլոգիաներով, և պարզվում է պատճառն այն է որ չունի հանածոներ և շեշտը դնում են դրա վրա որպես ազգային տնտեսության զարգացման աղբյուր։Տեխնոլոգիական բնագավառում նրանց գործընկերն է Միացյալ Նահանգները։Իսրաելը տեղ է գրավում աշխարհի քսան ամենազարգացած երկրների ցանկում։

Առաջին համաշխարհային պատերազմ

  • Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը
  • Պատերազմի պատճառների, մասնակիցների նպատակները:
  • Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները
  • Ռազմական գործողությունները 1914-1916թթ
  • Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հետևանքները
  • Նոր ռազմաքաղաքական իրավիճակը 1917թ
  • Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը
  • Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները
  • Կազմել 1914-1918թթ -ի կարևոր իրադարձությունների ժամանակագրություն:

1.եվրոպական տերությունները19-րդ դարում ,պայքարում էին Եվրոպայում ուժային հավասարակշռության հասնելու համար և այդ պատճառով ստեղծվեցին քաղաքական և ռազմական դաշինքներ:Դաշինքները սկսեցին ձևավորվել 1815 թվականից

2.Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում:

Կարճաժամկետ վերլուծությունները փորձում են բացատրել թե ինչու հենց այդ ժամանակ սկսվեց պատերազմը։ Նրանք վերլուծում են Հուլիսյան ճգնաժամի ժամանակ մեծ տերությունների որոշումները, ինչը առաջացել էր Արքայազն Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունից հետո 1914 թվականի հունիսի 28-ին։ Սպանությունը կատարել էր Գավրիլո Պրինցիպ, ով ազգությամբ սերբ էր և Երիտասարդ Բոսնիա խմբակցության անդամ էր, որին սատարում էր Սերբիական ազգայնական Սև ձեռք կազմակերպությունը[4]: Ճգնաժամը ծագեց Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև, որում ներքաշվեցին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան։ Ճգնաժամի խորացման պատճառներից էր դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ տերությունների միջև։

Պատմաբանները մինչև այժ չեն եկել համաձայնության պատերազմի հիմնական պատճառների շուրջ։ Գոյություն ունեն մի քանի տեսակետներ։ Շատ պատմաբաններ կարծում են, որ պատերազմը ոչ թե սկսել են Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, այլ ներքաշված են եղել նաև այլ ուժեր։ Մյուսները կարծում են, որ Գերմանիան երկար ժամանակ պլանավորել էր պատերազմը, երրորդները կարծում են որ Անտնանտի ուժերը ավելի շահագրգռված են եղել պատերազմի սկսվելու հարցում։

Աղբյուրը՝https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80

3.1914 թվականի հունիսի 28-ին թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Բոսնիա և Հերցեգովինայիմայրաքաղաք Սարաևո: Վեցհոգանոց բոսնիացի ազգայնականներ «Մլադա Բոսնիա» ազգայնական խմբավորումից, որոնք հովանավորվում էին սերբիական «Սև ձեռք» կազմակերպության կողմից, հավաքվեցին նույն փողոցում, որտեղ հանգրվանելու էր Ֆերդինանդը։ Նրանցից մեկը ձեռքի նռնակ նետեց Ֆերդինանդի մեքենայի տակ, բայց վրիպեց։ Մոտակայքում որոշ մարդիկ վիրավորվեցին, բայց Ֆերդինանդի շարասյունը շարունակեց ընթացքը։ Մյուս մահափորձը նույնպես ձախողվեց, քանի որ մեքենաները կանգ չառան։ Մեկ ժամ անց, երբ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Սարաևոյի հիվանդանոց մահափորձից տուժածներին տեսակցության, նրա շարասյունը սխալ շրջադարձ կատարեց փողոցում, որտեղ կանգնած էր Պրինցիպը։ Ատրճանակով Պրինցիպը գնդակահարեց Ֆերդինանդին և նրա կնոջը։

Սարաևոյում ավստրիացիները տեղի բնակչությանը հրահրեցին սերբերի դեմ, որի արդյունքում սկսվեցին հակասերբական անկարգություններ, որի ժամանակ խորվաթները և բոսնիացի մուսուլմանները ավերեցին շատ սերբական շինություններ: Այս իրադարձությունները հետագայում անվանվեցին ջարդեր։ Սերբերի դեմ բռնություններ իրականացվել են ոչ միայն Սարաևոյում, այլ նաև Ավստրո-Հունգարիայի մյուս քաղաքներում ։ Ավստրոհունգարական ոստիկանությունը Բոսնիա և Հերցեգովինայում ձերբակալեց 5500 սերբի, որոնցից 700-2200-ը մահացան բանտում ,իսկ 460 սերբ մահապատժի ենթարկվեցին մուսուլմանական հատուկ ձևավորված ոստիկանության կողմից, որը ստեղծվել էր սերբերին հետապնդելու համար:

Հուլիս ամսվա ընթացքում դիվանագիտական հակամարտությունը Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրասիայի և Բրիտանիայի միջև կոչվեց Հուլիսյան ճգնաժամ: Համաձայն պաշտոնական Սերբիայի, որը կապված էր Ֆերդինանդի սպանության հետ և ցանկանում էր սերբացիների ինքնավարությունը Բոսնիայում, Ավստրո-Հունգարիան հուլիսի 23-ին 10 կետանոց վերջնագիր ներկայացրեց Սերբիային, որոնք անընդունելի էին և հրահրում էին պատերազմի, հաջորդ օրը՝ Ռուսաստանի նախարարների նիստից հետո, հրաման արձակվեց զորահավաք իրականացնել Օդեսայում, Կիևում, Կազանում և Մոսկվայում, պատերազմական պատրաստության բերեց Բալթիկ և Սև ծովի նավատորմերը։ Նրանք նաև հրամայեցին մյուս շրջաններին նույնպես պատրաստ լինել զորահավաքի։ Սերբիան նույնպես հայտարարեց համընդհանուր զորահավաքի մասին, չնայած նրանք համաձայն էին վերջնագրի բոլոր կետերին բացի մեկից, որով պետք է թույլ տար ավստրիացիներին մասնակցել Ֆերդինանդի սպանության գործի հետաքննությանը։ Վերջապես հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։

Հուլիսի 29-ին Ռուսաստանը, որը չէր ցանկանում զիջել իր դիրքերը Բալկաններում և պարտավորված էր օգնել Սերբիային, նույնպես հայտարարեց զորահավաքի մասին։ Հուլիսի 30-ին Ռուսաստանը սկսեց պատրաստվել պատերազմի Գերմանիայի դեմ։ Կայզեր Վիլհելմ II-ը խնդրեց իր զարմիկին՝ Ցար Նիկոլայ II-ին, հրաժարվել պատերազմից։ Երբ նա մերժեց, Գերմանիան վերջնագիր ներկայացրեց ռուսներին՝ չօգնել սերբերին, մեկ այլ վերջնագիր ուղարկվեց Ֆրանսիային՝ չօգնել ռուսներին, եթե նրանք պաշտպանեն սերբերին։

Գերմանիայի կառավարությունը ցանկանում էր, որ Ֆրանսիան մնա չեզոք, քանի որ այդ պահին Գերմանիան չէր ցանկանում պատերազմել երկու ճակատով։ Ֆրանսիան չմերժեց, բայց ուղարկեց երկիմաստ հաղորդագություն, որով հորդորում էին Գերմանիային հետ քաշել զորքերը սահմանից, միևնույն ժամանակ հայտարարեց զորահավաքի մասին։ Գերմանիան նույնպես սկսեց զորահավաքը։ Գերմանիան հարձակվեց Լյուքսեմբուգի վրա օգոստոսի 2-ին և մյուս օրը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային: Օգոստոսին 4-ին, երբ Բելգիան հրաժարվեց ճանապարհ տրամադրել գերմանական զորքերին, որպեսզի նրանք հարձակվեն Ֆրանսիայի վրա, Գերմանիան պատերազմ հայտարարեց Բելգիային նույնպես: Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային նույն օրը, քանի որ Գերմանիան չարձագանքեց Բրիտանիայի վերջնագրին, համաձայն որի Բելգիան պետք է մնար չեզոք:

4.Պատերազմը ձգվեց: Առաջին տարվա իրադարձություններից առանձնանում է 1914թ. սեպտեմբերին տեղի ունեցած Մառնի ճակատմարտը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանացիների հարձակումը դեպի Փարիզ և ստիպեցին նահանջել: Երկու կողմերից զոհվեց, նաև վիրավորվեց 600 հազար մարդ: գերմանական ծրագիրը ձախովեց։ Օգոստոսի կեսին Ճապոնիան վերնագիր ներկայացրեց, իսկ մի քանի օր անց պատերազմ հայտարարեց Գերմանիային: Կովկասյան ճակատում 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ տեղի ունեցած ճակատամրտում թուրքական բանակը ծանր պարտություն է կրում: 1915 թ. Իտալիան անցավ Անտանտի կողմը, իսկ Բուլղարիան Գերմանիայի: Նույն տարում Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան ավերեցին Սերբիան: Ռուսական զորքերը 1915 թ. ծանր վիճակի մեջ էին դրել Ավստրո-Հունգարիային,բայց Գերմանիան օգնության է հասնում։ Ռուսաստանը շատ կորուստներ ունեցավ, սակայն շարունակեց պատերազմը: 1916 թ. փետրվարից մինչև դեկտեմբեր ընթացած կռիվներում կողմերից ոչ մեկը հաջողության չհասավ: Քառյակ միության երկրները զգալիորեն թուլացել էին,բայց նրանք դեռ չէին կորցնում հաջողության հասնելու հույսը:

5. 1917 թ.-ին Աշխարհամարտի շարունակումը առաջացրեց նոր ռազմա-քաղաքական վիճակ: Ավելացավ պատերազմող երկրների քանակը: ԱՄՆ-ը, Հունաստանը, Չինաստանը և Բրազիլիան միացան Անտանտին և հզորացրին նրա առանց այդ էլ մեծ ներուժը: Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից: Ռուսաստանյան կայսրությունը հայտնվել էր շատ ծանր իրավիճակում:Հետո Ռուսաստանը հռչակվեց ժողովրդավարական հանրապետություն, սակայն նրանց էլ չհաջողվեց երկրի խնդիրները լուծել, և այն հեղինակազրկվեց: 1917 թ. հոկտեմբերին 25-ին մարքսիստների կուսակցությունը օգտվելով դրանից՝ ժամանակավոր կառավարությանը: Բոլշևիկները խնդիր էին դրել Ռուսաստանում կառուցել սոցիալիստական հասարակություն: Այդ Հոկտեմբերյան հեղափոխությունը փոխեց աշխարհաքաղաքական վիճակը:

6.Թուրքական զորքերը գրավում ենԱրևմտյան Հայաստանը և մտնում Այսրկովկաս ու Արևելյան Հայաստան: Ռուսական բանակին փոխարինած հայկական զորքը կարողացավ կանգնեցնել նրանց։ 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կքնված հաշտությամբ Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց: Քառյակ միության հաջողությունները ձեռք բերվեցին գերագույն ջանքերի գնով, սակայն նրանց ներուժն այլևս սպառված էր: Անտանտը համալիրում է իր ուժերը, և 1918 թ. սեպտեմբերին անցնում հակահարձակման բոլոր ճակատներում: Պարտվեցին և դուրս եկան Օսմանյան կայսրությունը Բուլղարիան և Ավստրո-Հունգարիան: Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը, երկրում սկսվել էր հեղափոխություն, որի պատճառով էլ միապետությունը տապալվում է: Գերմանիան հետո ընդունում է իր պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11-ին ստորագրում զինադադարի պայմանագիրը…և այսպես ավարտվում պատերազմը:

7.Շատ կորուստներ եղան… 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։

8.1914 թ. օգոստոսի 1 – Առաջին աշխարհամարտի սկիզբը

1914 թ. – Ճակատամարտ Մառն գետի շրջանում

1914-1916 թթ. – Հայոց մեծ եղեռնը

1915թ. – Եռյակ դաշինքի վերածումը Քառյակ դաշինքի

1915թ. հունվար – Օսմանյան կայսրության պարտությունը Սաղիրմիշում

1916թ. – Վարդենի ճակատմարտը

1917թ. փետրվարի 27 – Փետրվարյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում

1917թ. ապրիլ – ԱՄՆ-ի պատերազմի մեջ մտնելը

1917թ. հոկտեմբերի 24-25 – Հոկտեմբերյան հեղաշրջումը Ռուսաստանում

1918թ. մարտի 3 – Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի կնքումը

1918թ. հունիսի 4 – Բաթումի հաշտության պայմանագրի կնքումը, պատերազմի ավարտը Կովկասյան ճակատում

1918թ. հոկտեմբերի 30 – Մուդրոսի զինադադարի կնքումը, Օսմանյան կայսրության պարտությունը աշխարհամարտում

Կանայք համաշխարհային պատմության ընթացքում»

Կինը իգական սեռին կամ գենդերին պատկանող մարդ է: «Կին» բառը սովորաբար նշանակում է հասուն մարդ, իսկ երեխային բնութագրելու համար օգտագործվում են «աղջիկ» բառը:Արևմտյան մշակույթներում «կին» հասկացությունն ավանդաբար բնորոշվում է առաջին հերթին կենսաբանական առանձնահտկությունների միջոցով: Ինչպես նշում են որոշ հետազոտողներ, սա կապված է հատուկ նշանակության հետ, որն այս մշակույթներում տրվում է բնությանը։Նույնիսկ անտիկ աշխարհի լավագույն մտածողները կնոջ մասին իրենց հայացքներում չէին բարձրանում իրենց ժամանակի մակարդակից: Սոկրատեսը կնոջ մասին արտահայտվել է այսպես՝ որպես բացառապես տանը պատկանողի՝ բառի բուն իմաստով. նրա կարծիքով՝ քաղաքացին ամենաքիչը կարող էր խոսել իր կնոջ հետ:

Աղբյուր Wikipedia

Կանկունի ստորջրյա թանգարան(Museo Subacuático de Arte)

Երբ google earth-ով առաջին անգամ տեսա այս թանգարանը ես շատ էի վախեցել,որովհետև ինձ թվում էր որ այս արձանները իրական մարդիկ էին։Այս վայրը շատ ինձ դուր եկավ և ես որոշեցի հենց սրա մասին ել տեսաֆիլմ պատրաստել։

https://youtu.be/Kp2gQ2_oAAM

Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը:

  • Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ ապրել, գործել է հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը:
  • Ընտրիր նշված հոդվածներից մեկը վերլուծիր, տեղադրիր քո բլոգում:
  • ՔՈ կարծիքով, ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը:

Տիգրան հայրապետյանը ծնվել է 1964 թ-ի մարտի 18-ին։Նա եղել է քաղաքագետ, լրագրող, վերլուծաբան։Նա մահացել է 1999 թ-ի մայիսի 9-ին ավտովթարի պատճառով ,իր մայրիկի ծննդյան օրը։

2.Բոլոր մարդիկ ունեն իրանց ընտրությունները։Տարբեր դարաշրջանների իրադարձությունների միջեւ կա արտահայտված ընդհանրություն. այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են նման փորձությունների, ապրում են ներքին քաոսի եւ արժեքների կորստի ժամանակաշրջան: Նրանք իրենց ժամանակի ամենաթույլ օղակն են, եւ բնության , պատմության արհավիրքները խոցում են հենց այդ օղակները:Եթե կործանվում է պետականությունը, եթե «ամենավեհագույնը հյուսիսային ազգերի մեջ» զրկվում է ինքնուրույնությունից՝ մեղավոր են բոլորը։Հասարակությունն ինքն է կռել իր ճակատագիրը. ««որովհետեւ վերացան թագավորդ ու քահանան, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը:Մեզ՝ հայերիս համար թվում է, թե խնդիրն ավելի հեշտ պետք է լուծվի, քանզի արեւմտյան արժեքներն իրենց հիմքում ունեն քրիստոնեական բարոյականությունն ու կանոնները։Մեր հասարակությունն ապրում է հոգեւոր երկվության անբնական պայմաններում:

3.Ինձ թվում է որովհետև Տիգրան Հայրապետյանը կապ ունեցել է կրթհամալիրի հետ ։

Դավիթ Հովհաննիսյան- Բացահայտիր՝ ով է Դավիթ Հովհաննիսյանը:

Դավիթ հովհաննիսյանը հայ արևելագետ և դիվանագետ է, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը։Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1992 թ-ին։Ծնվել է 1953 թ-ի հոկտեմբերի 12-ին։1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։Նա ուսումնասիրել է արժեքների և արժեքային համակարգերը։Դավիթ Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների մյուս ճյուղը վերաբերում է ադապտացիոն մեխանիզմների ուսումնասիրությանը։Դավիթ Հովհաննիսյանը նաև կազմակերպագործունեական խաղերի հայկական մեթոդաբանական դպրոցի հիմնադիրներից է։

Վերլուծիր նշված հոդվածը- Ցանցերի և ցանցապետության էության շուրջ:

Այս հատվածում նա ավելի շատ խոսում էր ցանցերի մասին։

Ինձ ամենաշատը դուր եկավ հենց այս հատվածը.

Էկոն ասում էր որ հեռուստացույցը հարուստին դարձնում է աղքատ իսկ աղքատին ՝հարուստ, որովհետեւ աղքատը հնարավորություն ունեցավ նայելու ինչ-որ պիեսներ, լսելու երաժշտություն, որը երբեք իրեն հասանելի չէր լինի այլ պարագայում, իսկ հարուստը ծուլացավ, դադարեց թատրոն գնալ, համերգի գնալ:Համակարգչի,ինտերնետի պարագայում ասում է որ հարուստը ավելի հարուստ է դառնում, իսկ աղքատը ավելի աղքատ։Նա գրում է. «Ճակատագրի բերումով ես շատ լավ ընտանիքում եմ ծնվել, շատ լավ կրթություն եմ ստացել, երբեմն հանճարեղ մարդկանց հետ եմ շփվել, ուստի ես, մտնելով համացանց, կարողանում եմ
տարբերակել լավը վատից»: Իսկ այն մարդը, ով չունի լավ կրթություն, լավ դաստիարակություն, շրջապատ, գիտելիք կամ ինֆորմացիա ստանալու լայն հնարավորություններ, ավելի է աղքատանում, որովհետեւ, չունենալով լավը վատից տարբերակելու հմտություններ, վերցնում է համացանցից այն, ինչն իրեն առաջինն են հրամցնում:

Ավարտիր «Կորոնավիրուսն ու սոցցանցերը»-15-20 նախադասությամբ:

Այսոր մարդիկ շատ պանիկա են ստեղծել կորոնավիրուսի հանդեպ և այդ ամենը սոցցանցերի պատճառով։Սոցցանցերում մարդիկ անընդհատ տարածում են կորոնավիրուսի կամ այդ արդակարգ դրությունների մասին։Սոցցանցերով այնպիսի բաներ են տարածում որ դա իրականում այդպես չէ։Նրանք այդ ամենը անում են որպեսզի շատանա վախը կորոնավիրուսի հանդեպ։Կան մարդիկ որ չեն հավատում այդ գրածներին , որովհետև գիտեն որ արդեն մարդիկ չափազանցնում են։Ուղղակի պետք է չհավատալ և թեթև տանել ,քանի որ կորոնավիրուսը ուղղակի վիրուս է մնացած վիրուսների նման։

Մարտի 2-8, հեռավար ուսուցում

Առաաջադրանք

Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջներ իներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:Էբոլա , Չումա, Խոլերա,Օսպա,ՍՊԻԴ և այլն։

Ներկայիս էտապում , որպես 2020թ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:

Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:

Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:

Ես լեգենդ եմ

Նյու Յորկում դաժան վիռուս էր տարածվել ,5 միլլիոն մարդ մահացել էր իսկ 500 միլլիոն մարդ վերածվել էր վամպիռների։Գլխավոր հերոսը ՝Ռոբերտը փրկվել էր և մնացել էր մենակ ։Նա ամեն օր գնում էր իր հավատարիմ շան ՝Սեմի հետ որս անելու։Ամեն գիշեր նա փակում էր իր տան դռները և պատուհանները որպեսզի վամպիռները չհարձակվեն նրա վրա։Մի օր որս անելուց նրա վրա մի վամպիռ է հարձակվում բայց Ռոբերտը վերցնում է նրան տանում լաբարատորյա որպեսզի ուսումնասիրի և հասկանա թե ինչպես կարելի է բուժել նրան։Սակայն մի օր երբ Ռոբերտը վերադարձավ տուն առանց Սեմի (որովհետև սատկել էր)և վնասվածքներով , տեսավ որ իր տուն է մտել մի երիտասարդ կին իր երեխայի հետ,որովհետև Ռոբերտը ասել էր ռադիոյով՝եթե նրանից բացի ելի մարդ կա ,թող գա նրա մոտ և նա կկերակրի ու կօգնի։Շուտով վամպիռները եկան լաբարատորում պառկած վամպիռի ետևից ։Կինը և Երեխան վախեցել էին։Ռոբերտը վերադառցրեց վամպիռին ,բայց շատ հանգիստ որպեսզի նրա վրա չհարձակվեն, վամպիռները վերձնում են և հեռանում։

Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել “Վիրուսն ապագայում”ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։

Տնային աշխատանք .առաջադրանք 1

Փոփոխություններ տնտեսության մեջ և սոցիալական կյանքում//Համաշխարհային պատմություն , 8-րդ դասարան, էջ 84-85, համացանց/

  • «Հայտնի մարդիկ»- Հ.Ֆորդ, Ջ. Ռոկֆելեր, Ջ.Մորգան, Ա. Կրուպ, Վ.Սիմենս

1.Գիտության և տեխնիկայի նվաճումները մեծ փոփոխություններ առաջացրեցին տնտեսության մեջ։Ձևավորվեց առաջատար երկրների ներքին միասնական շուկան։ 9-րդ դարի կեսին տնտեսության մեջ գերակշռում էր թեթև արդյունաբերությունը բայց հետո սկսեց զարգանալ ծանր արդյունաբերությունը(մեքենաների ,սարքավորումների,գործիքների արտադրությունը)

2.Հենրի Ֆորդը ծնվել է 1863 թվականի հուլիսի 30-ին Միչիգանի Գրինֆիլդ Թաունշիփ ագարակում։Ֆորդն ամուսնացել է Կլարա Ջեյն Բրայանթի (1866-1950 թվականներ) հետ 1888 թվականի ապրիլի 11-ին: Նրանք հոգում էին իրենց ապրուստը գյուղատնտեսությամբ զբաղվելով և սղոցարան աշխատեցնելով: Նրանք ունեին մեկ երեխա՝ Էդսել Ֆորդը (1893-1943 թվականներ):1891 թվականին Ֆորդը դառնում է Էդիսոն Իլյումինեյթինգ Քոմփանիի ինժեներ: 1893 թվականին ավագ ինժեներ դառնալուց հետո նա արդեն ունեն բավարար գումար և ժամանակ բենզինային շարժիչների հետ կապված իր փորձարկումներն իրականացնելու համար:Երբ 1943 թվականի մայիսին Ֆորդ Մոթոր Քոմփանիի նախագահ Էդսել Ֆորդը մահացավ քաղցկեղից, տարեց և վատառողջ Հենրը Ֆորդը որոշեց ստանձնել նախագահությունը:Տնօրենների մեծ մասը դեմ էր նրա նախագահությանը:Վատթարացող առողջության պատճառով Ֆորդը 1945 թվականի սեպտեմբերին զիջում է նախագահությունը թոռանը՝ Հենրի Ֆորդ II-ին և անցնում թոշակի: 1947 թվականի ապրիլի 7-ին Դիրբորնում՝ իր Ֆեյր Լեյն ագարակում,ուղեղային արյունազեղման պատճառով մահանում է Ֆորդը. այդ ժամանակ նա 83 տարեկան էր: Հանրային հուղարկավորությունը տեղի ունեցավ Գրինֆիլդ գյուղում, որտեղ ամեն ժամ մոտ 5000 մարդ էր անցնում նրա աճյունասափորի մոտով: Սգո արարողությունները իրականացվեցին Դետրոյթի տաճարի Սբ. Փոլ եկեղեցում և նա թաղվեց Դետրոյթում գտնվող Ֆորդերի գերեզմանատանը։

Առաջադրանք 2

Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:

Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:
Կառուցում են նոր դպրոցներ ,համալսարաններ ,քոլեջներ,ստեղծել են լաբարատորներ քիմիաի և ֆիզիկաի փորձեր կատարելու համար,դպրոցներում ամենաշատը զարգացած է մաթեմատիկան որի օրենքների շնորհիվ

Մի նկարչի պատմություն

Ծնված լինելով միջին դասից բարձր ընտանիքում` Վան Գոգը նկարել սկսել է մանկությունից, եղել է լուրջ, հանգիստ ու մտածկոտ երեխա:Երիտասարդ տարիքում աշխատել է արվեստի գործերի վաճառող, հաճախ ճամփորդել, սակայն դեպրեսիայի մեջ է հայտնվել, երբ նրան տեղափոխել են Լոնդոն: Նա հետաքրքրություն է դրսևորել կրոնի հանդեպ` որպես բողոքական հոգևորական հանդես գալով Բելգիայի հարավում: Նկարիչը եղել է միայնակ ու հիվանդ, նախքան կսկսեր գեղանկարչությամբ զբաղվել 1881 թվականին, երբ տուն է վերադարձել ծնողների մոտ: Նրա կրտսեր եղբայրը` Թեո վան Գոգը, նրան աջակցել Վան Գոգն անհաջողակ է եղել իր կյանքի ընթացքում և համարվել խելագար անհաջողակ: Նա մեծ ճանաչում է ստացել իր ինքնասպանությունից հետո. հասարակության գիտակցության մեջ մնացել է որպես ճիշտ չհասկացված հանճարի օրինակ, որտեղ համընկնում են «անմտությունն ու ստեղծագործական ներշնչանքը»է ֆինանսապես. եղբայրները նամակագրական երկարատև կապ են պահպանել:Վան Գոգը տառապել է հոգեկան խնդիրներով և չնայած իր հոգեկան առողջության մասին մտահոգվելուն` պատշաճ կերպով չի սնվել և հաճախ հարբել է: Նրա մտերմությունը Գոգենի հետ ավարտվել է զայրույթի պահին սեփական ձախ ականջը ածելիով կտրելով:Վան Գոգի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, Օգյուստ Ռոդենի տուն-թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր պինակոտեկ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում:

Առաջադրանք 1

  • Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:
  • Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
  • Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
  • Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
  • Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
  • Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար

1.Հնդկաստան.
15 դարում Հնդկաստանում ստեղծվեցին առաջին գաղութները պորտուգալացիների կողմից: 
16 դարում Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնային մասում առաջացավ Մեծ Մողոլի կայսրությունը: 
1600 թվականին հիմնադրվեց անգլիական Արևելահնդկական ընկերությունը:
1857 թվականին Անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսվեց, որըվորում էր մողոլական վերջին կայսրը:
1858 թվականին ապստամբությունը ճնշվեց և արդյունքում ամբոողջ Հնդկաստանը դարձավ բրիտանական գաղութ:
1947 թվականին բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասի՝ Պակիստան և Հնդկաստան:

Չինաստան.
1644 թվականին մանջուրները գրավում են Պեկինը ստեղծելով Ցին կայսրությունը:
18 դարի կեսին կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստներըփակվեցին եվրոպացիների առջև, բացի Գուանչժոուից։
18 դարի վերջերին սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխարհի հետ:
1839 թվականին սկսվեց Ափիոնի առաջին պատերազմը:
1842 թվականին Ափիոնի առաջին պատերազմը ավարտվեց անգլիացիների հաղթանակով:
1842 թվականին, պատերազմի ավարտից հետո կնքվեց մի անհավասար պայմանագիր, որով Չինաստանը բացեց հինգ նավահանգիստ։
1856 թվականին սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը անգլիացիների դեմ:
1860 թվականին ավարտվեց Ափիոնի երկրորդ պատերազմը:
1882 թվականին Հոնկոնգը տրվեց Բրիտանիային:
1894 թվականին սկսվեց առաջին ճապոնա-չինական պատերազմը:
1895 թվականին ավարտվեց պատերազմը ճապոնացիների հաղթանակով:
1911 թվականին սկսվեց Սինհայական հեղափոխությունը:
1912 թվականին փլուզվեց Ցին կայսրությունը:

2.Հնդկաստանը հիմա ունի բազմազգ և բազմալեզու հասարակություն: Հնդկաստանի ավանդական հասարակությունը կարելի է ասել դեռևս քիչ թե շատ պահպանվել է:Հնդկաստանի այսօրվա հասարակության ութսուն տոկոսը դավանում է հինդուիզմ, տասներեք տոկոսը իսլամ, երկու տոկոսը քրիստոնեություն, իսկ մնացածը բուդդայականություն: Իսկ ավանդական հասարակության ժամանակ շատ տարածված էր իսլամը: Ավանդական հասարակության ժամանակ Հնդկաստանի տնտեսության մեջ տիրապետող էր գյուղատնտեսությունը, իսկ այսօր տնտեսության մեջ տիրապետողը սպասարկման ոլորտն է:

3.Այն ժամանակ Չինաստանը փորձում էր ինքնամեկուսացնել արտաքին աշխարհից,հիմա Չինաստանը փորձում է ազդել մի շարք պետությունների վրա, կառուցում է մետաքսի ճանապարհ, որը հնարավորություն կտա Չինաստանին ավելացնել իր գործընկերների ցանկը: ՀՀ-ն Չինաստանի գործընկերներից է: Չինաստանի հասարակությունը հիմնականում ավանդական չէ, մարդիկ ունեն ժամանակակից մտածելակերպ, ստեղծվում են միլիոնավոր նոր տեխնոլոգիաներ, իսկ տնտեսությամբ Չինաստանը առաջատարն է ողջ աշխարհում: Ավանդական հասարակության ժամանակ Չինաստանի հասարակության մեծ մասը դավանում էր միայն ու միայն կոնֆուցիականություն: Ավանդական հասարակության ժամանակ չինացիները անվստահությամբ էին վերաբերվում եվրոպացիներին: Այսօր շատ ավելի լավ է վերաբերվում եվրոպացիներին։Մի խոսքով Չինաստանի ավանդական հասարակության և այսօրվա հասարակության մեջ մի բան է փոխվել է ։

4.Հայաստանի և հնդկաստանի միջև հարաբերություններ են հաստատվել 1992թվականին։16 դարում ձևավորվել են հայկական համայնքներ որոնց բնակիչները զինվորներեին և վաճառականներ։Ներկայումս 500 հայ է ապրում Հնդկաստանում և այնտեղ գործում են 2 մատուռ և 6 եկեղեցի։

5.հայերը չինաստանում մետաքս վաճառողներ էին։Չինաստանում ամենահայաշատ քաղաքը դա Խարբին է որտեղ նույնիսկ Հայ եկեղեցի կա։Ներկայումս Չինաստանում բնակվում է 150 հայ։

6.Դիանա Աղաբեկը (Աղաբեկյան) ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին: 1889 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարի(Աբգարյան) հետ, որի ընտանիքը Հնդկաստան էր գաղթելՊարսկաստանից։Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվեցին Չինաստանայնուհետև մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։ Ճապոնիայումգտնվելու տարիներին, Դիանա Աբգարն իր մեջ բացահայտեց վեպեր գրելուտաղանդը, 1882 թվականին հրապարակվեց նրա առաջին «Սուսաննա» վեպը, իսկմի քանի տարի անց լույս տեսավ «Պատմություններ հայրենիքից» վեպը, որտեղ նանկարագրում էր ճապոնացի ժողովրդի կյանքը։ Ճապոնիայում ծնվեցին նրանց հինգերեխաները, որոնցից երկուսը մահացան վաղ հասակում: 1906 թվականին՝ ամուսնուհանկարծակի մահից հետո, ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայիամենաաշխույժ նավահանգստային քաղաքը` Յոկոհամա, որտեղ Դիանան բացել էվաճառատուն, որն առևտուր էր իրականացնում Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայիհետ և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։67 տարեկան հասակում Դիանայի մոտ խնդիրներ սկսվեցին կապված տեսողությանև լսողության հետ, հոդաբորդ առաջացավ: Դիանա Աբգարը մահացել է 1937թվականի հուլիսի 8-ին։ Յոկոհամայում 1984 թվականին ճապոնացի հայագետՀիդեհարա Նակաջիման հիմնել է Հայաստանի ինստիտուտը։ Նրա ջանքերովՅոկոհամայում գտնվել են Աբգարի տունը և 1911-1918 թվականներինհրատարակված 3 գրքերը։

Հունվարի 28-ից փետրվարի 1-ը առաջադրանք 7-րդ, 8-րդ դասարանների համար

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ (19-20)


19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, ձեռնարկատեր և մեկենաս, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում: Ավարտել  է Շուշիի  ծխական դպրոցը:
Աշխատելով ժամանակի հայտնի առևտրական Թարումանյանի մոտ որպես օգնական և որոշակի գումար վաստակելով, երիտասարդ Արամյանցը կատարում է բարեգործական իր առաջին քայլը: Գումարին կցելով հայրական տան վաճառքից ստացած 45 հազար ռուբլին, նա հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ այն նվիրաբերում է Շուշիի ծխական դպրոցին:…Արամաշենը կառուցելուն զուգահեռ,  նա օգնության ձեռք էր մեկնել նաև հարևանությամբ գտնվող թուրքական գյուղերին, սովյալ հույներին, Բաքվի, Փոթիի բնակիչներին: Ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր նրա նկատմամբ հարգանքը, որ երբ Արամյանցը հիվանդանում էր, մարդիկ խոտ էին լցնում նրա տան շեմին, որ անցնող կառքերի ձայնը չխանգարի նրա անդորրը:

Քըրք Քրքորյան(21 դար)

 1,6 մլրդ դոլար հարստությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին հանձնել։

Ավելի վաղ, ունեցվածքից 200 մլն դոլար բաժանվել էր մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը 2 տարվա ընթացքում:

Նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում:

Ես որպես բարերար

Իմ առաջին երազանքը որպես բարերար կցանկանայի կառուցել կացարան թափառող շների համար որպեսզի նրանք պաշտպանված լինեն բոլոր արտաքին վտանգներից։Նաև կուզեի օգնել բոլոր աղքատ ընտանիքներին , որբ երեխաներին, աղետի գոտիներին։Ես ցանկանում եմ որպեսզի աշխարհում հիվանդերեխա չլինի։