Քերականություն 

Գործնական քերականություն Համանուն և հարանուն բառեր

Համանուն

Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն(ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)

Հարանուն

Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

  1. Նա երկու օր ավել աշխատեց։
  2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
  3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
  4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
  5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
  6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
  7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
  8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
  9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
  10.  Բաժակի մեջ գոլ ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

  1. բարձր հարկ-շենքի բարձր հարկ, բարձր ֆինանսական հարկ
  2. ավել գնել-գնել ավելի քան պետք է, գնել ավել իրը
  3. ոչխարի հոտ-ոչխարի խումբ, բույր
  4. մետաքսի կտոր-մետաքսի հատված, կտոր
  5. Նա ջրում է-ջրում է գործողություն, ջրի մեջ է
  6. Նա գնում է-առնում է, գնում է գործողություն
  7. Խավարում է-խավարում է, խավարի մեջ է

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։

  1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,հրատարակչությունը
  2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
  3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
  4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
  5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
  6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
  7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
  8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
  9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
  10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

6.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 7. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արև-արևածագ, արևագույն, արևագալ, արևադարձ, արևագեղ, լույս-լուսաբաց, լուսաբան, լուսաբեկ, լուսաբոց, լուսագունդ, հող-հողակույտ, հողակոշտ, հողազուրկ, հողագույն, հողագործ, ջուր-ջրածին, ջրաբեր, ջրաբույս, ջրագետ, ջրագորտ, նկար-նկարագիր, նկարազարդ, նկարաշար, նկարասեր, նկարագեղ:

 8. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն, գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն, ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն, ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն, շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ, տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 9.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Հնչյունափոխված-բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, փոքր-մոքր, այլուն-փայլուն, մարդ-մուրդ։
Չհնչյունափոխված-հեռու-հեռու, արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, խումբ-խումբ։
10. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, նախածանց-արմատ-վերջածանց,
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արմատ-արմատ, արմատ-վերջածանցվերջածանց, նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։

Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-բնագիտություն

նախածանց-արմատ-վերջածանց-անպարտություն

արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-աստղագիտություն

արմատ-արմատ-թեյաման

արմատ-վերջածանց-վերջածանց-զգուշավորություն

նախածանց-հոդակապ-արմատ-անաբուռ

արմատ-հոդակապ-արմատ-աշխատաժամանակ

Կետադրական աշխատանք

Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա)Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն
էլ պատահել է , փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր տարիներ առաջ
ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը
պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով
խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել  բայց շատ հեշտ են
դիմանում  որովհետև շարժումներ քիչ են անում  և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:

բ)Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ՝ եկող գարնանն էլծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար, ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկծառը, կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։

գ)Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակինիջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույցտա որևէ ներկայացում պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա, աճպարարը, հետևելով այդ անխախտպայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, ևմարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում
էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ
իրեն չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Խոսքի մշակույթ (անհատական աշխատանք)

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – գիրք, երեխա
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – գրքի, երեխայի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – գրքին, երեխային
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – գիրքը, երեխային
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – գրքից, երեխայից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – գրքով, երեխայով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – գրքում, երեխայի մեջ

Առաջադրանքներ

  1. Հոլովել  քաղաքաղջիկքույր , տուն  բառերը:

Ուղականքաղաք, աղջիկ, քույր , տուն  բառերը:
Սեռականքաղաքի, աղջկա, քրոջ , տան 
Տրականքաղաքին, աղջկան, քրոջը , տանը  
Հայցականքաղաք(ը), աղջիկը, քույրը , տունը  
Բացառականքաղաքից, աղջկանից, քրոջից , տնից  
Գործիականքաղաքով, աղջկանով, քրոջով, տնով
Ներգոյականքաղաքում, աղջկա մեջ, քրոջ մեջ , տանը(տան մեջ)  

  1. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում,  գոյականները: 

ձեռքից-բացառական, փայտով-գործիական, երկրին-տրական, աշխարհում-ներգոյական

  • Որոշեք, թե ընդգծվածբառերը որ հոլովով են դրված:

Հայրենիքից (բացառական)հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դամիշքեղշինություն էր, որը գտնվում էր քաղաքից (բացառական)հեռու բլրի(սեռական) ՝վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին (տրական)տղան փայտով (գործիական)ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի (սեռական)մեջ:
Երկնքի (սեռական)կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը(հայցական), որոնք ավետում էին պայծառ օր:

  • Հոլովել օր, քաղաք, ընկեր, ձի, , մայր, աշուն, գլուխ, բնություն  բառերը:

Ուղղական-օր, քաղաք, ընկեր, ձի, մայր, աշուն, գլուխ, բնություն
Սեռական-օրվա, քաղաքի, ընկերոջ, ձիու, մոր, աշնան, գլխի, բնության
Տրական-քաղաքին, ընկերոջը, ձիուն, մորը, աշնանը, գլխին, բնությանը
Հայցական-օրը, քաղաքը, ընկերը, ձին, մայրը, աշունը, գլուխը, բնությունը
Բացառական-օրվանից, քաղաքից, ընկերոջից, ձիուց, մորից, աշնանից, գլխից, բնությունից
Գործիական-օրով, քաղաքով, ընկերով, ձիով, մորով, աշունով, գլխով, բնությունով
Ներգոյական-օրվա մեջ, քաղաքում, ընկերոջ մեջ, ձիու մեջ, մոր մեջ, աշնան, գլխում, բնությանմեջ։

  • Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել –Իրար հաճելի վարմունք ունենալ
    Հազար մաղով անցկացրած –փորձառու
    Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ մարդ
    Գլխին կրակ թափել –բարկությունը զեղել
    Կանաչ-կարմիրը կապել –պսակել
    Կոպեկի համար մեռած – քձիփ մարդ
    Ուրիշի բնում ձու ածել – օգուտը տալ ուրիշին
    Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ
    Փուշը մատից հանել –նեղության պահին օգնության գալ
    Գրքի մի երեսը կարդալ —Հարցին միակողմանիորեն մոտենալ

Բայի դիմավոր և անդեմ ձևեր

1. Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.
ա. սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ,
կապալ, փռթկալ, կչկչալ
բ. դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի,
գրող, սուրա, սիրելիս

2. Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.
ա. ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, դի՛ր,
ընտիր, ասա՛, կաթսա
բ. գնաց, քնած, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ,
ամուրի, ավերի

3. Ընդգծե՛ք անորոշ դերբայի 5 ձև.
ա. բացել, գնացել, հայցել, անայցել, հորովել, գորովել,
առել, ճառել, իջել, զիջել
բ. գդալ, թնդալ, ցոլալ, զուլալ, սխալ, մխալ, ցնծալ,
երկծալ, ժուժկալ, չխկալ

4. Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
ա. քնեած, հանգած, միգամած, խմած, տավարած, հատած
բ. տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված,
անկասկած

5. Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
ա. անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
բ. բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող

6. Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
ա. պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ. ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը:
ա. Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) նվաղեց:
բ. Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց
ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
գ. Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ. Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան
ու տեղնուտեղը սպանել:
ե. Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա
մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

Գործնական քերականություն 


5. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկեվորել են ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծել, որով հիանում են հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է , թե մի նախշուն
գորգ ծածկել էր պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռավ դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից առկայծում ենմոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ երևում էին թանձրացող խավարում, ապա անհետանում:
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահեցնում էր ստեղների վրայով, և դահլիճը ողողում
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծվում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

6. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

շողաց-սահմանական, անցյալ կատարյալ, երրորդ, եզակի, չեզոք, պարզ, ա
հիշեցի-սահմանական, անցյալ կատարյալ, առաջին, եզակի, ներգործական, պատճառական, ե
խշշաց-սահմանական, անցյալ կատարյալ, երրորդ, եզակի, չեզոք, պարզ, ա
դողաց-սահմանական, անցյալ կատարյալ, երրորդ, եզակի, չեզոք, պարզ, ա
փախավ-սահմանական, անցյալ կատարյալ, երրորդ, եզակի, չեզոք, սոսկածանցավոր, ե
ծածկվեց-սահմանական, անցյալ կատարյալ, երրորդ, եզակի, չեզոք, պարզ, ե
լցվել ես-սահմանական, վաղակատար ներկա, երկրորդ, եզակի, չեզոք, պարզ, ե

Լրացուցիչ կրթություն։ Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

շրջելիս (դերբայ-համակատար, պարզ,խոնարհում-ե)

լողալով – (անորոշ, հոլով-գործիական, պարզ ,ա)

շարժվող – (ենթակայական, ածանցավոր, ե)

նստած – (հարակատար, պարզ ,ե)

քաշած – (հարակատար, պարզ ,ե)

հենած – (հարակատար, պարզ, ե)

մոտենալ – (անորոշ, սոսկածանցավոր, ա)

թողնելու – (ապակատար, սոսկածանցավոր ,ե)

քշելիս – (համակատար,պարզ , ե)

սուզվել – (անորոշ,կրավորական ,ե)

կազմակերպված – (հարակատար,կրավորական ,ե)

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

4․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Գործնական քերականություն 

1Տրված տեքստերում գտիր ուղղագրական սխալները և ուղղիր:

Մրջյունը և աղավնին

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, վորի վրա էլբարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդըգցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամիցկծում է որսորդի վոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր ևթռչում, գնում շատ հեռու:

Երկու նկարիչ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչմի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը, ևնրանց միչև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որտեսնի նրանց գործը, և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսըբնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարգել էր և կոկել հայելուց ավելի լավ:  

Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը, և երբ լույսը ծագեց ևլուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջերևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Սամյուսից գեղեցիկ է»:

2Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։

Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն խելոք չկարողացան հանել։

Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։

Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։

Չկա չարիք՝ առանց բարիք։

Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի

Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չաղանում  է։

Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։

Կուշտը  քախցածին չի հասկանա։

Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հին։

Հիշելով անցյալը՝ կճանաչես ներկան։

Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ ։

Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։

Քիչ խոսիր, շատ գործիր;

3Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:

Ականակիտ-հստակ

 այգաբաց-լուսաբաց

 աշտանակ-ջահակալ

 գիրթ-շեշտակի

 թափոր-երթ

 կտրիճ-քաջարի

 մահիկ-կիսալուսին

 շեղբ-ծայր

սկահակ-գավաթ

դշխուհի-թագուհի

դժնի-դաժան

կշտամբանք-հանդիմանություն

մարտիկ-ռազմիկ

մթնշաղ-վերջալույս

4․Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ ենգործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհարգալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձումհարություն, գրիչ, մարտիկաղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

Մանուշակ,աստղ,լուսին,շուշան,նվեր։

5Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նակընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իրուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցինև օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայցնա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավճիռը, նա ասաց. «Դուքավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

7.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացմանմիլիոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հրուսվածքները ողողվում են աղայինլուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ եննյութափոխանակության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայնօրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնինսննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

8 Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլբերեն Ախթամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուրլիտրկաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջԱստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր  տնօրիությունները երևում էին:

9.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր ԽաչաղբյուրինԱռաջնորդը մագլցեց ժայռն ու անցքիմոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքանթափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

10.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

 Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին սքանչացել էին։
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ ենփորում նորից ու նորից անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևահայտնվի:
|Ջրի ամենափոքրիկ շիթերից կաթիլներից անգամ հողի վրա բոցկլտում են  վառվում ենխոտի վառ կանաչ զմրուխտ կայծերը:

Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են գնում են տեսնելուայդ տեղը վայրը։  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել գնալ, որպեսզիտեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցինշտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

11.Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարենՏրված և ստացված տեքստերըհամեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:


Հուշանվերների սիրահար երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ունենալու ձեռք բերելու համարհինգ հազար դոլար է տվել վճարել: Դա եղել է Անգլիայում ինչոր ժամանակ երբևէ ծախվածվաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել  է գնահատվել այնպատճառով, որ 1963 թվին թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականներիխաղի ժամանակ ընթացքում։

Վարժություն

Ակնախոռոչ-փաստարկել-ակնարկ

խոհեմաբար-աչալուրջ-լրջախոհ

անջրդի-սուզանավ-ջրասույզ

մտավորական-մանկություն-մանկամիտ

հաճոյախոսել-հետնաքիմք-քմահաճ

մնջախաղ-լռակյաց-լուռումունջ

  1. Զբոսայգի հալչել-այգեգործ
  2. բաղձանք որսորդ-կարոտաբաղձ
  3. դյուրություն վաճառք-դյուրահալ
  4. պարախումբ կարոտել-խմբանկար
  5. շիղաձուկ գործարան-ձկնորս
  6. մրգատու նկարիչ-մրգավաճառ

Կազմել 2-ական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները։

նյութապաշտ-շինանյութ

մոտակա-մարդամոտ

դաշտավայր-սահադաշտ

փետրազարդ

թռիչքաձև

հուսախաբ

Բարդությունների տեսակներ


1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։


 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արևածագ, լուսամուտ, հողմաէլեկտրակայան, ջրածին, լուսանկար


 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական, վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։

Հնչյունափոխված — Բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, փոքր-մոքր, մանր-մունր, մարդ-մուրդ։

Չհնչյունափոխված — հեռու-հեռու, արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, խումբ-խումբ։


5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց — բառամիջյան

նախածանց-արմատ-վերջածանց — տգիտությու

արմատ-արմատ — շաքարավազ

արմատ-վերջածանց-վերջածանց — գեղեցկություն

նախածանց-հոդակապ-արմատ — վերավաճառք

արմատ-հոդակապ-արմատ — օձաձուկ

Create your website with WordPress.com
Get started