Design a site like this with WordPress.com
Get started

Առաջադրանք (մարտի 20-25)

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

շնորհիվ ,անառիկ , երկու, միմյանցից , հարթության , որի վրա , շրջապատված , լեռների , հինավուրց, ոգուց բխող,  էր երևում, ամրոցում , միայն ․

  1. Տեքստից գտիր կալվածք, անջատել, ձոր, ասպնջական, թագավոևրական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

կալվածք-դաստակերտ, անջատել –բաժանել , ձոր-կիրճ, ասպնջական- հյուրընկալ, թագավորական- արքունական, ապարանք-դղյակ, տանիք-ձեղուն, շոգ- տապ, լոկ-միայն

Տեքստ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

  • Հետևելով կետադրությանը՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկիր և տեղադրիր նախադասությունների ներքևում գրված բառերը։

Առաջադրանք

Տեքստ

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց, նա իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փտած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր ՝խոսքերը ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

1․ Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

2․ Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

Հանրահայտ-աշխարհահռչակ

թռչուն-հավք

առավոտ-վաղորդայն

զարդարված-պճնված

սյուք-հով

ունկ-ականջ

3․ Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Ճերմակաթույր, աշխարհահռչակ, կարմրափթիթ։

4․ Գտիր մեկ ածանցավոր բառ։

Երջանկություն, տխրություն, հավք, անվախճան։

5․ Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

Երջանկություն, գարուն։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2

Տեքստ 

Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարզկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր. «Ես եմ, նանի’, դուռը բաց»։ Տիկինն զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը, դողդոջյուն ձեռքերը կրծքին, ակնդետ նայում էր ականակիր խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ, անշարժ նայում էր խավարտին գիշերին։ Թվաց՝ լսեց շան խուլ կաղկանձ և ասաց.
—Ինչքա՞ն միանման են հաչում շները…

1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

2․ Ընդգծիր ստորոգյալներըորոշիր՝պարզ ենթե բաղադրյալ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3

1․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.

1. ա-համա-հել, թ-թու-, փ-փու-, մա-մա-,
2. թ-թի-, գ-գի-, մ-մու-, բա-բա-ային,
3. ճմ-թել, վերադա-ձ, ե-բեք, վե-ջույթ
4. մ-թմ-թոց, կե-կե-ուն, դա-ձյալ, վա-ձ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ.

1. դժբա-տ, հա-ճապակյա, ապ-տել, ջա-ջա-ել
2. մ-կտալ, ա-բյուր, կ-տար, կմա-ք
3. վ-տալ, ճե-քել, խա-տել, թ-պամած
4. թ-սկան, բա-տակ, պանդ-տել, խե-դուկ

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ.

1. մա-ուցիկ, մտա-ածին, հալո-ք, դարձվա-ք
2.որ-կալ, մեղվաբույ-, հանկար-, նայվա-ք
3.կառամատույ-, գնա-ք, հանդիպակա-, փղ-կալ
4.կ-կվել, խ-կվել, ցն-ալ,ցն-ել

4. Կազմիր տրված գոյականների հոգնակին․

Մանկավարժ-մանկավարժեր,  գործարք-գործարքներ,  փոքրատառ-փոքրատառեր,  գրագիր-գրագրեր,  պահանջատեր-պահանջատերեր,  աշխատատեր-աշխատատերեր, սարալանջ-սարալանջեր, ջրավազան-ջրավազաններ,  արժեթուղթ-արժեթղթեր,  նիզակակիր-նիզակակիրներ։

5. Տրված բառերը տեղադրիր նախադասության մեջ՝ անհրաժեշտ փոփոխություններ անելով։

Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը. Կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազին ստվերներ գծում, նրանց հետ փորփրում գլխով անցածը։ (նա, ստվեր, կեսօր, գլուխ)

6. Ո՞ր շարքի բառերն են իրար հոմանիշ․

1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ

2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ

3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ

4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

Լեզուն անընդհատ զարգանում է ու փոփոխվում, որովհետև անընդհատ զարգանում
է հասարակական կյանքը։ Ստեղծվում են նոր իրողությունները, դուրս են
մղվում հները։Նոր իրողություններն արտահայտելու համար ստեղծվում
են նոր բառեր, իսկ հնացած երևույթներն արտահայտելու համար եղած բառերն
աստիճանաբար դուրս են գալիս գործածությունից։ Այն բառերը, որոնք
դուրս են եկել ընդհանուր գործածությունից, կոչվում են հնաբանություններ։ Անհրաժեշտության դեպքում հնաբանությունները կարող են գործածվել
արդի հայերենում։ Օրինակ՝ աշտե, այրուձի, ատենադպրի, գահավորակ, սենեկապետ
բառերը հնաբանություններ են։
Առանձնացվում է հնաբանությունների հիմնական երկու խումբ՝ պատմաբառեր
և հնաբառեր։ Պատմաբառեր են այն հնաբանությունները, որոնց ցույց են տալիս լեզվի զարգացման անցյալ շրջաններին բնորոշ առարկաներ ու երևույթներ,
օրինակ՝ սեպուհ, տեգ, հրովարտակ, տանուտեր։ Հնաբառերը այն հնաբանություններն
են, որոնք արդի հայերենում ունեն իրենց համարժեք ձևերը, օրինակ՝
ցորյան (ցորեն), լյառն (լեռ), մարմարիոն (մարմար) մատուցանել (մատուցել),
կառափ (գլուխ, գանգ), զի (որովհետև)։ Այսինքն, ի տարբերություն պատմաբառերի,
հնաբառերն անփոխարինելի չեն և ժամանակակից հայերենում ունեն իրենց
համարժեքները։

Գործնական աշխատանք

  1. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հնաբանությունները։

Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր,
պահարան, այրուձի, արդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույն, զի,
որովհետև, վաղր, հանապազ։

հնաբանությունները — աշտեմարդպետատենադպիրայրուձիարդի փառսզի, , հանապազ։

Հարանուններ և համանուններ

Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

  1. Նա երկու օր ավել աշխատեց (ավելորդ)
  2. Անկյունում դրված էր մի մաշված ավել (ցախավել)
  3. Վարպետը կատարեց դետալների յուղում (յուղել գործիքները)
  4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում (ձեթի մեջ տապակել)
  5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։ (կատարող, գործող)
  6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան; (ընդունակ, կարողություն)
  7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ (քիմիական փոխազդեցություն)
  8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ (ալյուրը ջրի հետ խառնելուց ստացվող, մասան որից հաց կամ այլ թխվածք են պատրաստում)
  9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ գոլ (ֆուտբոլի խաղի ժամանակ գնդակը հակառակորդի դարպասի մեջ գցելը)
  10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ — գոլ (ոչ շատ տաք, ոչ էլ ցուրտ)

Реклама

blob:https://elizaayvazyan2006travel.wordpress.com/ff4a642a-34c1-4b16-8fdc-4818599f5d10

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

2․ Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

  1. բարձր հարկ – շենքի հարկ, պետական հարկ
  2. ավել գնել – գնել ցախավել, գնել շատ, ավելորդ
  3. ոչխարի հոտ – ոչխարից եկող սպեցիֆիկ հոտ, ոչխարների խումբ
  4. մետաքսի կտոր – մի կտոր մետաքս, կտոր պատրաստված մետաքսից
  5. Նա ջրում է – նա ջրի մեջ է, նա ջրում է որևիցե մի բան, օրինակ՝ ծառը
  6. Նա գնում է – նա գնումներ է կատարում, նա հեռանում է
  7. Խավարում է- խավարի մեջ է, խավար է ընկնում

3․ Տրված համանուններով կազմել նախադասություններ

  1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
    Եղբայրս չի սիրում կաթի սերը։ Նա ապացուցեց իր սերը
  2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
    Նա սիրում էր նախադասությունը ավարեժտել կետով։ Կետը ամենամեծ ջրային կենդանիներից է։
  3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
    գործիք)
    Ուսանող քույրս լիքը քանոններ է գնել։ Այս աղջիկը շատ գեղեցիկ է քանոն նվագում։
  4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
    Այդ տեսարանը տեսնելուց իր մարմնով դող անցավ։ Տղայի հեծանիվի դողը պատռվեց։
  5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
    հանդիսավոր օր)
    Ուսուցչուհին խնդրեց մի տոն բարձր երգել։ Այսօր քաղաքում տոն է նշվում։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։

  1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
  2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
  3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
  4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
  5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
  6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
  7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
  8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
  9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
  10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով


հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

փաթիլ, կաթիլ, հողից, կողից, հասկահանի, հասկանալի, տակ, խակ, գրգիռն, թրթիռ, սեզ, դեզ, հեզ, ձորում, ծորում։

Փոխառություններ և օտարաբանություններ

Փոխառություններ և օտարաբանություններ

Լեզուներին իրենց զարգացման ընթացքում բառեր են անցնում այլ լեզուներից։
Դա կատարվում է անհրաժեշտաբար, հասարակական կյանքի պահանջով
ու թելադրանքով, քանի որ ազգերի միջև լինում քաղաքական, տնտեսական,
մշակութային բազմազան ու բազմապիսի շփումներ։ Մի լեզվից մյուսին անցած,
գործածական դարձած բառը կոչվում է փոխառություն։
Դարերի ընթացքումհ այերենին այլ լեզուներից շատ բառեր են անցել։ Կան իրանական, ասորական, հունական, արաբական, վրացական, թուրքական, ֆրանսիական, ռուսական և այլ փոխառություններ։ Օրինակ՝ ազատ, աշխարհ, ապակի, բաժակ,
նամակ (իրանական), աբեղա, քահանա, քուրմ, կաքավ, կատու, տերև
(ասորական), ադամանդ, ամբիոն, ափսե, մեղեդի, մետաղ (հոնական), բալասան,
թաս, խսիր, սնդուկ (արաբական), խազ, ճաղ, ծիտ, թոկ, մաշիկ (վրացական),
բեղ, բեկ, ելակ, երշիկ (թուրքական), կարդինալ, մարկիզ, պարոն (ֆրանսիական),
դումա, տայգա, զագս (ռուսական) և այլն։
Հնարավոր է, որ բառը փոխառվի, սակայն հետագայում լեզվում ստեղծվի ու
տարածվի օտար բառի իմաստն արտահայտող համարժեք բառ։ Այդ դեպքում փոխառված
բառը վերածվում է օտարաբանության, օրինակ՝ տրադիցիա-ավանդույթ,
կորպուս–մասնաշենք, ֆունկցիա-գործառույթ, պրոցես-գործընթաց, միկրոֆոն–
խոսափող և այլն։

Գործնական աշխատանք

1.Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների
համարժեքները։
կոլեկցիա     —      հավաքածու
օրիենտացիա —    կողմնորոշում
տրադիցիա    —     ավանդույթ
ստաբիլ          —      կայուն
լոմբարդ         —      գրավատուն
վալյուտա     —       արժույթ
ստարտ         —       մեկնարկ
դիագնոզ      —       ախտորոշում
դիսպետչեր    —   կարգավար
կոմերցիոն      —   առևտրային

2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք
ձեր իմացած այլ լեզուների հետ)։
Տորթ, տեխնիկա, կամուրջ, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ծառ, ակվարիում,
բազալտ, լույս, բալետ, բալլադ, հոգի, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կարտոֆիլ, կոնկրետ, հող, կոնֆետ, հորիզոն, կարկուտ, մագնիս, հողմ, մեթոդ,պոեմ, սպիրտ, հովիվ

Հոմանիշ և հականիշ բառեր

1. Լեզվում կան բառեր, որոնք իրար մոտ, երբեմն էլ նույն իմաստն են արտահայտում։
Օրինակ՝ մեծ-խոշոր-վիթխարի-հսկայական-ահագին-լայնատարած բառերն
արտահայտում են հարաբերակից իմաստներ, որոնք, սակայն, նույնը չեն։
Իսկ լուսամուտ-պատուհան, սպիտակ-ճերմակ, վախ-ահ, մայրաքաղաք-քաղաքամայր
բառազույգերից յուրաքանչյուրի անդամները նույն իրողությունն են անվանում
և իրարից տարբերվում են միայն կիրառական-ոճական նրբիմաստներով։ Հնչյունական կազմով տարբեր, բայց իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ։ Հոմանիշների մեջ առանձնացվում են համանիշներ և նույնանիշներ։ Համանիշ են իմաստով մոտ
հոմանիշները (օրինակ՝ մաքուր-վճիտ-հստակ)։ Նույնանիշ են նույն իրողությունն
արտահայտող հոմանիշները (օրինակ՝ աքլոր-աքաղաղ, լուսամուտ-պատուհան)։
2. Կան բառեր, որոնք իրար հակառակ իմաստներ են արտահայտում, օրինակ՝
լավ-վատ, մեծ-փոքր, շուտ-ուշ, սկիզբ-վերջ և այլն։ Ինչպես տեսնում ենք, այս
բառերը տարբեր են իրարից նաև իրենց հնչյունական կազմերով։ Այս ամենի
հիման վրա էլ սահմանվում են հականիշները։ Հնչյունական կազմով տարբեր և
իմաստներով հակադիր բառերը կոչվում են հականիշներ։

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական—վիթխարի

 Ողորկ—հարթ 

Դժվար—խրթին 

Բիլ—ծավի 

Ստերջ—անպտուղ 

Տամուկ—խոնավ 

Դրվատել—գովել 

Դյութիչ—հմայիչ 

Հավաքել—ժողովել 

Պարպել—դատարկել։

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր


գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել

2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Փութաջան-ծույլ

ամպոտ-ջինջ

ուսյալ- տգետ


երկչոտ- համարձակ


գագաթ- ստորոտ


օրինական- ապօրինի


անջրդի- ջրարբի


ինքնահավան- արատավոր


նոսր- թանձր


ողորկ- խորդուբորդ

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Գարնան՝հեղեների ժամանակ գետակը վարարում է և ընթացքի մեջ առնելով մեծ և փոքր քարեր՝ առաջ է մղում իր աղմկահույզ ալիքները, շառաչում կիրճով մեկ։

Ուղղաձիգ քարաժայռերից մեկի կատարին՝ սեպաձև բարձրունքի վրա կա մի հինավուրձ մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։

Դա գյուղի հայտնի սրբավայրն է՝ Աստվածածինը, որ կառուցել են քրիստոնեական առաջին հավատացյալները՝ երկնակարկառ այդ բարձունքից առ Աստված ուղղելու իրենց սրտաբուխ աղոթքները, գաղտնի անուրջները։

Ոչ ոք չգիտե երբ է կառուցվել այդ տաճարը, և որ անարգ ձեռքն է ավերակ դարձրել Աստծու տունը ոչ մի գիր, ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։ Միայն ճարտարապետական հորինվածքն է, որ ինչվոր բան հուշում է։

Լեռնային մի նեղ արահետ այսօր էլ ջերմեռանդ ուխտավորին առաջնորդում է դեպի ավերակ մենաստանը, որ նա հավատի կերոն վառի անցյալի փառքի այս տխուր մնացորդների վրա։