Երեք հարյուր հիսունվեց թվականին` գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծլսվեցին սրտապատառ բացականչություններ․
—Օգնեցե՜ք, ժողովու՜րդ, Արտեմիսի տաճարն այրվում է։
Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները․ մարդկային քանքարիստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։
Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ՝ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջգործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած՝ անգործությունիցհորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ։ «Բնությունն ինձ չի շնորհել ո՛չփիլիսոփայական խորաթափանցություն, ո՛չ բանաստեղծական քանքար, ո՛չ զորավարի ձիրք, որոնցով մտնեիպատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդներիշուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։
  3. Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
    Բարձրաքանդակ—բարձ-րա-քան-դակ—1 բաց վանկ, 3 փակ վանկ
  4. Բանաստեղծական—բա-նաս-տեղ-ծա-կան—2 բաց վանկ, 3 փակ վանկ
  5. Մտ-նե-ի—մտնեի—2 բաց վանկ, 1 փակ վանկ
  6. Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
  7. Երեք—4 հնչյուն, 5 տառ
  8. Արևոտ—6 հնչյուն, 5 տառ
  9. Ողորմելի—9 հնչյուն, 8 տառ
  10. Նստած—6 հնչյուն, 5 տառ
  11. Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
  12. Թվական—թիվ—ի հնչյունափոխություն
  13. Գարնանային—գարուն—ու հնչյունափոխություն
  14. Բարձրաքանդակ—բարձր—ը հնչյունափոխություն
  15. Ժանեկազարդ—ժանյակ—յա հնչյունափոխություն
  16. Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
  17. Անհարթ—խորդուբորդ
  18. Խժռել—լափել
  19. Որմնասյուն—մույթ
  20. Տաղանդ—ձիրք
  21. Մտածել—խորհել
  22. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
  23. Հորից—ո
  24. Պատմություն—ա
  25. Տեքստից գտիր կապերը։
  26. Ամբողջ, մեջ
  27. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
  28. Հանկարծ—ձևի մակբայ
  29. Արդեն—ժամանակի մակբայ
  30. Այլևս—ժամանակի մակբայ
  31. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
  32. Անհնար էր, փառատենչ էր, սնապարծ էր
  33. Վերջին նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն։ Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։
  34. «Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։
  35. Ենթակա-ես, սինլքորը
  36. Ստորոգյալ-տենչում եմ, ուզում եմ, խորհում էր
  37. Ուղիղ խնդիր-անմահություն
  38. Դերբայ-մնալ
  39. Հատկացուցիչ-պատմության, սերունդների
  40. Տեղի պարագա-էջերում, շուրթերին
  41. Որոշիչ-այդ
  42. Այդ սինլքորը խորհում էր, որ ինքը անմահություն է տենչում, ուզում է մնալ պատմության էջերում ևսերունդների շուրթերին։

Առաջադրանք 10-14

1.Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ: Տեղադրի՛ր ճիշտ բառը:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած նկանակները:
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած խարանը:
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ միասնական որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել տեղային անզգայացումով:

2 Ո՞ր շարքում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2. երեսից կախվել – թախանձել
3. արյունը ջուր դառնալ – սահմռկել
4. աչքերը փակել – մեռնել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — զղջալ

3 Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ

հրավիրելարտաքսելավերակշենլայնանձուկ

բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել

ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ

4 Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.

արբշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել

արհամարհելտարորոշելավելորդբողկ

քսուք, ժայտքել, ճմռթել, գաղտագողի

պարգև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի

 5 Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.

ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ

տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ

ստահոդշինծուաչառուկողմնակալանձայնմունջ

լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

6Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից.

վճիտ-պղտոր, նենգ-ժպտադեմ, հնարամիտ-անճար

համերաշխգժտվածառինքնողվանողօրինաչափպատահական

պիղծ-սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի-անջրդի

պատվարժան-անարգ, գեղատեսիլ-անհրապույր, եդեմ-դժոխք

7 Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:

Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:

Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:

Հայաստա´նանունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:

8 Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

Արյունը գլխին խփել – զայրանալ

Լեզուն բռնվել – կաշկանդվել

Քարը փեշից թափել – զիջել

Զենքերը վայր դնել – հանձնվել

9 Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասությունկստացվի:

……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրողպարտեզում:

1.Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը

2.Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում

3.Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը

4.Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը

Ինքնաստուգում

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակկ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նույթ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք-2 ձ 3 բ.
Բարձունք-2 ձ 5 բ.
Խճանկար-2 ձ 5 բ.
Անդունդ-2 ձ 4 բ.
Հրաժեշտ-2 ձ 5 բ.
Պայթյուն-2 ձ 5 բ.
Դաստիարակ-4 ձ 5 բ.
Մանրէ-2 ձ 3 բ.
Սրբատաշ-2 ձ 5 բ.
Հյուլե-2 ձ 3 
Անընդհատ-2 ձ 6 բ.
Սրընթաց- 1 ձ 5 բ.
Մերթընդմերթ-2 ձ 9 բ.
Մտավոր-2 ձ 4 բ.
Դազգահ-2 ձ 4 բ

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։.
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա., Անդրեաս, եղյամ,էքսկուրսիա, խավիար, կղզիակ, Սուքիաս, կրեա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,մումիա, Սիսիան, փասեան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,օվկիսնոս, անցեալ, Ազարիա, Անանյա, Եղիա, Եղիազար, Երեմյա, հեծյալ,Զաքարյա, Մարիամ, Ամալյա, Օֆելիա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարյան,թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,տրիլիոն, օրիորդ ավիացեոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելիոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական



01.03

Առաջադրանքներ

1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխումգիտականորենանօգնական, բազմություն,
տգիտություն:

2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյաբացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդպողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։


 3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։

նախածանց

անհայտ, տգեղ, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, հարակից, տրամագծորեն, անհարմար, ապաշնհոր, անթիվ

վերջածանց

խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցւոցանակ, կղզյակ, հայրական, դժգոհություն, հավաքածու, լսարան, ծիծաղելի, մորթեղեն, միտք

նախածանց և վերջածանց

անմտություն, վերահաշվում, անհոգաբար, անհավատալի, ներգրավում, տրամագծորեն, դժգոհություն, համատեղություն, ներգրավում

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։.
• Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։.
• Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։.
• Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։.
• Այժմ անձրևում է։.
• Վերջապես խախտվեցլռությունը։.
• Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։.
• Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։.
• Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։.
• Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։.
• Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

1.Ընդգծել քերականորեն փոփոխված բառերը. 
Վանի վրա լուսառատբույրերով ու հնչյուններով լի օր էր բացվել

2.Յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտել մեկ բառով
ա) միշտ վառվող – մշտավառ
բ) երախտիքը իմացող – երախտագետ
գ) շանթի հարված ստացած – շանթահար
դ) ոսկուց ձուլված – ոսկեձույլ

3.Բառի իմաստն արտահայտել բառակապակցությամբ 
ա) օշարակ – մրգերից պատրաստված հյութ
բ) աշակերտել – սովորել մեկի մոտ
գ) սմքել – կուչ գալ
դ) տապակել – տապակի մեջ դնել

4.Փակագծերում տրվածներից ընտրել և տեղադրել ճիշտ իմաստները
ա) խթանել – առաջ մղել 
բ) մեղանչել – մեղք գործել

5․ Տեղադրել երկհնչյունները
ա) Ամալյա, Վոլոդյա, Ազարիա, Եղիա
բ) փասիան, իշիաս, միմիայն, մարիամ
գ) ալելուիա, բամիա, Անդրեաս, Բենիամին
դ) բարյացակամ, Օֆելյա, Զաքարիա, Բունիաթ

6․Տեղադրել երկհնչյունները․ 
հույն, Սոֆյա, աշխույժ, վարդագույն, զայրույթ, ճրագալույց, անդամալույծ:

7․ Տեղադրել դ-թ-տ․ 
ա) թատրոն, խրտվիլակ, Վարդգես, աղոթք
բ) վատթար, պայտար, կրտսեր, պատճեն
գ) արտ, սաղարթ, ազատություն, բախտակ

8․ Առանձնացրեք այն գոյականները, որոնք գործածվում են նաև իբրևհատուկ անուններ․
Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, ավետիս, ամպրոպ, ռազմիկ,շանթ, մատուռ, արագիլ, կարապետ, տարափ, գոհարգալուստ, հյուսն, լաջվարդ, մարջան, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, գրիչ, մարտիկ,աղավնի, հարություն, դեղին, այգեստանարշալույս, գավիթ, գավառ, այգի, բուրաստան, սպիտակ:

9․Կազմեցեք բարդ բառեր` տրված բառերի արմատները գործածելով թե իբրև առաջին, թե իբրև վերջին բաղադրիչ․
Օրինակ` զրույց-զրուցակից, հարցազրույց:

Գույն- գունառատ, վարդագույն
գունդ- գնդակ, երկրագունդ
հույզ- հուզառատ, արևահույզ.
տուն- տնամերձ, մեծատուն
բույս- բուսակեր,ջրաբույս
սեր- սիրալիր
գլուխ- գլուխամաշկ, մոծագլուխ
ձայն- ձայնագրիչ, նրբաձայն
սիրտ- սրտատրոփ, բարեսիրտ
ծաղիկ- ծաղկեփունջ

10․Ընդգծել քերականորեն փոփոխված բառերը. 
Հավաքվածները մոտեցան իրենց ընկերոջը:

11․Յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտել մեկ բառով 
ա) լուրջ մտածող – լրջամիտ
բ) եկամուտ բերող – եկամտաբեր
գ) փետուրներով զարդարված – փետրազարդ
դ) ձեռքով կերտած – ձեռակերտ


12․Բառի իմաստն արտահայտել բառակապակցությամբ
ա) հովեկ – հով բերող
բ) մատռվակ – խմիչքը լցնող
գ) թաղար – կաշվե անոթ
դ) ճարմանդ – մետաղյա կեռ

13Փակագծերում տրվածներից ընտրել և տեղադրել ճիշտ իմաստները
ա) փարչ – բաժակ
բ) պատմուճան – հագուստ

14․Տեղադրել օ կամ ո
ա) օրորել, անօգնական, անողնաշար, այսօր
բ) մեղմորեն, առօրեական, ոսկեզօծ, բնօրրան
գ) տնօրեն, բացօթյա, անօրեն, անոթևան
դ) նախօրոք, հանապազորդ, թիկնոթոց, բախտորոշ

15․Անհրաժեշտության դեպքում տեղադրել ը
ինքնըստինքյան, չընկալել, լուսնկա, օրըստօրե, անակնկալ, ունկնդրել, երկընտրանք, ակնբախ, չըմպել, հյուրընկալ:

16․Տեղադրել դ –տ-թ 
ա) գեղարդ, կորնթարդ, ակնթարթ, որդան
բ) երթիկ, երթևեկել, վաղորդյան, արդուզարթ
գ) բրդուճ, նյարդ, խորթուբորդ, դրթել

17․Տեղադրել ջ-չ- ճ
ակնակապիճ, պչրանք, միջև, հիասքանչ, միջատ, ճանճ, աղջատել, գաճաճ, մեջք, պճնանք:

18Գրել տրված խմբերի անունները
ա) որսաշների – ասպականի
բ) կռունկների – խորդերամ
գ) սողունների – նքողնակ
դ) ձկների – վտառ

19․Գրել տրված բառերի հոմանիշները
ա) սին – դատարկ
բ) իրազեկ – տեղյակ
գ) ականակիտ – մաքուր
դ) հույժ – ծայրահեղ

20․Գրել տրված բառերի հականիշները. 
ա) կարծր – փափուկ
բ) նսեմ – լույս
գ) ակնհայտ – գաղտնի
դ) հարուստ – աղքատ


21․Ընդգծել նախադասության իմաստին համապատասխան բառը․

ա) (Բրուտի, հյուսնի) ջնարակած ծաղկամանները հրաշալի էին թրծված:
բ) (Ամբողջ, բոլոր) գյուղը մասնակցում էր տոնահանդեսին:

22․Ընդգծել նախադասության իմաստին համապատասխանող հարանունը․
ա) Ազգերի (խտրությունը, խտրականությունը) գիտաժողովի հիմնական թեման էր:
բ) Նրա (պաշտոնական, պաշտոնեական) մեքենան շարքից դուրս էր եկել:

  1. Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:

մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»(Մագնեսիա-հնագույն քաղաք փոքր Ասիայում)։

  1. Ո՞րն է բնական մագնիսը:

Դեռևս մեր թվարկությունից առաջ 3000 տարի առաջմարդիկ գիտեին որ որոշ քարեր կարողեն ձգել տարբեր առարկաներ և այդպիսի քարերը ստացել են բնական մագնիս անվանումը։

  1. Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:

արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:

  1. Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:

Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

  1. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:

Տարանուն մագնիսական բևեռներն իրար ձգում են, իսկ նույնանուն բևեռները ՝ վանում։

  1. Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
    ձողի բևեռները:

Եթե մագնիսացած պողպատե ձողին մոտեցնենք մագնիսական սլաքը, ապա սլաքի հյուսիսային բևեռը կձգվի դեպի ձողի հարավաին բևեռը և կվանվի ձողի հյուսիսային բևեռի կողմից ։ Այդպես մենք կորոշենք ձողի բևեռները։

  1. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:

Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռ նշված ծայրը ուղված է լինում դեպի հյուսիս, իսկ հարավային նշված ծայրը դեպի հարավ։

  1. Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:

Մագնիսները շատ հաճախ կրառվում են տեխնիկայում

  1. Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:

  1. Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:

Մագնիսական դաշտ,  էլեկտրական հոսանքի և մագնիսական նյութերի մագնիսական ազդեցության մաթեմատիկական նկարագրությունն է։Մագնիսական դաշտ գոյություն ունի յուրաքանչյուր հաղորդչի շուրջ։

Ամփոփիչ աշխատանք

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.

Ուղևոր, խորազնին, տարորոշել, ընդդիմանալ, ապուխտ, անզուգական, միջօրե, միլիարդ, հանրօգուտ, վերելք: 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները․ (օրինակ՝ լուսաբաց-լույս).

հանգուցավոր—հանգույց
հորեղբայր—հայր
երեսնամյա—-երեսուն
ատենակալ— ատյան
իշուկ—-էշ
ուղղաձիգ—-ուղիղ
հրապուրիչ—հրապույր
հուզառատ—-հույզ
գինեվետ—-գին
ածխահատ—ածուխ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով. 

Մերձ (քաղաքային) —-Մերձքաղաքային
տարե (վերջ)         —-տարեվերջ
լեփ (լեցուն)          —լեփ-լեցուն
հարավ (արևմտյան)  —-հարավարևմտյան
հարյուր (քսանչորս)    —-հարյուր քսանչորս
տեսակ (տեսակ)         —-տեսակ-տեսակ
հայերեն (ֆրանսերեն) —–հայերեն-ֆրանսերեն
ի (զեն)                ——-ի զեն
ծովից (ծով)        —–ծովից ծով
ըստ (ամենայնի)  —–ըստ ամենայնի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Կետադրել.  

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվաթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։Խիտ, անանցանելի ու խավարչտին անտառներ կան այնտեղ: Ամեն քայլափոխում հանդիպում են երկու ,լայնատեր և թխկիներ երկարակյաց ընկուզենիներ, որոնց սաղարթները մեղմորեն օրորվում են քամուց ՝անտառը լցնելով հուժկու շառաչյունով: 

Առաջադրանք 5․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6․ Ո՞ր  շարքի բառերն են իրար հոմանիշ․.
1.շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ.
2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ.
3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ.
4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7․Վերականգնել հետևյալ բառերի առաջին  անհնչյունափոխ  ձևերը.
Ռմբակոծել(ռումբ)սրճարան(սուրճ), կնքել(կնունք), մտամոլոր(միտք) վիրաբույժ(վերք), զինագործ(զենք), ըմպանակ(ումպ)գրադարան(գիր), ընչաքաղց(ինչք), կապտավուն(կապուրտ):

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8․
Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
-ակ վերջածանցը․
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակվահանակ, գնդակ:

-որդ վերջածանցը․
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդորսորդ, չորրորդ, առաջնորդ,վարորդգնորդ։

-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ,հորթուկ, քերուկ։

-գին վերջածանցը․
Էժանագին, գլխագին, ուժգինցավագին, փրկագին, սրտագին,թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը․Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղմարմնեղ, պղպեղ, համեղ,տունուտեղ։ 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9․ Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:

ա) Գոտեմարտիկ, բերկրանք, դշխո, գորով, սեթևեթանք, երաշխիք,հրճվանք, ըմբիշ, նազանք, խանդաղատանք, թագուհի, գրավական:
բ) Արահետ, երասան, անրջանք, հարգանք, դրախտ, աղջամուղջ,սանձ, իրիկնաշաղ, երազանք, շավիղ, եդեմ, ակնածանք:

ա) Գոտեմարտիկ- ըմբիշ, բերկրանք-հրճվանք, դշխո-թագուհի, գորով-խանդաղատանք, սեթևեթանք-նազանք, երաշխիք-գրավական:
բ) Արահետ-շավիղ, երասան-սանձ, անրջանք- երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, աղջամուղջ- իրիկնաշաղ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10․ Գրել ազատ շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․• Պանդխտություն• Ես կփոխեմ աշխարհը• Ինչո՞ւ ենք մենք այսպես ապրում• Մահ և անմահություն• Արևի երկիր Հայաստանս

ԴԻՄԱՎՈՐ ԵՎ ԱՆԴԵՄ ՁԵՒ

Բայ խոսքի մասի մեջ միավորվում են այն բառերը, որոնք արտահայտում են
գործողություն, օրինակ՝ գրել, վազել, կառուցեցին, կարդում եմ, խաղաց և այլն։
Գործողության, ընթացքի գաղափարը բայերն արտահայտում են իրենց բնորոշ
քերականական կարգերով։ Դրանք են սեռի, եղանակի, դեմքի, թվի, ժամանակի
կարգերը։ Սակայն ոչ բոլոր բայաձևերն ունեն այս բոլոր կարգերը։ Ըստ այս կարգերի դրսևորման՝ բայը խոսքում գործածվում է երկու ձևով՝ դիմավոր և անդեմ։
Անդեմ ձևերն ունեն սեռի կարգ, իսկ դիմավոր ձևերը՝ նաև մյուս կարգերը,
օրինակ՝ գրել, գրած բայերն անդեմ են, որովհետև պարզ չէ նրանց դեմքը,
այսինքն՝ գործողության և կատարողի հարաբերությունը, իսկ գրում եմ, կգրես
բայերը դիմավոր են, քանի որ հասկանալի է, որ գրում եմ ես, կգրես դու։
Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ դերբայ։

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ           նկարել                       կարդալ
ենթակայական   նկարող                կարդացող
հարակատար      նկարած               կարդացած
համակատար      նկարելիս              կարդալիս
անկատար       նկարում                կարդում
վաղակատար   նկարել                  կարդացել
ապակատար    նկարելու               կարդալու
ժխտական        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են
բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։
Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայները գործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և
նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում
եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

Բայերի կազմությունը

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի
ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի
ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝
պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

շրջելիս-պարզ,ե խոնարում, համակատար
հանդիպել-պարզ,ե խոնարում,անորոշ
լողալով-պարզ,ա խոնարում, անորոշ
շարժվող-ածանցավոր,ե խոնարում, ենթակայական
նստած-պարզ,ե խոնարում, հարակատար
քաշած-պարզ,ե խոնարում,հարակատար
մոտենալ-ածանցավոր, ա խոնարում,անորոշ
թողնել-ածանցավոր,ե խոնարում
սուզվել-պարզ,ե խոնարում,անորոշ
քշելիս-պարզ,ե խոնարում,համակատար

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Բայի սեռը

Սեռի կարգը բայի միջոցով ցույց է տալիս քերականական ենթակայի և
խնդրի հարաբերությունը։ Ըստ քերականական ենթակայի և խնդրի առնչության՝
ամեն մի գործողություն կատարվում է երեք հարաբերությամբ. ենթական անմիջականորեն ազդում է որևէ առարկայի վրա, ենթական ինքն է կրում գործողությունն իր վրա, ենթական ո՛չ ազդում է այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ
այլ առարկայի գործողությունը։ Օրինակ՝ Անձրևը թրջեց հողը նախադասության մեջ
հողը այն առարկան է (խնդիրը), որն իր վրա է կրում անձրևը ենթակայի գործողությունը։ Հողը թրջվեց անձրևից նախադասության մեջ հողը ենթական իր վրա է կրում
անձրևի (խնդրի) գործողությունը։ Իսկ Երեխան քայլում է բակում նախադասության
մեջ ո՛չ երեխան ենթական է իր վրա կրում գործողությունը, ո՛չ էլ ինքն է անմիջականորեն, ուղղակիորեն ազդում մեկ այլ առարկայի (խնդրի) վրա։ Ըստ այդմ՝ առանձնացվում է բայի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք։
Ներգործական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որով
ենթական ուղղակիորեն ազդում է որևէ առարկայի վրա. այս բայերը պահանջում
են ուղիղ խնդիր լրացում (որն արտահայտում է կրող առարկան), օրինակ՝
Այգեպանը ջրեց այգին։ Երեխան տուն նկարեց։
Կրավորական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը
մեկ այլ առարկայից անցնում է ենթակային. Այս բայերը պահանջում են ներգործող խնդիր լրացում (որն արտահայտում է, թե ում կողմից կամ ինչից է գործողությունն անցնում ենթակային), օրինակ՝ Կամուրջը քանդվեց հեղեղից։ Աշակերտը գնահատվեց ուսուցչի կողմից։ ։
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ո՛չ ենթական է ազդում մեկ այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ այլ առարկայից։
Այսինքն՝ այս բայերը ուղիղ կամ ներգործող խնդիր լրացում չեն ստանում,
օրինակ՝ Նա զբոսնում էր պուրակում։ Ես հիացա նկարով։
Կրավորական բայերը կազմվում են ներգործականներից -վ- ածանցով, ինչպես՝
գրել-գրվել, կառուցել-կառուցվել, ուսումնասիրել-ուսումնասիրվել։ Այսինքն՝ ներգործական բայերի կազմում չկա –վ- ածանցը, իսկ կրավորականների կազմում նրա առկայությունը պարտադիր է։ Չեզոք սեռի բայերի մեջ –վ- ածանցը կարող է լինել կամ
չլինել, այսինքն՝ չեզոք բայերը ձևով նման են կա՛մ ներգործականներին, կա՛մ կրավորականներին։ Չեզոք սեռի հետևյալ բայերը –վ- ածանցը չունեն՝ զբոսնել, բնակվել,
ուրախանալ, բարկանալ, տխրել, հիանալ, երազել և այլն։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Բայի ժամանակը, դեմքը և թիվը

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ՝ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ՝ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։

Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։

Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                       
գրի՛ր,խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                               գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք, մոտեցրե՛ք
3. պիտի գրի, պիտի խաղա, 
պիտի գրեն, պիտի խաղան


Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկեվորեցին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծվեց, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր , թե մի նախշուն
գորգ ծածկել էր պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում  երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6.Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ առկայծվեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը վերցրեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները  ստեղների վրայով, և դահլիճը ողողված էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

շողաց-ներկա ժամանակ , չեզոք սեռ,եզակի թիվ, ա խոնարհում, 3 դեմք, պարզ։.
հիշեցի-ներկա ժամանակ, եզակի թիվ, առաջին դեմք, չեզոք սեռ, պարզ, ե խոնարհում: խշշաց-ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում: դողաց-ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում:
փախավ-ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, ներգործական սեռ, ածանցավոր, ե խոնարհում:
ծածկվեց-ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, կրավորական սեռ, պարզ, ե խոնարհում։

Ժխտական խոնարհում
Բայերը խոսքում կարող են գործածվել թե՛ դրական, թե՛ ժխտական ձևերով։
Ժխտական խոնարհման ձևերով ժխտվում, բացասվում է գործողության կատարումը, օրինակ՝ գրում է — չի գրում, գրեց – չգրեց։ Բայի ժխտական ձևերը
կազմվում են չ- կամ մի՛ մասնիկներով։
Սահմանական եղանակի՝ օժանդակ բայով կազմված ձևերի ժխտականը
կազմվում է՝ օժանդակ բային չ- ավելացնելով, ինչպես՝ գրում եմ-չեմ գրում, չես
գրում, չի գրում, չենք գրում, չեք գրում, չեն գրում, գրել եմ – չեմ գրել, չես գրել, չի
գրել, չենք գրել, չեք գրել, չեն գրել, գրելու եմ-չեմ գրելու, չես գրելու, չի գրելու, չենք
գրելու, չեք գրելու, չեն գրելու։
Անցյալ կատարյալի ժխտականը կազմվում է բային չ- ավելացնելով, օրինակ՝ գրեցի-չգրեցի,չգրեցիր, չգրեց, չգրեցինք չգրեցիք չգրեցին:
Ըղձական եղանակի բայաձևերի ժխտականը կազմվում է՝ բային չ- մասնիկն
ավելացնելով, օրինակ՝ գրեմ – չգրեմ, չգրես, չգրի, գրեի – չգրեի, չգրեիր, չգրեր և
այլն։
Հարկադրական եղանակի բայաձևերի ժխտականը կազմվում է՝ եղանակիչին
չ- ավելացնելով, օրինակ՝ պիտի գրեմ – չպիտի գրեմ, չպիտի գրես, պետք է գրեի –
չպետք է գրեի, չպետք է գրեիր:
Ենթադրական եղանակի ժխտականի կազմությունը տարբերվում է մյուսներից։ Այն ոչ թե կազմվում է դրականի ձևերին չ- մասնիկն ավելացնելով, այլ
ժխտման դերբայով և օժանդակ բայի ժխտական ձևերով, օրինակ՝ կգրեմ – չեմ
գրի, կգրես-չես գրի, կգրի-չի գրի, կգրեի – չէի գրի, կգրեիր-չէիր գրի և այլն։ Սա
ժխտական դերբայի միակ կիրառությունն է։
Հրամայական եղանակի ժխտականը (արգելական հրամայականը) կազմվում
է մի՛ մասնիկով, օրինակ՝ գրի՛ր – մի՛ գրիր, գրեցե՛ք//գրե՛ք – մի՛ գրեցեք // մի՛
գրեք, կարդա՛ — մի՛ կարդա, կարդացե՛ք – մի՛ կարդացեք և այլն։ Սոսկածանցավոր
և պատճառական բայերի ժխտական հրամայականը կազմվում է երկու ձևով՝ մի՛
մտնիր – մի՛ մտիր, մի՛ փախչիր – մի՛ փախիր, մի՛ հեռացնի – մի՛ հեռացրու և այլն։
Երկրորդ ձևերը տարածվել են ժողովրդախոսակցական լեզվի ազդեցությամբ:

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել ժխտական խոնարհումով բայերը և որոշե՛լ
եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Ո՛չ, ես չե՜մ կորչի, ես ետ կդառնամ
Իմ ոսկեհատիկ երգերի հետքով…
Դեռ չեմ հագեցել քեզ նայելուց,
Քո հրաշք լեռան, գույնին գրին….
Դեռ չեմ հասցրել բերկրել ներքուստ
Քո ազատությամբ շփոթեցնող….

Ես քայլում եմ քո հետքերով ու խորհում,
Որ քեզ նման էլ չեմ լինի իմ օրում,
Չի ղողանջի զանգակ ծաղիկն ինձ համար,
Ինձ չեն գերի թիթեռնիկներն անհամար։

Դեղին տերևն ընկավ քարին,
Ոչ մի շշուկ չլսվեց….

Աչքդ պահի՛ր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չփակվի հանկարծ աչքը նրա,
Որ չքնի հանկարծ, քնով չանցնի…

չե՜մ կորչի-ապառնի, դիմավոր, ե խոնարհում, չեզոք սեռի, եզակի, ածանցավոր բայ է
չեմ հագեցել-դիմավոր, ա խոնարհում, եզակի, ածանցավոր բայ է
չեմ հասցրել-դիմավոր, ե խոնարհում, ածանցավոր բայ է
չեմ լինի-ապառնի, դիմավոր, եզակի, ե խոնարհում, ածանցավոր բայ է
Չի ղողանջի-ապառնի, դիմավոր, եզակի, ե խոնարհում, պարզ բայ է
չեն գերի-ապառնի, հոգնակի, դիմավոր, ածանցավոր բայ է
չփակվի-ապառնի, անդեմ, ածանցավոր բայ է
չքնի-ապառնի, անդեմ, պարզ բայ է
չանցնի-պարզ, անդեմ ,ե խոնարհում

Անկանոն բայեր

Կան բայեր, որոնց խոնարհման համակարգի որոշ ձևեր և դերբայներ կազմությամբ շեղվում են ընդհանուր օրինաչափություններից։ Այդ բայերը կոչվում են
անկանոն։ Օրինակ՝ ասել բայի անցյալ կատարյալը պետք է լիներ ասեց՝ որպես ե
խոնարհման պարզ բայ, սակայն լինում է ասաց, հրամայականը պետք է լիներ
ասի՛ր, մինչդեռ լինում է ասա՛ և այլն։ Գալ, ուտել, լինել բայերի դեպքում փոխվում
է ամբողջ հիմքը՝ եկա, կերա, եղա և այլն։ Որոշ անկանոն բայեր ունեն զուգահեռ
ձևեր, օրինակ՝ բերի -բերեցի։

Պակասավոր բայեր

Կան բայեր, որոնք չունեն խոնարհման մի շարք ձևեր և որոշ դերբայներ։
Այդպիսի բայերը կոչվում են պակասավոր։ Պակաս ձևերը լրացվում են այլ բայերով։ Պակասավոր են հուսալ, ցանկալ, լվալ, կենալ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ,
եմ բայերը։ Սրանցից կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, եմ բայերը հարց չեն ստանում։

Գործնական աշխատանք1. Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։
Կամաց-կամաց արդեն խելքի ես գալիս,
Գիտես արդեն խոսքեր կտրել ու կապել.
Թոթով-թոթով բառերն իրար ես տալիս,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Մորդ կամքը դարձրել ես խաղալիք,
Արդեն որքան սուտ արտասուք ես թափել,
Ձեռքդ առած տկար թելերն իմ հոգու՝
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Խակ մտքերի դեռ անհաստատ նժարով
Լավն ու վատը գիտես կշռել ու չափել,
Շուտ ես գտել ծուռ շավիղներն աշխարհի,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։2.  Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անկանոն բայը։
1. արարել, ելնել, ծալել, մտածել
2. խոսել, ասել, գրել, նկարել
3. դիտել, նայել, նշմարել, տեսնել
4. ուտել, հյուսել, տնտեսել, սպասել
5. շրջել, թվարկել, լինել, որոշել
6. գնալ, խաղալ, կարդալ, գալ
7. հիշել, թողնել, նշել, հնչել
8. թեթևանալ, զովանալ, դառնալ, վարպետանալ
9. թերանալ, լալ, ջանալ, ցանկանալ
10. սկսել, հյուսել, առնել, փորել

Բայի սեռը

Սեռի կարգը բայի միջոցով ցույց է տալիս քերականական ենթակայի և
խնդրի հարաբերությունը։ Ըստ քերականական ենթակայի և խնդրի առնչության՝
ամեն մի գործողություն կատարվում է երեք հարաբերությամբ. ենթական անմիջականորեն ազդում է որևէ առարկայի վրա, ենթական ինքն է կրում գործողությունն իր վրա, ենթական ո՛չ ազդում է այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ
այլ առարկայի գործողությունը։ Օրինակ՝ Անձրևը թրջեց հողը նախադասության մեջ
հողը այն առարկան է (խնդիրը), որն իր վրա է կրում անձրևը ենթակայի գործողությունը։ Հողը թրջվեց անձրևից նախադասության մեջ հողը ենթական իր վրա է կրում
անձրևի (խնդրի) գործողությունը։ Իսկ Երեխան քայլում է բակում նախադասության
մեջ ո՛չ երեխան ենթական է իր վրա կրում գործողությունը, ո՛չ էլ ինքն է անմիջականորեն, ուղղակիորեն ազդում մեկ այլ առարկայի (խնդրի) վրա։ Ըստ այդմ՝ առանձնացվում է բայի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք։
Ներգործական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որով
ենթական ուղղակիորեն ազդում է որևէ առարկայի վրա. այս բայերը պահանջում
են ուղիղ խնդիր լրացում (որն արտահայտում է կրող առարկան), օրինակ՝
Այգեպանը ջրեց այգին։ Երեխան տուն նկարեց։
Կրավորական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը
մեկ այլ առարկայից անցնում է ենթակային. Այս բայերը պահանջում են ներգործող խնդիր լրացում (որն արտահայտում է, թե ում կողմից կամ ինչից է գործողությունն անցնում ենթակային), օրինակ՝ Կամուրջը քանդվեց հեղեղից։ Աշակերտը գնահատվեց ուսուցչի կողմից։ ։
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ո՛չ ենթական է ազդում մեկ այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ այլ առարկայից։
Այսինքն՝ այս բայերը ուղիղ կամ ներգործող խնդիր լրացում չեն ստանում,
օրինակ՝ Նա զբոսնում էր պուրակում։ Ես հիացա նկարով։
Կրավորական բայերը կազմվում են ներգործականներից -վ- ածանցով, ինչպես՝
գրել-գրվել, կառուցել-կառուցվել, ուսումնասիրել-ուսումնասիրվել։ Այսինքն՝ ներգործական բայերի կազմում չկա –վ- ածանցը, իսկ կրավորականների կազմում նրա առկայությունը պարտադիր է։ Չեզոք սեռի բայերի մեջ –վ- ածանցը կարող է լինել կամ
չլինել, այսինքն՝ չեզոք բայերը ձևով նման են կա՛մ ներգործականներին, կա՛մ կրավորականներին։ Չեզոք սեռի հետևյալ բայերը –վ- ածանցը չունեն՝ զբոսնել, բնակվել,
ուրախանալ, բարկանալ, տխրել, հիանալ, երազել և այլն։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Create your website with WordPress.com
Get started