Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը:
- Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ ապրել, գործել է հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը:
- Ընտրիր նշված հոդվածներից մեկը վերլուծիր, տեղադրիր քո բլոգում:
- ՔՈ կարծիքով, ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը:
Տիգրան հայրապետյանը ծնվել է 1964 թ-ի մարտի 18-ին։Նա եղել է քաղաքագետ, լրագրող, վերլուծաբան։Նա մահացել է 1999 թ-ի մայիսի 9-ին ավտովթարի պատճառով ,իր մայրիկի ծննդյան օրը։
2.Բոլոր մարդիկ ունեն իրանց ընտրությունները։Տարբեր դարաշրջանների իրադարձությունների միջեւ կա արտահայտված ընդհանրություն. այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են նման փորձությունների, ապրում են ներքին քաոսի եւ արժեքների կորստի ժամանակաշրջան: Նրանք իրենց ժամանակի ամենաթույլ օղակն են, եւ բնության , պատմության արհավիրքները խոցում են հենց այդ օղակները:Եթե կործանվում է պետականությունը, եթե «ամենավեհագույնը հյուսիսային ազգերի մեջ» զրկվում է ինքնուրույնությունից՝ մեղավոր են բոլորը։Հասարակությունն ինքն է կռել իր ճակատագիրը. ««որովհետեւ վերացան թագավորդ ու քահանան, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը:Մեզ՝ հայերիս համար թվում է, թե խնդիրն ավելի հեշտ պետք է լուծվի, քանզի արեւմտյան արժեքներն իրենց հիմքում ունեն քրիստոնեական բարոյականությունն ու կանոնները։Մեր հասարակությունն ապրում է հոգեւոր երկվության անբնական պայմաններում:
3.Ինձ թվում է որովհետև Տիգրան Հայրապետյանը կապ ունեցել է կրթհամալիրի հետ ։
Դավիթ Հովհաննիսյան- Բացահայտիր՝ ով է Դավիթ Հովհաննիսյանը:
Դավիթ հովհաննիսյանը հայ արևելագետ և դիվանագետ է, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը։Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1992 թ-ին։Ծնվել է 1953 թ-ի հոկտեմբերի 12-ին։1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։Նա ուսումնասիրել է արժեքների և արժեքային համակարգերը։Դավիթ Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների մյուս ճյուղը վերաբերում է ադապտացիոն մեխանիզմների ուսումնասիրությանը։Դավիթ Հովհաննիսյանը նաև կազմակերպագործունեական խաղերի հայկական մեթոդաբանական դպրոցի հիմնադիրներից է։
Վերլուծիր նշված հոդվածը- Ցանցերի և ցանցապետության էության շուրջ:
Այս հատվածում նա ավելի շատ խոսում էր ցանցերի մասին։
Ինձ ամենաշատը դուր եկավ հենց այս հատվածը.
Էկոն ասում էր որ հեռուստացույցը հարուստին դարձնում է աղքատ իսկ աղքատին ՝հարուստ, որովհետեւ աղքատը հնարավորություն ունեցավ նայելու ինչ-որ պիեսներ, լսելու երաժշտություն, որը երբեք իրեն հասանելի չէր լինի այլ պարագայում, իսկ հարուստը ծուլացավ, դադարեց թատրոն գնալ, համերգի գնալ:Համակարգչի,ինտերնետի պարագայում ասում է որ հարուստը ավելի հարուստ է դառնում, իսկ աղքատը ավելի աղքատ։Նա գրում է. «Ճակատագրի բերումով ես շատ լավ ընտանիքում եմ ծնվել, շատ լավ կրթություն եմ ստացել, երբեմն հանճարեղ մարդկանց հետ եմ շփվել, ուստի ես, մտնելով համացանց, կարողանում եմ
տարբերակել լավը վատից»: Իսկ այն մարդը, ով չունի լավ կրթություն, լավ դաստիարակություն, շրջապատ, գիտելիք կամ ինֆորմացիա ստանալու լայն հնարավորություններ, ավելի է աղքատանում, որովհետեւ, չունենալով լավը վատից տարբերակելու հմտություններ, վերցնում է համացանցից այն, ինչն իրեն առաջինն են հրամցնում:
Ավարտիր «Կորոնավիրուսն ու սոցցանցերը»-15-20 նախադասությամբ:
Այսոր մարդիկ շատ պանիկա են ստեղծել կորոնավիրուսի հանդեպ և այդ ամենը սոցցանցերի պատճառով։Սոցցանցերում մարդիկ անընդհատ տարածում են կորոնավիրուսի կամ այդ արդակարգ դրությունների մասին։Սոցցանցերով այնպիսի բաներ են տարածում որ դա իրականում այդպես չէ։Նրանք այդ ամենը անում են որպեսզի շատանա վախը կորոնավիրուսի հանդեպ։Կան մարդիկ որ չեն հավատում այդ գրածներին , որովհետև գիտեն որ արդեն մարդիկ չափազանցնում են։Ուղղակի պետք է չհավատալ և թեթև տանել ,քանի որ կորոնավիրուսը ուղղակի վիրուս է մնացած վիրուսների նման։