Design a site like this with WordPress.com
Get started

Հայրենագիտական ճամփորդություն. Գառնի-Հավուց Թառ

Մենք շարժվեցինք ժամը 9-ին և Գառնի հասանք ժամը 11-ին։Հանդիպեցինք այնտեղի սովորողներին։Նրանք մեզ պատմեցին Գառնիի և Գառնի տաճարի մասին։Հետո մենք միասին շարժվեցինք դեպի հավուց Թառ։2 ժամում 7 կիլոմետր քայլեցինք,շատ էինք հոգնել և ետ վերադառնալ չեինք ուզում։Այնտեղ մենք հանգստացանք ,մոմ վառեցինք ,երգեցինք։Ետ վերադառնալիս Գառնի ՝ես նկատեցի որ Հավուց Թառ գնալը ավելի երկար ժամանակ խլեց քան ետ վերադառնելը։Մոտավորապես 8-ին հասանք Երևան և բոլորս ցրվեցինք տներով։

Երկօրյա ճամբար Սևանում

Սա իմ առաջին ճամբարն էր։Այս երկու օրվա ընթացքում ինձ համար նոր բացահայտումներ եղան։Մենք այնտեղ մեկնեցինք ուսուցողական նպատակով,և իհարկե կայանալ որպես անհատներ՝լինել ինքնուրույն,աշխատասեր և դիմացկուն։Սեւան հասնելուն պես տեղավորվեցինք ,սկսեցինք խաղալ տարբեր խաղեր վազվզել ափին , և այդտեղ սկսվեցին իմ արկածները…այնուհետև ճաշեցինք։Մութն ընկնելուն պես վառեցինք խարույկը։Ամենաջերմ մթնոլորտը ստեղծվեց խարույկի շուրջ՝ոմանք երգում էին,ոմանք նկարում՝ ոմանքել լուռ նսած վայելում բնության խորհուրդը։Առավոտյան մարզվեցինք, նախաճաշեցինք,երեխաների մի մասը գնաց չիչխան հավաքելու։Կեսօրին մենք շարժվեցինք դեպի Սևանի կղզում գտնվող եկեղեցին։Այնուհետև լավ տպավորություններով վերադարձանք տուն։