Design a site like this with WordPress.com
Get started

Առաջին Համաշխարհային Պատերազմ․ Իտալիա

Երբ 1914 թվականի հուլիսին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Իտալիան գործընկեր էր Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ Եռակի դաշինքում, բայց որոշեց չեզոք մնալ:Այնուամենայնիվ, ընդհանուր բնակչության և քաղաքական խմբակցությունների մեջ առկա էր ուժեղ տրամադրություն՝ պատերազմելու Ավստրո-Հունգարիայի դեմ՝ Իտալիայի պատմական թշնամուն:Երկու երկրների սահմանի երկայնքով տարածքի բռնակցումը, որը ձգվում է Տրենտինոյի շրջանից Ալպերում դեպի արևելք մինչև Ադրիատիկ ծովի հյուսիսային ծայրում՝ Տրիեստ, առաջնային նպատակ էր և «կազատեր» իտալախոս բնակչությանը Ավստրո-Հունգարական կայսրությունից՝ միացնելով նրանց հետ։Անմիջապես նախապատերազմյան տարիներին Իտալիան սկսեց ավելի մոտենալ Անտանտի տերություններին՝ Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, ռազմական և տնտեսական աջակցության համար:

1915 թվականի ապրիլի 26-ին Իտալիան բանակցեց Լոնդոնի գաղտնի պակտի շուրջ, որով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան խոստացան աջակցել Իտալիային սահմանամերձ հողերը միացնելուն՝ Անտանտի կողմից պատերազմի մեջ մտնելու դիմաց: Պատերազմի սկզբում իտալական բանակը պարծենում էր 300,000-ից պակաս մարդկանցով, բայց մոբիլիզացիան զգալիորեն ավելացրեց իր չափը մինչև 5 միլիոնը մինչև 1918 թվականի նոյեմբերին պատերազմի ավարտը: Մոտ 460,000 սպանվեց և 955,000 վիրավորվեց հակամարտությունում:

Հայաստանը 17-րդ դարի սկզբին

16-րդ դարի սկզբին թուրքմենական ցեղախմբերի տիրապետությունը Հայաստանում եկան փոխարինելու օսմանյան և սեֆյան համանարտող պետությունների ծանր ու ավերիչ ժամանակները։ Կասպից ծովից հարավ- արևմուտք ՝ Իրանի Արդեբիլ քաղաքում էր շեյխ Սեֆիի հիմնադրած կրոնական համայնքը։ 1502թ. ՝ ակ-կոյունլուներին պարտության մատնելուց և նրանց մայրաքաղաք Թավրիզը գրավելուց հետո, Սեֆյանները հիմնադրեցին իրենց պետությունը։ Նրանք գրավեցին Շիրվանը, ամբողջ Իրանը, Հայաստանը և հասան մինչև Բաղդադ։ Օսմանյան Սուլթան Սելիմ Ահեղը 1512թ. մեծ զորքով արշավեց դեպի արևելք ՝ կասեցնելու Սեֆյանների հաղթարշավը։ 1514թ. Չալդրանի ճակատամարտում պարտություն մատնելով սեֆյան շահ Իսմայիլին ՝ նա գրավեց Թավրիզը և այնտեղից մեծ թվով գերիներ ՝ առավելապես արհեստավորներ փոխադրեց Կոստանդնուպոլիս։ Պատերազմական իրադարձություններն ընթանում էին հիմնականում Հայաստանի տարածքում։ Ավերվում էին հայկական քաղաքները և գյուղերը, նաև տնտեսությունն էր քայքայվում և գերեվարվում էր բնակչությունը։ 1550թ. պարսիկները խոշոր բանակով արշավեցին Օսմանյան կայսրության դեմ և պատերազմի թատերաբեմը Հայաստանն էր։ Պարսիկները որոշել էին ամայացնել այն տարածքները, որտեղ թուրքական զորքերը կարող էին շարժվել Իրանի դեմ։ 1555թ. Ամասիայում Օսմանյան և Սեֆյան տերությունների միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Ըստ պայմանագրի ՝ պատերազմական գործողությունները պետք է դադարեցվեին։ Թուրք-պարսկական սահմանագիծը անցնում էր Հայաստանի տարածքով, որը բաժանվում էր երկու մասի։ Արևմտյան մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանում իրենց տիրապետություններն էին հաստատում Սեֆյանները։ Շուտով օսմանյան բանակները նորից արշավեցին Իրանի տիրապետության ներքո գտնվող Այսրկովկաս և գրավեցին հսկայական տարածքներ։ Իրանը չկարողացավ լուրջ դիմադրություն կազմակերպել օսմանացիների դեմ։ Իրանի նոր շահ Աբաս 1-ը (1587-1629թթ.) շտապես 1590թ. հաշտություն կնքել օսմանացիների հետ ՝ զիջելով նրանց գրաված բոլոր տարածքները, այդ թվում Այսրկովկասն ու Ատրպատականը։ 1603թ. Շահ Աբասը, փորձելով օգտագործել հարմար իրավիճակը, ձեռնամուխ եղավ օսմաններին զիջած տարածքների վերագրավմանը։ Խոշոր բանակով նա հարձակվեց և գրավեց Թավրիզը։ Անցնելով Արաքս գետը ՝ շահը մտավ Ջուղա, այնուհետև գրավեց Նախիջևանը և պաշարեց Երևանի բերդը։ Օսմանյան բանակի գլխավոր ուժերը ՝ փակվելով Երևանի բերդում, երկար ժամանակ դիմադրում էին պարսիկներին ու ինն ամիս դիմադրելուց հետո Երևանի բերդը հանձնվեց։ 1604թ. թուրքական սուլթանը նոր բանակ ուղարկեց շահ Աբասի դեմ։ Խուսափելով օսմանյան բանակի հետ ընդհարվելուց ՝ շահը վճռեց ամայացնել նրա ճանապարհին ընկած բնակավայրերը ՝ բնակչությանը փոխադրելով Իրանի խորքերը։ Հայ բնակչության տեղահանությունը սկսվեց 1604թ. օգոստոսին։ Հրամայված էր հրդեհել բոլոր գյուղերը։ Գաղթեցվեց մոտ 300 հազար բնակչություն։ Լուր ստանալով, որ օսմանյան բանակը արդեն մտել է Արարատյան դաշտ ՝ շահ Աբասը հրամայեց գաղթեցվող բնակչությանը արագորեն փոխադրել Արաքսի աջ ափը։ Հայերը բնակվեցին Իրանի տարբեր նահանգներում։ Սպահանի մոտ Ջուղայի բնակիչները շուտով հիմնեցին Նոր Ջուղա բնակավայրը։ Թուրք-պարսկական պատերազմները ավարտվեցին 1638թ., երբ օսմանյան բանակը գրավեց Բաղդադը։ 1639թ. Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև կնքված Կասրե-Շիրինի պայմանագրով Հայաստանը կրկին վերաբաժանվեց երկու թշնամի տերությունների միջև։