Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․ ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին, որն անիրական դարձրեց այդ հարցը լուծելու հեռանկարները, մյուս կողմից այն դարձավ միջազգային առարկա բազում դժբախտություններ բերելով հայ ժողովրդին: Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից` հայ գործիչները թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարիհետ:Սան-Ստեֆանոյի կետերով շատ տարածքներ անցնելու էին ռուսներին, իսկ խոշոր պետությունները միայն դեմ էին դրան։ Մինչդեռ Բեռլինի պայմանագրով Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձվում էին Թուրքիային՝ կանխելով ռուսների ազդեցության ամրապնդումը Կովկասում։ Հայերի համար միայն լավ կողմը այն էր, որ խնդիրը բարձրաձայնվեց մի փոքր։

Նախապատրաստական աշխատանք ճամփորդությունից առաջ

Ուսումնասիրում ենք Դվին հնավայրի վերականգնման աշխատանքները

Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինում, 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսվել են հնագիտական հուշարձանների մասնակի ամրակայման և վերականգնման աշխատանքները։Նախագծում արդեն ներդրվել է ավելի քան 120 միլիոն դրամ։
Կառավարությունը պլանավորում է Դվին մայրաքաղաքհուշարձանը դարձնել Հայաստանի գլխավոր տուրիստական վայրերից մեկը։

«Հետքը» զրուցել է Դվինի վերականգնողական աշխատանքների գլխավոր ճարտարապետ Հովհաննես Սանամյանի հետ։ 

-Արդեն մի քանի ամիս է, ինչ Դվինում սկսվել են Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցու, 5-րդ և 7-րդ դարի կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատների ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։ Ինչո՞ւ է ընտրվել հուշարձանի վերականգնման հենց այս երկու մեթոդները։

-Վերականգնման երեք հիմնական մեթոդ կա՝ ամրակայում, մասնակի կամ հատվածաբար վերականգնում և ամբողջական վերականգնում։ Ընդհանրապես, հուշարձանների վերականգնումը հիմնավորվում է նրանով, թե որքան հավաստի ձևով մենք կարող ենք հուշարձանները վերականգնել: Այս սկզբունքը վերջնականապես ձևավորվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունված Վենետիկյան խարտիայի ժամանակ։ էսպիսի մի հասկացություն կա՝ վերականգնումը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ենթադրությունը։ Ինչո՞ւ հենց ամրակայում և մասնակի վերականգնում․ այս տարբերակները ընտրվել են ուսումնասիրություններից հետո։ Հուշարձանները շատ վատ էին պահպանված, դրանք ի հայտ էին եկել պեղումների արդյունքում, հիմնականում պահպանվել էին կառույցների պատերի ստորին հատվածները։ Ավելի շատ, ավելի մեծ և ամբողջական վերականգնումը հիմնավորված չէր, քանի որ ամբողջական վերականգնման համար բավականաչափ տվյալներ չունենք։ Ցանկացած վերականգնման աշխատանքի հիմքում ընկած է հուշարձանների ֆիզիկական պահպանվածության խնդիրը, ինչից ելնելով էլ՝ վերականգնման մեթոդը սովորաբար քննարկվում է համապատասխան գիտամեթոդական խորհրդում։

-Մի խումբ քաղաքացիներ դիմել են մեզ և իրենց մտահոգությունն են հայտնում, որ նման կերպ վերականգնելով՝ ջնջվում է Դվինի հնագիտական արժեքը։ Ի՞նչ կասեք այդ մասին։ 

-Ի՞նչ ասել է նման կերպ ջնջվում է հնագիտական արժեքը, նրանք վստա՞հ են, որ ջնջվում է։ Ուրեմն եթե մենք այդ հուշարձանը թողնենք այդպես անխնամ, այն իսկապես կքայքայվի, կգնա ու ևս մի քանի տասնամյակ անց այդ հուշարձանից բան չի մնա։ Ընդհակառակը, ներկայիս աշխատանքները կօժանդակեն հուշարձանի հետագա պահպանմանը։ Ցավոք, այսօր այդ միտումը կա, որ բոլորը ամեն ինչի գիտակ են։ ԿԳՄՍ նախարարությունում կա գիտամեթոդական խորհուրդ, որի անդամները փորձառու մասնագետներ են տարբեր բնագավառներից և ցանկացած նախագիծ քննարկումների մի քանի փուլ է անցնում։ Նախագծի քննարկման հիմնական խնդիրը հուշարձանի վերականգնման սկզբունքների և մեթոդի հաստատումն է։ Ներկայում աշխատանքները այս գիտամեթոդական խորհրդի հավանությանն են արժանացել։ Նախագիծը անցել է նաև միջազգային փորձաքննություն, միջազգային հեղինակություն ունեցող մասնագետները հավանություն են տվել այս նախագծին։

-Նման մեթոդով այլ հուշարձանների վերականգնման օրինակներ կա՞ն Հայաստանում։ 

-Դրանք բազմաթիվ են, օրինակ՝ Էրեբունի միջնամբերդը նույնպես մասնակի վերականգնվել և ամրակայվել է։
Հուշարձանի ուսումնասիրության արդյունքում ունեցած նյութական մնացորդներից, հուշարձանի բեկորներից ելնելով փորձում ենք վերականգնել այնքան, ինչքան որ հավաստի տվյալներ ունենք։ Ժողովրդի կողմից միշտ հարց է բարձրացվում, թե ինչու Զվարթնոցի տաճարը ամբողջական չենք վերականգնում։ Որովհետև մենք չունենք հավաստի տվյալներ, թե վերևի մասում ինչ է եղել։ Ուրիշ բան է տեսական վերակազմությունը։ Մի շարք հետազոտողներ արտաքին տեսքի մասին տարբեր տվյալներ են տալիս։ Այսինքն՝ երբ կան տեսականորեն տարբեր տվյալներ և տարբերակներ, իսկ նյութական մնացորդը հիմք չի տալիս հուշարձանը ամբողջական վերականգնելու համար, ուրեմն մենք աշխատանքները կանգնեցնում ենք՝ սահմանափակվելով հուշարձանի այն հատվածներով, որոնք կարող ենք հավաստի ձևով վերականգնել և ամրակայել։ Սա միջազգային ընդունված պրակտիկա է, հորինել չի կարելի։ Կա ոճական վերականգնում։

-Ի՞նչ նյութեր են օգտագործում վերականգնման ընթացքում։

-Վերականգնում են այն նյութերով և այն տեխնոլոգիաներով, որով հուշարձանը ժամանակին կառուցվել է՝ նույն ֆիզիկամեխանիկական հատկություն ունեցող քարով, կրաշաղախով և այլն։ Որոշ չափով աշխատել ենք էնպիսի սիլուետներ ստանալ, որ հուշարձանը պահպանվի և որոշակի պատկերացում կազմվի հուշարձանի մասին։ Այնպես ենք անում, որ այցելուների համար ընկալելի լինի հին տեսքը, և հետագա հնագիտական աշխատանքների համար որևէ խոչընդոտներ չառաջանան։

-Ե՞րբ եք պլանավորում ավարտել աշխատանքները։

-Կարծում եմ, որ Ձեր կողմից թվարկված երեք հուշարձանների վրա աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի։

Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.

Կրթության զարգացման պատմությունը զարգացած միջնադարյան Հայաստանում: Հայաստանի անկախությանվերականգնումը նպաստեց մեկուկես հարյուրամյակի ընթացքում երկրի տնտեսական ու մշակութային բոլորասպարեզներում բարեփոխումներ կատարվելուն։ Միջնադարում տնտեսության տարբեր ճյուղեր զարգացումապրեցին։ Գյուղատնտեսության մեջ կատարելագործվեց հողամշակման եղանակը։ Կիրառության մեջ մտավ հողըհերկելու ծանր գութանը, սկսեցին մշակել խամ ու խոպան տարածքները, հիմնեցին նոր ավաններ, շենացրինգոյություն ունեցող գյուղական տնտեսությունները։ Զարգացան ու կատարելագործվեցին արհեստները։Արհեստագործական արտադրանքը լայն սպառում էր գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանվում էրօտար երկրներ։ Ներքին և արտաքին առևտուրը մեծ զարգացում ապրեց։ Հայաստանը դարձել էր միջազգայինառևտրի կենտրոններից մեկը։ Արհեստագործության և հատկապես առևտրի շնորհիվ հիմնվեցին տասնյակմիջնադարյան քաղաքներ, առաջադիմեցին հնից եկող քաղաքները, զարգացավ քաղաքային կյանքը։Տնտեսության վերելքը պայմաններ ստեղծեց և մեծապես խթանեց մշակույթի բոլոր դրսևորումների զարգացմանը։Այս ամենին զուգընթաց մեծ զարգացում ապրեց նաև կրթությունը։

Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում:

Լևոն 1-ին Մեծագործ.
Թագավորության հռչակումը Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, դասագիրք, էջ 130-132/.
Ներկայացրե՛ք և գնահատեք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը /գրավոր/.

Լևոն I–ի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր:
Նա ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս ու Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ:
Հայոց արքան ուշադրություն էր դարձնում նաև մշակույթի զարգացմանը: Թագավորի հրամանով Կիլիկիայում հիմնադրվեցին տարբեր տիպի դպրոցներ, կառուցվեցին վանական համալիրներ և եկեղեցիներ:
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.

Կրթական համակարգը
Պատմագրությունը /բանավոր, դասագիրք, էջ 147-151/.

երականգնմամբ: Հայ թագավորների և իշխանների հոգատարությունը, քաղաքական կյանքի վերածնունդը, հարևան երկրների հետ բազմապիսի շփումների աշխուժացումը լուրջ խթան հանդիսացան մշակութային վերելքի համար:
Առանձնակի աշխուժացում ապրեց կրթական կյանքը: Գործում էին տարրական և բարձր տիպի դպրոցներ: Տարրական դպրոցները գործում էին պետության և եկեղեցու միջոցներով և տալիս էին նախնական կրթություն: Կային նաև վճարովի մասնավոր դպրոցներ: Տարրական դպրոցներում սովորեցնում էին տառաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երգեցողություն: Տարրական դպրոցից հետո հետագա կրթությունը շարունակվում էր վարդապետարաններում, որոնց հիմնումը նոր երևույթ էր հայ իրականության մեջ: Վարդապետարանները այդ ժամանակի բարձրագույն դպրոցներն են եղել: Վարդապետարան ավարտողները ստանում էին վարդապետի աստիճան, որը նրանց ուսուցչությամբ զբաղվելու իրավունք էր տալիս:
10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները:

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝մայրաքաղաք.

  • Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեցմշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անիքաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբթագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրականճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշթագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքըընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինիամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկականթագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր«շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելիդիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույնհարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորիկարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեցնրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իրհողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իրտիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անինհասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որինախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեցնաևԱնիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետՏրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ ՎահրամՊահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիներիհիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանքկառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։

Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.

:Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Ենթադրվում է, որ Մաշտոցը ծագումով եղել է ազնվական: Մեսրոպ Մաշտոցը կրթությունն ստացել է նախ Տարոնում, ապա Անտիոքում և վերջապես Էջմիածնում` Ներսես Մեծ վեհափառի մոտ: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին: Վաղարշապատ մայրաքաղաքում ծառայության է մտել հայոց Արշակունի թագավորների պալատում: Եղել է դիվանատան քարտուղար, զինվորական աստիճանավոր:

Մաշտոցը խորանում է քրիստոնեական հավատի մեջ, ուսումասիրում է «Աստվածաշունչ»-ը: 394-395 թվականներին Մաշտոցն ապրել է ճգնավորի կյանքով. մեծ գործից առաջ նա հոգեպես մաքրագործվել է: Իր շուրջ համախմբված աշակերտների հետ Գողթնում և Սյունիքում զբաղվել է քարոզչությամբ:

Մաշտոցը և Սահակ Պարթևին միասին հղանում են հայ ժողովրդի համար այբուբեն ստեղծելու գաղափարը: Այդ կապակցությամբ Վաղարշապատում ժողով են գումարում, որին մասնակցում են հայոց եպիսկոպոսները: Բոլորը միաբերան ողջունում են հայոց այբուբեն ունենալու պահանջը: Ժողովի նպատակների մասին նրանք պատմում են հայոց Վռամշապուհ արքային: Արքան տեղյակ էր Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ պահվող հայոց այբուբենի մասին:Այդ այբուբենով Մաշտոցը սովորեցնում է աշակերտներին, կազմակերպում է կրթության գործը: Սակայն ուսուցման ընթացքում պարզվում է, որ դանիելյան այբուբենը թերի է և հայոց լեզվի վանկային կապերն ամբողջությամբ չի արտահայտում: Ահա այս պայմաններում, գրերի հարցը վերջնականապես լուծելու նպատակով, Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Միջագետք, հանդիպում Դանիել եպիսկոպոսին և, նախկինից ավելի բան չգտնելով, անցնում Ասորիք, լինում Եդեսիա, Սամոսատ և Ամիդ քաղաքներում, հանդիպում ժամանակի գիտուն մարդկանց: Եդեսիայում նա ստեղծում է հայոց այբուբենը: Ըստ Կորյունի` Մաշտոցը հայոց այբուբենն ստեղծել է մահից 35 տարի առաջ` 405 թվականին: Գրերն ստեղծելուց հետո նա դրանք «նշանակեց, անվանեց ու դասավորեց». Նա հայոց տառերը տեսնում է հոգու աչքերով, տեսիլքի մեջ. «Եվ աղոթքից վեր կենալով` ստեղծեց մեր նշանագրերը»: Այսինքն, ըստ Խորենացու` հայոց գրերը Մաշտոցն ստեղծել է ոչ թե Եդեսիայում, այլ Սամոսատում: Տառերն ստեղծելուց անմիջապես հետո աշակերտների հետ Մաշտոցն սկսում է թարգմանել «Աստվածաշունչ»-ը: Նախ թարգմանում է Սողոմոնի առակները. ծնվում է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զի­ մաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»:

Գիրը դառնում է գրավոր հիշողություն և նոր կյանք հաղորդում հայ ժողովրդին: Այնուհետև Մաշտոցն սկսում է կրթական գործը, զարկ տալիս թարգմանական աշխատանքին և գրչությանը: Մաշտոցի աշակերտներից էին Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Դավիթ Անհաղթը, Ղազար Փարպեցին և շատ ուրիշներ: Հայոց լեզվով Մաշտոցը նաև քարոզչություն է անում ժողովրդի մեջ` դուրս մղելով օտար և անհասկանալի լեզուները: Նա նաև նպաստում է այդ երկրներում քրիստոնեության ամրապնդմանն ու կրթական գործի զարգացմանը:

Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական շատ մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը, նոր թափ ստացավ հոգևոր գործը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը: Եկեղեցու դիրքի ամրապնդումը նպաստեց հայապահպանմանը և հայագիտության զարգացմանը: Ձևավորվում են առանձին գիտաճյուղեր` պատմագրությունը, քերականագիտությունը, վարքագրությունը, իմաստասիրությունը, աստվածաբանությունը: Թարգմանություններն ուղեկցվում են նաև ինքնուրույն գրականության ստեղծմամբ` գրվում են շարականներ, ապաշխարանքի երգեր, քարոզներ, ճառեր:

Թեմա 14։ Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։Այդ պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար։ Չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք կազմակերպել ապստամբական գործը։ Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին,գերի է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Աշուշային՝(Գուգարքի բդեշխ )։Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել։ Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ,որը այժմ՝ կոչվում է Ղազախ և գտնվում է Ադրբեջանում:Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք[4]։ Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը վերադառնում է Ճորա պահակի ամրություններից Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու։

451 թվականի գարնանը Հազկերտը պարսկական զորքերի հրամանատարի՝Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան։ Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան։ Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում։ Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին։ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր։ Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ[1]։ Ավարայրի ճակատամարտիցհետո շատ հայ նախարարներ ամրանում են բերդերում և շարունակում պայքարը։ Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին 463-464թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք։

Դեկտեմբերի 7-11-Առկա ուսուցում-ինքնակրթություն

Առաջադրանք.
1. Հայաստանի խորհրդայնացումից հետո իշխանության ի՞նչ մարմիններ ստեղծվեցին:
2. Ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի դիվանագիտական կապերը…համեմատե՛ք ներկայիս Հայաստանի դիվանագիտական կապերի հետ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հեղկոմներ ստեղծվեցին ամբողջ երկրում։ Դրանք գործադիր մարմիններ էին։ Վերացվեց հին պետական համակարգը, ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային, շրջանային, ինչպես նաև գյուղական հեղկոմներ։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը»։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։ Հեղկոմները գոյատևեցին շուրջ մեկ տարի, որից հետո նրանց փոխարինեցին ընտրովի խորհուրդները։ Խորհրդային իշխանությունը չուներ սոցիալական մեծ հենարան և ամրապնդման համար այլախոհների նկատմամբ դիմեց բռնության։ Առաջին զանգվածային բռնությունները տեղի ունեցան նոր իշխանության հաստատումից հետո։ Դրանք կիրառվեցին Դաշնակցություն կուսակցության, պառլամենտի ու նախկին կառավարության անդամների և բանակի սպայության նկատմամբ։ Ծառայությունից ազատվեց և Հայաստանից հեռացվեց բանակի հրամանատար Դրոն։

Խորհրդային Հայաստանը չեղյալ հայտարարեց նախկին իշխանության պայմանագրերը և հաստատեց դիվանագիտական կապեր մի շարք երկրների հետ։ Հայաստանի ներկայացուցչություններ հաստատվեցին Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում ,Ադրբեջանում։ Հյուպատոսություններ էին գործում Սուխումում, Բաթումում, Վլադիկավկազում, Տաշքենդում։ Հայաստանը կապեր ուներ Պարսկաստանի և Թուրքիայի հետ։ Դժվարություններ գոյություն ունեին Թուրքիայի հետ հարաբերություններում, որի զորքերը շարունակում էին գտնվել Ալեքսանդրապոլում։ 1922թ. հանրապետության ներկայացուցիչը Ռուսաստանի պատվիրակության կազմում մասնակցեց Ջենովայի կոնֆերանսին, իսկ ռուս-գերմանական պայմանագրով Գերմանիան ճանաչեց ՀԽՍՀ-ը։ Մի շարք երկրների հետ գոյություն ունեին տնտեսական-առևտրական կապեր։ Կոստանդնուպոլսում Հայաստանի ներկայացուցչի միջոցով տնտեսական կապեր էին հաստատվել Եվրոպայի և Ամերիկայի հայկական համայնքների հետ։ Շարունակվում էր Մերձավոր Արևելքում Օգնության ամերիկյան կոմիտեի նպաստը հայ ժողովրդին։ 1921թ. մարդասիրական օգնություն կազմակերպեց նաև Անգլիական օգնության կոմիտեն։ Նրա միջոցներով Միջագետքից Հայաստան փոխադրվեցին հայ գաղթականների մեծ խմբեր։ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության մեջ աստիճանաբար ուժեղանում էր Խորհրդային Ռուսաստանի ազդեցությունը։

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4-Առկա ուսուցում-ինքնակրթություն

1919թ. կեսերից սկսված քեմալական շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային զիջում նաև նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները և ոչնչացնել հայոց պետականությունը։ 1920թ. թուրքական խորհրդարանը մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» մի փաստաթուղթ։Դրա համաձայն` Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ` Կարսի և Արդահանի շրջանները։ Քեմալականները վճռական էին հայերին ոչ մի թիզ հող չզիջելու հարցում: 1920թ. գարնանը թուրք ազգայնականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։ Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով հանդես էին գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։ Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև։ Օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման պայմանագիր։ Ռուսաստանը ճանաչում է թուրքերի «Ազգային ուխտը», որն իր սուր ծայրով ուղղված էր Սևրի պայմանագրի դեմ: Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին փողով և զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին հույների և ասորիների դեմ։ Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Բաքվում մշակվեց Հայաստանի վրա հարձակման և խորհրդայնացման ծրագիր, որում գլխավոր դերակատարը լինելու էր քեմալական Թուրքիան: Դրանով հող նախապատրաստվեց Հայաստանի վրա հարձակման համար։ 1920թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման վտանգի առաջ։

3. Ներկայացրե՛ք Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ձեր կարծիքով՝ ինչու՞ այն չի կարելի համարել իրավական ուժ ունեցող փաստաթուղթ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Կնքվել է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ 

ՀՀ միջազգային դրությունը և Հայկական հարցը /1918-1920թթ./

Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ. և այսօր:

կապերն իրար միջև լավ չէին հաստատվել քանի որ կար տարածքային կռիվներ։Այդ տարածքային խնդրի պատճառով կռիվներ գնացին։Ադրբեջանի հետ նույնպես կային տարածքային խնդիրներ ,Ադրբեջանը ցանկանում էր գրավել Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Զանգեզուրը։ Մենք լավ հարաբերություններ չենք ունեցել նրանց հետ, հիմա չունենք և չենք ունենալու։Թուրքիայի հետ նույնպես լավ հարաբերություններ չենք ունեցել և չունենք։Իրանի հետ ունեցել ենք լավ հարաբերություններ և ունենք։


2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: Իսկ այսօ՞ր…

Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից էր հայկական հարցը ,բարիդրացիական հարաբերությունների հաստատումը անմիջական հարևանների հետ, իսկ այսօր Արցախի հարցն է ։


3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին՝

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում։Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։

Create your website with WordPress.com
Get started