Վարդավառի պատմությունը

Վարդավառի պատմությունը գալիս է դեռեւս հեթանոսական ժամանակներից։Հնում վարդավառի տոնը կապում էին դիցարանի ՝ջրի, սիրո, պտղաբերության եւ գեղեցկության աստվածուհի ՝ Աստղիկի հետ ։Հեթանոսական Հայաստանում Աստղիկ աստվածուհուն վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում ։ Հետագայում,Հայ Առաքելական Եկեղեցին այն ընդունեց որպես քրիստոնեական տոն։Այս օրը նշվում է Հիսուսի պայծառակերպության տոնը։ Այս տարի վարդավառը նշվեց նաեւ Գյումրիում , հատուկ խորագրով ՝«Ճիշտը թացն է»։Հյուրերի թվում կային մոտ հինգ հազարից ավելի մարդիկ, որոնք ընդունելով մարտահրավերը մեկնեցին Գյումրի՝ մեծ շուքով նշելու այս հրաշալի տոնը։

Design a site like this with WordPress.com
Get started