Որոշիչ 1

Գտիր ընդգծված բառի լրացումները (որոշիչ) և դիտարկիր:
Ջրով լվացվեց: – Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց: Լվացվեց ջրով, որ ձնհալից էր առաջացել:
Նախադասության մեջ գոյականական անդամի լրացումը (որոշիչը) արտահայտվում է.

  1. Բառերով
  2. Բառակապակցություններով
  3. Նախադասություններով
    Նախադասության գոյականական անդամին ավելացրու երեք տեսակի որոշիչ:
    • Կարմիր ծ աղիկներն օրորվում էին:
    • Դամբարանից զարմացած դուրս եկան:
    • Ուշադիր հետևում էինք անցորդին:
    • Աշխատում էր կավով:
    • Ընկերոջից նեղացել է:
    Որոշիչի կետադրությունը:
    Սրտաբուխ ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը սրտաբուխ ուշքի բերեց նրան:
    Սրտաբուխ, մտերիմ ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը՝ սրտաբուխ, մտերիմ, ուշքի բերեց նրան:
    Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: – Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին:
    Հեռագիրը, որ բերել էին գիշերը, բոլորին զայրացրեց:
    Կետադրիր:
    • Զվարթ կատակաբան ընկերս ՝շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
    • Կանաչազարդ դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով ՝վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
    • Մայրամուտին ՝ծովը շառագույն ու հանդարտ ,հանկարծ ալեկոծվեց:
    • Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ բոլորովին նոր չօգտագործված:
    • Զանգը որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել բոլորին հավաքում էր եկեղեցում:
    • Ծաղիկը որ արևի հետ բարձրացնում էր գլուխը դաշտում կարծես միակն էր:
    • Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
    • Մի աղջիկ խուճապահար թռչունի նման դուրս թռավ անտառից:
    • Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել փոքրիկ բաժակներով ոսկեօծ սրճամանով:
    • Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը որոնք զրկվել էին կենսական փայլից:

Ավելացրու որոշիչներ՝ ուղղորդվելով կետադրությամբ:
• …., ….. լեռների ստվերները, ………., ծածկել էին դաշտերը՝ ……:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started