Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

•մարդուվ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:

• Միշտ հիշում է ծերունու խոսքը:

• Լճակի ջուրը բարձրացել էր ձնհալից:

• ծառի արմատները շատ խորն էին թափանցել:

• քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

Հատկացուցիչը պատասխանում է  ինչի և ում հարցերին:

Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչհատկացուցիչ:

Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է որոշիչ։ Այնլրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ:

Գտնել հատկացուցիչները:

• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներիցշպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:

• Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:

• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:

• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:

• Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:

• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:

• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:

• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

• Լճի Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:

• Պապը սիրով կարդում էր նրա բանաստեղծությունները:

•Երեկոները շատ խաղաղ էին փողոցում:

• Պատկերասրահում ցուցադրված էին քրոջս նկարները:

• Զինվորները շատ արագ էին կատարում հրամանատարի հրամանները:

Ուշադրություն դարձրեք.

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):

• ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

• որսս իր ոտքով եկավ:

• սիրտդ քա՛ր է, քա՛ր:

• շուրջս ոչինչ չեմ նկատում:

• Կիրակի օրը ծնողներիդ հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:

Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեցհարավ:

Կետադրիր.

1. Արթուրի ՝գունագեղ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:

2. Բազեի ՝որսորդի ուժեղ զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:

3. Յուրաքանչյուրի ՝ինձ ուղղված չար խոսքը խոցում էր սիրտս:

4. Առագաստանավի ՝անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում միհետաքրքիր փաստ կա:

5. Արեգակի ՝ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեցմարդկանց մեջ:

Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):

• Կերպարանքը՝ փաթաթված սև թիկնոցով ,առանց դուռը բախելու ,ներս մտավ:

• Երկու լեռնաշղթաների արանքում որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակըընկած է փոքրիկ քաղաքը:

• Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր ՝աշտարակներով ուերկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով: 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started