Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչականկառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճժամանակահատվածում։
Անգլյական հեղափոխությունը Անգլիական բուրժուական հեղափոխություն, 1640-1660 թվականներին, բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը ևկապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ 17-րդ դարի կեսինԱնգլիայի տնտ. առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստականմանուֆակտուրայի զարգացումը։ Սակայն, արդյունաբերական մենաշնորհները, համքարական կանոնները սահմանափակում էին մանուֆակտուրաներիգործունեությունը։ Անգլիական բողոքականությունը՝ պուրիտանությունը, որպեսբուրժուական գաղափարախոսություն և կրոնական-քաղաքական շարժում, բաղկացած էր երկու գլխավոր հոսանքներից, չափավոր՝ պրեսբիդերական և ավելիարմատական՝ ինդեպենդենտական։ Թյուդորների հարստության թագավորներինհաջողվում էր աբսոլյուտիզմը քողարկել կառավարման պառլամետական ձևերով, սակայն Ստյուարտները՝ Հակոբ 1ին(10 ժողովրդական զանգվածներիհեղափոխական շարժման վերելքի պայմաններում երկարատև պառլեմանտը 1640-1642 թվականներին իրականացրեց մի շարք բուրժուական վերափոխումներ, որոնքխարխըլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։ Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝թագավորը և ֆեոդալական ուժերը նախապատրաստեցին հակահեղափոխականհեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։ և Կառլոս 1-ին (1625–1649), ընդհարման մեջմտան պառլամենտի հետ։ Կառլոս 1-ինի գահակալության սկզբում սկսեցհասունանալ հեղափոխական իրադրությունը։ Ինքնավստահ թագավորը 1629 թվականին արձակեց պառլամենտը և մինչև 1640 թվականը կառավարեցմիանձնյա։ Անգլիայում սկսվեց տնտեսական և քաղաքական ճգնաժա. ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժման վերելքի պայմաններումԵրկարատև պառլամենտը 1640–1642 թվականներին իրականացրեց մի շարքբուրժուական վերափոխումներ, որոնք խարխըլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝ թագավորը և ֆեոդալական ուժերընախապատրաստեցին հակահեղափոխական հեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։Հեղինակազրկված թագավորը 1642 թվականի հունվարին մայրաքաղաքից փախավ Անգլիայիհյուսիսային մասը և սկսեց զորք հավաքել։ Դրանով ավարտվեց Անգլիական բուրժուական հեղափոխության «սահմանադրական շրջանը» (1640–1642)։ 1642 թվականի օգոստոսի 22-ին թագավորը Նոթինգհեմ քաղաքից պատերազմ հայտարարեց պառլամենտին։Սկսվեց առաջին քաղաքացիական պատերազմը (1642–1646) թագավորի կողմնակիցների (ռոյալիստների), «կավալերների» և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» միջև։ Պառլամենտական բանակը կրեց անհաջողություններ, որովհետև պառլամենտումմեծամասնություն կազմող պրեսբիտերները հրաժարվում էին պատերազմին հաղորդել հեղափոխական, ժող. բնույթ։ Նրանց դեմ դուրս եկան ավելի հեղափոխական բուրժուական գործիչները՝ ինդեպենդենտները, որոնց ղեկավարում էր Համայնքների պալատի անդամ, ինդեպենդենտական սպա Օլիվեր Կրոմվելը։ Դեմոկրատական զանգվածների ճնշման տակ ստեղծվեց գյուղացիներից և այլ աշխատավոր տարրերից կազմված բանակ (1644 թվականի դեկտեմբեր 1645 թվականի հունվար)։Պատերազմի ընթացքի մեջ առաջացավ արմատականբեկում։ 1645 թվականի հունիսի 14-ին Նեյզբիի մոտ Կառլոս 1-ինի բանակը գլխովին ջախջախվեց։ Առաջին քաղաքացիական պատերազմը 1646 թվականի վերջին ավարտվեց պառլամենտի հաղթանակով։ Ուժեղացավ ժող. զանգվածների պայքարը հեղափոխության հրատապ խնդիրների, մասնավորապես՝ ագրարային հարցի լուծման համար։ Սակայն, բռնագրավված թագավորական, եպիսկոպոսական հողերը վաճառքի դրվեցին հարուստների համար շահավետ պայմաններով։Անգլիական հանրապետությունում (1649–1653) պետական իշխանությունը ինդեպենդենտներիձեռքումն էր, որոնք հետզհետե անցնելով բուրժուական ռեակցիայի դիրքերը, շարունակեցին իրենց նախորդների՝ պրեսբիտերների հակադեմոկրատական քաղաքականությունը։ Այս հողի վրա տեղի ունեցավ վերջնական խզում ինդեպենդենտների և ժող. զանգվածների միջև։ Հանրապետական կառավարությունը դաժանորեն ճնշեց լևելերների և դիգերների հեղափոխական ելույթները և ապստամբությունները (1649–1650)։ Հանրապետության համար կործանարար էր նաև կառավարության նվաճողական արտաքին քաղաքականությունը։