• Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:
  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:
  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

1.Նադիր շահը (1736-1747) Պարսկաստանի պատմության ամենաինքնատիպ ուականավոր պետական գործիչներից էր։ Նա եղել էր հասարակ զինվոր և իրաշխատասիրության ու տաղանդի, համառ կամքի ու խիզախության շնորհիվբարձրանալով ծառայողական աստիճաններով՝ դարձել էր զորավար։ Նաերիտասարդ տարիներից մասնակցել էր Պարսկաստանում իրենցտիրապետությունը հաստատած աֆղանների դեմ մղված ազատագրականպատերազմներին, ապա ծառայության էր անցել Թահմազ II շահի մոտ, նշանակվելբանակի գլխավոր հրամանատար։

2.Նրա դրական կողմերը նրանք էին, որ նրա շնորհիվ հաստատվեցին շատ առևտրական, ռազմական և քաղաքական կապեր,իսկ բացասականը որ կառավարիչներից շատերը հայեր չէին, այլ պարսիկ էին:

Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն Լաբորատորիայում

1Ժամանակի ընթացքում մարմնի տեղափուխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Մեխանիկայի այն բաջինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումը՝ առանց դրանց պատճառների քննարկման կոչվում է կինեմատիկա:

3.Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է հաշվի չառնել, կոչվում է նյութական կետ:

4.Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը շարժվում է մի որոշ գծով, որը կոչվում է մասնիկի շարժման հետագիծ:

5.Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է, անցած ճանափարհ:

6.Հետագիծը մարմնի մի տեղից մյուսը տեղափոխվելու շարժման գիծն է, իսկ ճանապարհը այդ հետագծի երկարությունն է:

7.Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհները, կոչվում է հավասարաժափ շարժում: Իսկ անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, երբ հավասար ժամանակամիջոցում մարմինն անցնում է անհավասար ճանապարհ:

8.Այն մարմինը , որի նկանմամբ դիտարվում է այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:

9.Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ժամանակ հավասարաչափ ժամանակահատվածում մարմինն անցնում է անհավասարաչափ ճանապարհներ: Օրինակ՝ Երկար քանոնի վրա դնենք որևէ առարկա, ասենք մետաղադրամ և մի ծայրը բարձրացնենք: Կնկատենք, որ մի որոշ թեքությունից մետաղադրամն սկսում է սահել: Կարելի է այդ թեքությունն ընտրել այնպես, որ շարժումը լինի հավասարաչափ: Ավելի բարձրացնելով քանոնի ծայրը՝ մետաղադրամի շարժումը կդարձնենք անհավասարաչափ:

10.Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են միջին արագություն:

11.vմիջ.=s/t

13. Ակնթարթային արագությունը դա մարմնի արագությունն է տվյալ պահին և տվյալ վայրում:

Իսահակ Նյուտոն

Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում (անգլ.՝ Woolsthorpe, Լինկոլնշիր կոմսություն) քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել[13]։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ (անգլ.՝ Isaac Newton) անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան[14]: Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։

Նյուտոնն անկեղծորեն համարում էր, որ իր տոհմը սերում է XV դարի շոտլանդական ազնվականներից, սակայն պատմաբանները հայտնաբերել են, որ 1524 թվականին նրա նախնինները եղել են աղքատ գյուղացիներ[15]XVI դարավերջին ընտանիքը հարստացել է և անցել յոմենների կարգ (հողագործներ)։ Նյուտոնի հայրը թողել էր այն ժամանակի համար մեծ ժառանգություն՝ 500 ֆունտ ստեռլինգ գումար և մի քանի հարյուր ակր բերրի հողեր՝ դաշտերով ու անտառներով:

1646 թվականի հունվարին Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն (անգլ.՝ Hannah Ayscough) (1623-1679) նորից ամուսնացել է: Նոր ամուսնուց՝ 63-ամյա ամուրիից, նա ունեցել է երեք երեխա և սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին: Տղայի հովանավորն է դարձել մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն: Ժամանակակիցների վկայությամբ՝ Նյուտոնը մանկության տարիներին լռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացած, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն միայնակ զգաց[16]։

1653 թվականին մահանում է խորթ հայրը, որի ժառանգության մի մասն անցնում է Նյուտոնի մորը և անմիջապես այն ձևակերպվում է Իսահակի անունով։ Մայրը վերադառնում է տուն, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում է երեք փոքրիկ երեխաներին ու ընդարձակ տնտեսությանը։ Իսահակը առաջվա պես մնում է անուշադրության մատնված։

1655 թվականին 12-ամյա Նյուտոնին տալիս են սովորելու Գրենտեմի մոտակա դպրոցում, որտեղ նա ապրում է դեղագործ Կլարկի տանը։ Շուտով տղան ցուցաբերում է բացառիկ ունակություններ, սակայն 1659 թվականին մայրը՝ Աննան ետ է բերում նրան, և փորձում 16-ամյա որդուն պարտադրել տնային տնտեսության կառավարման աշխատանքների մի մասը։ Փորձը հաջողություն չի ունենում, քանի որ Իսահակը մնացած բոլոր զբաղմունքներից նախընտրում է գրքերի ընթերցանությունը, բանաստեղծություններ ստեղծագործելը և հատկապես տարբեր մեխանիզմների կառուցումը։ Այդ ժամանակ Աննային է դիմում Նյուտոնի դպրոցական ուսուցիչ Սթոքսը և սկսում նրան համոզել շարունակելու անսովոր ունակություններով օժտված, շնորհալի որդու ուսումը։ Այդ խնդրանքին են միանում քեռի Վիլյամը և Իսահակի գրենտեմյան ծանոթներից մեկը՝ ( դեղագործ Կլարկի ազգականը) Հեմֆրի Բաբինգտոնը, որը Քեմբրիջի Թրինիթի քոլեջի անդամ էր։ Նրանք միացյալ ուժերով, վերջիվերջո հասնում են իրենց ուզածին։ 1661 թվականին Նյուտոնը բարեհաջող ավարտում է դպրոցը և ուղևորվում է շարունակելու կրթությունը Քեմբրիջի համալսարանում։

Design a site like this with WordPress.com
Get started