1Ժամանակի ընթացքում մարմնի տեղափուխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.Մեխանիկայի այն բաջինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումը՝ առանց դրանց պատճառների քննարկման կոչվում է կինեմատիկա:
3.Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է հաշվի չառնել, կոչվում է նյութական կետ:
4.Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը շարժվում է մի որոշ գծով, որը կոչվում է մասնիկի շարժման հետագիծ:
5.Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է, անցած ճանափարհ:
6.Հետագիծը մարմնի մի տեղից մյուսը տեղափոխվելու շարժման գիծն է, իսկ ճանապարհը այդ հետագծի երկարությունն է:
7.Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհները, կոչվում է հավասարաժափ շարժում: Իսկ անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, երբ հավասար ժամանակամիջոցում մարմինն անցնում է անհավասար ճանապարհ:
8.Այն մարմինը , որի նկանմամբ դիտարվում է այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:
9.Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ժամանակ հավասարաչափ ժամանակահատվածում մարմինն անցնում է անհավասարաչափ ճանապարհներ: Օրինակ՝ Երկար քանոնի վրա դնենք որևէ առարկա, ասենք մետաղադրամ և մի ծայրը բարձրացնենք: Կնկատենք, որ մի որոշ թեքությունից մետաղադրամն սկսում է սահել: Կարելի է այդ թեքությունն ընտրել այնպես, որ շարժումը լինի հավասարաչափ: Ավելի բարձրացնելով քանոնի ծայրը՝ մետաղադրամի շարժումը կդարձնենք անհավասարաչափ:
10.Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են միջին արագություն:
11.vմիջ.=s/t
13. Ակնթարթային արագությունը դա մարմնի արագությունն է տվյալ պահին և տվյալ վայրում: