Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողությունը ու լսողությունը։Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։Եթե միջին ուղեղը չլինի, մարդու աչքի ցանցենին չէր ձևավորվի: Նաև գորշ նյութի շերտը, որը ուղեղի ոտիկները բաժանում է երկու մասի՝ ծածկի և ոտիկների հիմքի, չէր լինի: Իսկ գորշ նյութը պարունակում է մելանին, որը պատասխանատում է մարդու աչքերի, մազերի գույնի համար
