Գործնական քերականություն

I.Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները, կետադրիր:

1. Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:2. Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր ու ձորով փախչում է փշաքաղված գետը:3. Փողոցում մարդ չկար ,բոլորն աշխատանքի էին:4. Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):5. Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:6. Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները)ճոճում էին նիզակները:7. Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանը ծածկվում փարթամ կանաչով:8. Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:..9. Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:10. Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:

Ընգծիր որոշիչը, կետադրիր:

1. Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:

2. Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):

3. Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքով հառաչով ու քրտինքով:

4. Արդարությունը խորունկ տխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:

5. Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլված սրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:

Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր:

1. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:

2. Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:

3. Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:

4. Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց:

5. Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:

Գտիր բացահայտիչները, կետադրիր:
1. Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:

ամպերը ՝որպես ուղտեր,բլուր-բլուր արշավում էին

2. Փակ շուկան՝ Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:

3. Գագիկը ՝նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:

4. Քույրը՝ Արաքսյան ,Աշոտին ՝եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:

5. Գնացինք Արմավիր ՝աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:

Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:

1. Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:

2. Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:

3. Ես այդ թափածդ արցունքներից  ծնված Բողոքն եմ:

4. Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:

5. Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝ օվկիանոսագիտությանը նվիրված:

Ենթակա

Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ

Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:

1.  ես նշմարեցի:

2. ներկվել էին դեղձենիները:

3. աչքը կկշտանա:

4. ես ունեմ:

5. գլուխը դողում էր :

Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:

Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերինպատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:

1. Կատուն բռնում է մկանը:

2. Սառը Քամին փչեց:

3. Դելֆինները լողում էին  ծովում:

4. Կանաչ Արահետը ձգվել էր:

5. Գետերը քանդում են տները:

Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

1. դելֆինները հայտարարում են։

2. թույնը արժեքավոր է:

3. կոնստրուկտոր պատրաստել է:

4. բնակիչները խոսում են:

5. հասնում կանչերը:

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալիհետ:

1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող երևաց:

2. Գարնան արևոտ օրեր ինձ հուշեցին, որ մայիսն է:

3. Քամին հալածեց մառախուղի թանձր քուլաները:

4. Ճապոնիայում թողարկվեցին ծայրին փոքրիկ լամպ ունեցողգրիչներ:

5. Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողացին դեպի ազատություն:

Քամինօրերդելֆիններշողգրիչներ

Հետևություն արա:

Գտիր համաձայնության սխալները:

• Մի մասը լռում (են)է:

• Երեմն ընկերոջ հետ (գնացին)գնաց:

• Ընդունվում (է)են պատվերներ:

• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի (կատարեն)կատարի:

• Պահանջվում (է )ենվարորդներ:

Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելովօրինակները:

• Արևը __մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:

• Արևը ___և լուսինը __մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:

• Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:

• Արևը __մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:

Հետևություն արա:

Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

• Լճում ձկների «տեսակները» շատացել են և կերի պակաս է նկատվում:

• Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր «մոլորակ» է ընդհարվել:

• «Չղջիկը »շատ նուրբ լսողություն ունի:

• Ամենուրեք բավականաչափ «կենդանիներ» կային և «մարդիկ »չէին մտածում դրանցվերանալու մասին:

• Ժամանակին «հսկաներ »են ապրել և այդ «ձորերը »նրանց համար «առուներ »են եղել:

• «Դու »քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր« հույսերը»:

• «Մեղուներն »ու «ճանճերը »այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ ենդառնում:

• «Աշունը »շուկան լցրել է մրգերով և «անտառները »գույներով:

• Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր «ջուրը» և առաջ սլանում:

• «Վագրը» ծառի ետևից մռնչաց և «անտառը »սարսափեց:

Որոշիչ 2

Բոլոր գոյականները լրացնել բառ-որոշիչներով:

• Տղայի սխալ պահվածքը ուսուցիչներին դուր չէր գալիս:

• Արմենի նոր գիրքը կորավ:

• Խոհանոցում մայրը ճաշ էր եփում:

• Ընկերուհին հայտնեց լավ լուրը:

• Սենյակի պատից կախված էր գեղեցիկ նկար:

Բոլոր գոյականները լրացնել բառակապակցություն-որոշիչներով:

• Աշխարհը մարդուն սպառնում է աղետներով:

• Այցելուն կարծես թե ընտելացել էր տանը:

• Նա պարզ լսում էր երեխաների աղմուկը:

• Անդորրը տարածվել էր այգիների վրա:

• Ջրի մի կոհակ բարձրացավ քարի վրա:

Յուրաքանչյուր նախադասության մեջ որոշիչներից մեկը դարձրու ետադաս՝ուշադրություն դարձնելով կետադրությանը:

Բոլոր գոյականները լրացնել նախադասություն-որոշիչներով:

• Քամին հանդիսավոր խշխշացնում էր սաղարթները:

• Երկիրը հենվում է ոսկե գորտի վրա:

• Ծուխը խառնվել էր մշուշին:

• Գագաթը փայլում էր շողքերով:

• Դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված:

Տրված որոշիչները գրիր որոշյալից (բառը, որին լրացնում է որոշիչը) առաջ և հետո. ուշադիր եղիր կետադրությանը:

• մի կին քաշում էր գանգակի պարանը: – անտառաբնակ բուի նման

• այդ ձայնը ուշքի բերեց նրան: – սրտաբուխ ու մտերիմ

• գազանիկը թաթեր ուներ: – երկարբարակ ու ոսկրոտ մատներով

• աշունը շուկան լցրել է մրգերով: – ախորժելի, քաղցրահամ

• ես տեսնում եմ ծառը և թիրախը: – նրանից կախված

Կետադրել:

• Քայլում էր մի գեղեցիկ տիկին տակավին դեռատի քնքուշ նրբիրան:

• Սիրում եմ մեր երկինքը մուգ:

• Լեռան փեշին ապարանքն էր դարերի փոշին կամարներին դրած:

• Հացերի կողքին քնած էր հացթուխը ալյուրոտված ձեռքերը խմորոտ:

• Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:

• Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:

• Ջրաղացը ծեր ու իմաստուն հեքիաթասաց լռել էր արդեն:

• Հավաքվածներին  մոտեցավ մի աղջիկ խուճապահար թռչունի նման:

• Զանգը որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել բոլորին հավաքում էր եկեղեցում:

• Շրջակա դաշտը երփներանգ ծաղիկներով զարդարված քչքչան աղբյուրներըպաղպաջուն ու զուլալ ստեղծել էին եդեմական տեսարան:

Design a site like this with WordPress.com
Get started