Գործնական քերականություն

I.Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները, կետադրիր:

1. Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:2. Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր ու ձորով փախչում է փշաքաղված գետը:3. Փողոցում մարդ չկար ,բոլորն աշխատանքի էին:4. Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):5. Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:6. Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները)ճոճում էին նիզակները:7. Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանը ծածկվում փարթամ կանաչով:8. Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:..9. Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:10. Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:

Ընգծիր որոշիչը, կետադրիր:

1. Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:

2. Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):

3. Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքով հառաչով ու քրտինքով:

4. Արդարությունը խորունկ տխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:

5. Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլված սրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:

Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր:

1. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:

2. Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:

3. Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:

4. Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց:

5. Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:

Գտիր բացահայտիչները, կետադրիր:
1. Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:

ամպերը ՝որպես ուղտեր,բլուր-բլուր արշավում էին

2. Փակ շուկան՝ Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:

3. Գագիկը ՝նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:

4. Քույրը՝ Արաքսյան ,Աշոտին ՝եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:

5. Գնացինք Արմավիր ՝աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:

Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:

1. Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:

2. Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:

3. Ես այդ թափածդ արցունքներից  ծնված Բողոքն եմ:

4. Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:

5. Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝ օվկիանոսագիտությանը նվիրված:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started