Բոլոր գոյականները լրացնել բառ-որոշիչներով:
• Տղայի սխալ պահվածքը ուսուցիչներին դուր չէր գալիս:
• Արմենի նոր գիրքը կորավ:
• Խոհանոցում մայրը ճաշ էր եփում:
• Ընկերուհին հայտնեց լավ լուրը:
• Սենյակի պատից կախված էր գեղեցիկ նկար:
Բոլոր գոյականները լրացնել բառակապակցություն-որոշիչներով:
• Աշխարհը մարդուն սպառնում է աղետներով:
• Այցելուն կարծես թե ընտելացել էր տանը:
• Նա պարզ լսում էր երեխաների աղմուկը:
• Անդորրը տարածվել էր այգիների վրա:
• Ջրի մի կոհակ բարձրացավ քարի վրա:
Յուրաքանչյուր նախադասության մեջ որոշիչներից մեկը դարձրու ետադաս՝ուշադրություն դարձնելով կետադրությանը:
Բոլոր գոյականները լրացնել նախադասություն-որոշիչներով:
• Քամին հանդիսավոր խշխշացնում էր սաղարթները:
• Երկիրը հենվում է ոսկե գորտի վրա:
• Ծուխը խառնվել էր մշուշին:
• Գագաթը փայլում էր շողքերով:
• Դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված:
Տրված որոշիչները գրիր որոշյալից (բառը, որին լրացնում է որոշիչը) առաջ և հետո. ուշադիր եղիր կետադրությանը:
• մի կին քաշում էր գանգակի պարանը: – անտառաբնակ բուի նման
• այդ ձայնը ուշքի բերեց նրան: – սրտաբուխ ու մտերիմ
• գազանիկը թաթեր ուներ: – երկար, բարակ ու ոսկրոտ մատներով
• աշունը շուկան լցրել է մրգերով: – ախորժելի, քաղցրահամ
• ես տեսնում եմ ծառը և թիրախը: – նրանից կախված
Կետադրել:
• Քայլում էր մի գեղեցիկ տիկին տակավին դեռատի քնքուշ նրբիրան:
• Սիրում եմ մեր երկինքը մուգ:
• Լեռան փեշին ապարանքն էր դարերի փոշին կամարներին դրած:
• Հացերի կողքին քնած էր հացթուխը ալյուրոտված ձեռքերը խմորոտ:
• Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:
• Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:
• Ջրաղացը ծեր ու իմաստուն հեքիաթասաց լռել էր արդեն:
• Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ խուճապահար թռչունի նման:
• Զանգը որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել բոլորին հավաքում էր եկեղեցում:
• Շրջակա դաշտը երփներանգ ծաղիկներով զարդարված քչքչան աղբյուրներըպաղպաջուն ու զուլալ ստեղծել էին եդեմական տեսարան: