Day: November 17, 2019
Դասարանական աշխատանք 154,155,156,157,158
Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»
Գուրգեն Մահարին «Ծաղկած փշալարեր» վիպակում պատմում է աքսորի տարիների սիբիրյան տպավորությունների մասին։գրում է, թե ինչպես են անհիմն մեղադրանքով իրեն ձերբակալել, իբր թե մասնակցություն է ունեցել խորհրդային իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության մեջ: Ապա բանտից բանտ են տեղափոխել Երևանում, իսկ հետո Ռուսաստանի սիբիրյան ճամբարներ, մինչև հիմնական թողել են սիբիրյան այն բրուտանոցում, որտեղ տեղ էին գտել նաև Աճեմյանի ճակատագրին արժանացած մյուս կերպարները:
Բրուտանոցում սկզբում միայն տղամարդիկ էին։Հետո առաջին անգամ կնոջ բերեցին ՝գերմանուհու ,որին մեղադրում էին լրտեսության մեջ, այնինչ նա ընդամենը այցելել էր Գերմանիա և վերադարձել ԽՍՀՄ: Շատ չանցած ճամբարում կանանց մի խումբ բերեցին որից հետո էլ սկսեցին սիրային հարաբերություններ կալանավորների ու կանանց միջև։Շարթի և Մամոյի հարաբերությունն առաջիններից չէր, սակայն ավարտվեց մյուսների նման տխուր ձևով: Կոմիսիայի ստուգումների ժամանակ պարզվեց, որ Շարթը հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Կալանավոր մայրերն այդ հիվանդանոցում ծննդաբերում էին, և եթե երեխան ողջ էր մնում, նրան հանձնում էին հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին մի այլ ճամբար, որպեսզի երեխայի հորն էլ չհանդիպի:
Վիպակում հատուկ տեղ են գրավում հայ կալանավորները: Նրանցից են Աշոտ Դայինը, կերպար Մեսրոպ Ուզունյանը,Ջինգաևը՝Չդիմանալով անտառի ծանր գործին, նա կացնով կտրեց իր մի ձեռքի մատները, որպեսզի ազատվի այդ տանջանքից: Դրա հետևանքով բոլորն սկսեցին հերթով իրենց խոշտանգել ծանր գործերից խուսափելու համար և արդյունքում նոր օրենք սահմանվեց՝ այդպիսիներին մահապատժի ենթարկելու մասին:
Մի խոսքով՝ անմեղ մարդիկ իզուր ձերբակալվել էին անիմաստ մեղադրանքներով ու անտեղի տանջվում էին Սիբիրում։



