Նախագծի վերնագիր՝ Տիեզերք
Նախագծի մասնակից՝ Էլիզա Այվազյան
Նախագծի ժամանակահատված՝ շուրջտարյա, ամփոփում մեկ ամսվա կտրվացքով
Նախագծի նպատակ՝ ավելի շատ բան իմանալ Տիեզերքի մասին
Նախագծի ընթացք՝ համացանց ,գիրք
ՏԻԵԶԵՐՔ
Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ: Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում:«Milky way» գալակտիկայոմ է գտնվում մեր Արեգակնային համակարգը։Այն բաղկացած է Արեգակից և 9 մոլորակներից՝Մերկուրի,Վեներա,Երկիր,Մարս,Յուպիտեր,Սատուրն,Ուրան ,Նեպտուն ,Պլուտոն:Սակայն 2006թ-ին Պլուտոնը համարեցին թզուկ մոլորակ և համակարգում մնաց 8-ը։
Մերկուրի
Արեգակին ամենամոտ և ամենաարագընթաց մոլորակն է:։Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով,որոնցից ամենամեծը կոչվում է Տաք ավազան: Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ: Ի տարբերություն Լուսնի, Մերկուրին ունի մեծ երկաթյա միջուկ, որը ստեղծում է մագնիսական դաշտ, որը մոտավորապես կազմում է Երկրի մագնիսական դաշտի 1%-ը: Մոլորակը չափազանց խիտ է, ինչը պայմանավորված է միջուկի համեմատաբար մեծ չափերով: Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −183 °C-ից մինչև 427 °C (90 – 700 Կ):
Վեներա
Վեներան Երկրի երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է Արեգակից և Լուսնից հետո, նրա տեսանելի աստղային մեծությունը հասնում է −4,6, բավարար պայծառ, որպեսզի ստվերներ ստեղծի:Վեներան 2 մոլորակն է ,բայց այն ավելի տաք է քան Մերկուրին,որովհետև իր մթնոլորտը չի թողնում որ այն սառչի։Վեներայի ամպերը գունավոր են և թունավոր ,որովհետև այն պարունակում է թթուների կաթիլներ որոնք քայքայում են մաշկը։
Երկիր
Այն Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծով` նրանից 149 600 000 կմ հեռավորության վրա։ Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրն Արեգակի շուրջը կատարում է մեկ լրիվ պտույտ, անվանում են տարի: Իսկ այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրը մեկ լրիվ պտույտ է կատարում իր առանցքի շուրջը, կոչվում է օր։ Տարին ունի մոտավորապես 365 ու 1/4 օր։ Երկրի տրամագիծը մոտ 1 2 756 կմ է, իսկ հասարակածի երկարությունը` մոտ 40 000 կմ։ Բևեռների մոտ երկրագունդը թեթևակի սեղմված է։ Բևեռներ են անվանում Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է նրա երևակայական առանցքը և որի շուրջը պտտվում է Երկիրը (այդ մասին կարդացեք նաև «Երկրի բևեռներ» զրույցում)։ Այդ առանցքը Երկրի ուղեծրի հարթության հետ կազմում է մոտ 66 աստիճանի անկյուն։ Երկրի առանցքի այդ թեքվածության շնորհիվ է, որ Արեգակի շուրջը մեկ լրիվ պտույտ կատարելիս Երկիրը տարբեր չափով է լուսավորվում նրա ճառագայթներով։ Այդ պատճառով է, որ Երկրի վրա տարվա եղանակները փոխարինում են միմյանց. գարնանը հաջորդում է ամառը, ապա` աշունն ու ձմեռը։ Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը, և բազմաթիվ արհեստական արբանյակներ։ Երկրի արտաքին պինդ շերտը կոչվում է երկրակեղև։ Նրա հաստությունը ցամաքում 30-ից մինչև 70 կմ է, օվկիանոսների հատակին՝ ընդամենը 5-10 կմ։ Երկրակեղևի տակ, մինչև 3000 կմ խորությունը, տարածվում է մանթիան, իսկ ավելի խորը, մինչև Երկրի կենտրոնը, միջուկն է։ Որքան ավելի խորն են դասավորված ապարները, այնքան ավելի ամուր են ու տաք։ Գիտնականները ենթադրում են, որ մանթիան կարծր է ու շիկացած, իսկ Երկրի միջուկը կազմված է հալված երկաթից։ Երկրակեղևը և վերին մանթիան միասին այլ կերպ անվանում են լիթոսֆերա՝ քարե պատյան։ Իսկ օվկիանոսները և ծովերը, լճերը, գետերն ու ստորգետնյա ջրերը գոյացնում են ջրոլորտը՝ Երկրի ջրային թաղանթը։ Երկրի օդային թաղանթն անվանում են մթնոլորտ։ Այն կազմված է, հիմնականում, ազոտից (78 %) և թթվածնից (21 %): Երկրի բոլոր կենդանի օրգանիզմները (միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները, մարդիկ) կազմում են Երկրի կենսոլորտը, նրա «կենդանի» պատյանը։ Ներկայիս կենսոլորտը կազմավորվել է երկար, միլիարդավոր տարիներ տևած զարգացման ընթացքի՝ էվոլյուցիայի, հետևանքով։ Կենսոլորտը հսկայական դեր է խաղում մարդկության կյանքում։ Բույսերը մթնոլորտը հագեցնում են թթվածնով և կենդանիների հետ միասին սնունդ են մարդու համար։ Մարդը պետք է խելամիտ օգտագործի բնական հարստությունները, այսինքն՝ բնությանը պետք է հնարավորություն տա վերականգնելու, լրացնելու իր իսկ վերցրածը։ Անհրաժեշտ է մեզ շրջապատող միջավայրը՝ օդը, ջուրը, հողը պահպանել աղտոտվելուց։ Մեր երկրում շատ բան է արվում դրա համար։ Շրջապատող միջավայրի պահպանության վերաբերյալ մենք համաձայնագրեր ենք կնքում նաև այլ երկրների հետ։
Մարս
Մարսը իր անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին: Երբեմն անվանում են նաև «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:
Մարսը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ (Մերկուրիից, Վեներայից և Երկրից հետո) և չափերով յոթերորդ (զանգվածով և տրամագծով գերազանցում է միայն Մերկուրիին) մոլորակն է: Մարսի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը, (0,64185 × 1024 կգ), ծավալը` 0,15 Երկրի ծավալ, միջին գծային տրամագիծը` 0,53 Երկրի տրամագիծ (6800 կմ): Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ: Մարսի հանգած հրաբուխ Օլիմպոսը հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է:2009 թվականի փետրվարին հետազոտական ուղեծրային սարքերի խումբը Մարսի ուղեծրում կազմված էր երեք աշխատող տիեզերական սարքերից` «Մարս Ոդիսևս», «Մարս-էքսպրես» և «Մարսյան հետախուզական արբանյակ», դա ավելին է, քան ցանկացած այլ մոլորակի մոտ, Երկրից բացի։
Գիտնակաները ուզում են ոսումնասիրել Մարսը կար արդյոք կյանք Մարսի վրա թե ոչ ։ NASA -ն արբանյակ է ուղարկել մարսի վրա որպեսզի այն ուսումնասիր են։
Նրանք այդ արբանյակի մքջոցով շատ հետաքրքիր զարմանալի մարմիններ գտան
Յուպիտեր
Ինչպես Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, Յուպիտերը ևս դասվում է գազային հսկա մոլորակների դասին: Ժամանակակից միջազգային աստղագիտական միության կողմից ընդունված անունը` Յուպիտեր, ծագում է հին հռոմեական բարձրագույն աստծո անունից:Յուպիտերի «Մեծ Կարմիր հետքը», լուսանկարված Վոյաջեր 1-ի կողմից Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, ինչպիսիք են փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու ուժգին քան Երկրի վրա: Ուշագրավ է Յուպիտերի մթնոլորտում ձևավորված Մեծ Կարմիր հետքը, որը մի հսկա մրրիկ է և հայտնի է XVII դարից ի վեր: Իր տրամագծով այն գերազանցում է Երկիր մոլորակը: Յուպիտերը ունի առնվազն 66 արբանյակներ, որոնցից ամենամեծերը Իո, Եվրոպա, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին:Յուպիտերի հետազոտությունները կատարվում են Երկրի վրա գտնվող և ուղեծրում գործող աստղադիտակներով, ինչպես նաև սկսած 1970 թվականից դեպի այս մոլորակն են ուղարկվել ութ միջմոլորակային տիեզերական կայաններ` ՆԱՍԱ-ի «Պիոներներ», «Վոյաջեր», «Գալիլեո» և այլն: Նրա վրա մեծ բիծ կա որին կոչում են կարմիր բիծ։Այն պտտվող փոտորիկ է որը չի դադարում արդեն 300 տարի։Այս փոթորիկը երկրից 2 անգամ ավելի մեծ է։
Սատուրն
Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից` գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։ Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը։ Չնայած դրան մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։ Սատուրնը տրամագծով Երկրից մեծ է 9,4 անգամ, ծավալով` 96 անգամ, զանգվածով` 95 անգամ։ Չնայած Սատուրնի քիմիական կազմի մասին որևէ հստակ տեղեկություն չկա, գիտնականները կարծում են, որ այն նման է Յուպիտերի քիմիական կազմին։ Այն ունի փոքրիկ քարոտ միջուկ, որը շրջապատված է ջրածնով և հելիումով։ Միջուկը նման է Երկրի միջուկին, բայց ավելի խիտ է։ Սրանից վերև հեղուկ մետաղական ջրածնի ավելի հաստ շերտ է, որին հաջորդում է մի այլ շերտ` կազմված ջրածնից և հելիումից, իսկ ամենաբարձր շերտը 1000կմ բարձրությամբ գազային մթնոլորտ է։ Միջուկի զանգվածը մոտավորապես 9-22 անգամ մեծ է Երկրի զանգվածից։ Սատուրնը ունի շատ տաք մակերևույթ, որի ջերմությունը հասնում է 117000 oC, և այն տիեզերք է հաղորդում 2,5 անգամ ավելի շատ էներգիա, քան այն ստանում է Արևից: Սատուրնի հասարակածի օղակները և արբանյակների համակարգի հարթությունը խավարածրի նկատմամբ թեքված է 26o անկյունով, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում օղակները դիտելու համար։ Մեկ ուղեծրային պտույտի ընքացքում (29,5 տարի) Սատուրնը դեպի մեզ է շրջվում մերթ հյուսիսային, մերթ հարավային բևեռներով։ Այդ պատճառով օղակները երևում են «վերևից», իսկ երբեմն էլ ընդանրապես չեն երևում, երբ դեպի դիտողն են շրջված եզրով։ Օղակները կազմված են մանր փոշեհատիկներից և մինչև 10-15 մ տրամագծով սովորական ջրասառույցի բեկորներից և փխրուն ձնագնդերից։ Օղակները շատ բարակ են` 10-20 մ։ Ամբողջ օղակային համակարգի լայնությունը 60 000 կմ է։ Օղակների առաջացման մասին ընդունված է այն տեսակետը, թե իբր դրանք այն հսկայական ամպի մնացորդներն են, որից կազմավորվել են Արեգակնային համակարգի մոլորակները։Սատուրն ու Յուպիտերն այնքան արագ են պտտվում իրենց առանցքի շուրջը,որ բևեռներում սեխմված են։
Ուրան
Հայտնաբերվել է 1781 թվականին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելի կողմից և անվանվել է հունական աստված Ուրանի պատվին։ Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։
Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին՝ առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով Արեգակնային համակարգի սահմանները։Ինչպես և մյուս գազային հսկաները, Ուրանն ունի օղակների համակարգ և մագնիտոլորտ, բացի այդ, այն ունի 27 արբանյակ:Ուրանը Երկրից ծանր է 14,5 անգամ, այն Արեգակնային համակարգի հսկա մոլորակներից ամենաթեթևն է:Արևի շուրջը պտտվելիս՝Ուրանի սեփական պտույտի առանցքը պտտվում է,ասես Ուրանը «պառկած» հոլ լինի ,այնինչ մնացած մոլորակները պտտվում են «կանգնած» հոլի պես։
Նեպտուն
Նեպտունը արեգակնային համակարգի ութերորդ մոլորակն է: Միջին հեռավորությունը Արեգակից 4495,6 մլն կմ է:
Իր առանցքի շուրջը պտտվում է 15 ժամ 48 րոպեում: Արեգակի շուրջը պտույտը տևում է 164,8 երկրային տարի:
Նեպտունի միջին ջերմաստիճանը -200 աստիճան ցելսիուս է, զանգվածը 17,2 անգամ գորազանցում է երկրի զանգվածին: Տրամագիծը 49 500 կմ է` մոտ 4 անգամ մեծ երկրայինից: Միջին խտությունը հավասար է 1,74 գրամ/սմ խորանարդ: Նեպտունը պատած է մթնոլորտով, որտեղ հայտնաբերվել են մոլեկուլային ջրածին, մեթան և հելիում: Անդրադարձնում է իր վրա ընկած լույսի 52 տոկոսը: Այն փոթորիկ է ունեցել,որը չքացել է։
ՈՒնի երկու արբանյակ` Տրիտոն և Ներեիդա:
Տրիտոնը արեգակնային համակարգի մեծագույն արբանյակներից է, զանգվածով երկու անգամ գորազանցում է Լուսնին: Տրիտոնի տրամագիծը 4000կմ է, պտտման պարբերությունը 5,9 օր է, իսկ պարաբոլական արագությունը 2,7կմ վրկ: Ենթադրվում է, որ Տրիդոնը մթնոլորտ ունի: Ներեիդայի տրամագիծը 300 կմ է, պտտման պարբերությունը 1 տարի:
























