Ներգործող խնդիր

Հիշում ենք. կան բայեր, որոնք կարող են ստանալ վ կրավորական մասնիկը:

Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: – Թոռները սիրվում են պապիկողմից – ներգործող խնդիր:

Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր: – Նամակըբարձրաձայն կարդացվեց Արմենի կողմից – ներգործող խնդիր:

Երեկոյան երկինքը ծածկվեց ամպերով – ներգործող խնդիր:

Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

• Հանցագործը քննադատվում էր  դատարանի կողմից:

• Բնությունը փոխվում է :

• Վայրենիներն ազատ արձակվեցին … :

• Կեսօրին փողոցները փակվել էին շինարարների կողմից:

• Հրատապ լուրը հայտնվեց լրագրողի կողմից:

Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցողնախադասություններ:

•  խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստվում աղջկա կողմից:

• նրա խարխուլ կացարանը քանդվել է երկրաշարժի կողմից:

• ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից:

•  երկինքը ծածկվեց ամպերից:

• հարևանները հրավիրվեցին ներս նահապետի կողմից:

• օրհնանքի խոսքեր ասվեց ծերունի Մովսեսի կողմից:

•  սուփրա փռվեց, սեղանին մի կուլա գինի դրվեց Նուբարի կողմից:

Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցողնախադասություններ:

• քամին հալածվում էր մառախուղի թանձր քուլաները  :

• Սիմոնը արագ լրացրեց հինգ դիմում:

• նրա աշակերտները լուսավորում էին ամրոցը ամեն գիշեր:

• բերրի պտղածառերը, խաղողի որթերը և ծաղկող թփերը ծածկել էին պարսպիներսը 

• Գիշերվա մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդուն

Նախադասությունը կետադրել և վերլուծել.

• Զինվորները արյունաթաթախ ու քրտնած բերում էին Զոհրակին ՝գնդիհրամանատարին:

Զինվորները-ենթակա

բերում էին -ստորոգյալ

արյունաթաթախ ու քրտնած-որոշիչ

Զոհրակին-ուղիղ խնդիր

գնդի-հատկացուցիչ

հրամանատարին-ուղիղ խնդիր

Կետադրիր:

1. Փչում էր թափանցող քամի մարտին հատուկ թեթև հանդարտ բայց սառը:

2. Էմման հենվեց ամուսնու թևին իսկ Սիլվան Էմմայի:

3. Երեքն էլ ՝Էմման ամուսինը և Սիլվան, անցան փողոցը:

4. Գիշերային մուգ կապույտ երկինքը՝ պարզ էր ,աստղերը սովորականից խաղաղ:

5. Արևածաղկի մեծ-մեծ գլուխներ սև լիքը սերմերով ձմերուկի և սեխի գլխապտույտառաջացնող բույր էր տարածվել շուկայում:

Ենթակա-նախադասությունները դարձրեք ենթակա-բառակապակցություններ:

• Ով իր պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ:

• Ակնհայտ էր, որ գողը գողացել է հացը:

• Պարզ չէր, որ լավ է լինելու մեր վիճակը:

• Երևում էր, որ հյուրը առաջին անգամ է այստեղ:

• Պատասխան կտա նա, ով առաջինն է դուրս եկել սենյակից:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started