44. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրվածհոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժտեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ ենփորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա բոցկլտում են
խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկշտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավորկիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցինշտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի։