1.Արևմտյան Հայաստանը բաժանված էր վեց վարչական շրջանի՝ Էրզրում, Վան, Կարս, Ախալցխան, Դիարբեքիր և Սեբաստիայի նահանգներ:
2. Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը։Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտիդրդումով 1806 թվականին Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 1807 թվականի հունիսին Գյումրիի մոտ։ Երկու կողմերն էլ 7 ժամ շարունակ լարված մարտեր էին մղում։ Թուրքերը փախչում են Կարս։ Նրանք մարտի դաշտում թողնում են ավելի քան 1000 սպանված։պատերազմը ձգձգվեց, և միայն 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայումբնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը։
3.Ռուսաստանը չբավարավելով Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներին պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ և 1828 թվականին հունիսին ռուսական բանակը գեներալ Ի. Պասկևիչի գլխավորությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ռուսները և մի քանի հազար հայ կամավորները շրջափակեցին Կարսը և հունիսի 23-ին գրավեցին այն: Դրանից հետո ռուսական զորքերը հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում գրավեցին Ջավախք գավառը, Ախալքալաքի կենտրոնով, Ախալցխան և Արդահանը: Ռուսական զորքերի հաղթանակները ոտքի հանեցիւն Բայազետի հայերին, որոնք կազմում էին ճնշող մեծամասնությունը: 1828 թվականի օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղի հայերի աջակցությամմբ գրավեց Բայազետի և Ալաշկերտի գավառները: Անգլիայի հրահրմամբ 1829 թվականի ձետրվար-մարտ ամիսներին թուրքական զորքերը հարձակման անցան Կարսի և Ախալցխանի ուղղությամբ: Նրանց հաջողվեց հանկարծակի ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել բնակիչներին և կայազորին, սակայն կայազորը գեներալ Վ. Բեհբութովի գլխավորությամբ մարտնչեց թշնամու դեմ և փախուստի մատնեց նրան: 1829 թվականին ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլ վայրեր: Ռուս-թուրքական պատերազմը ինչպես Բալկանյան, այնպես էլ Կովկասյան ճակատում ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլիսում կնքվեց հաշտության պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի Սև ծովի արևելյան ափերից ընդարձակ մի տարածք, Ախալցխան և Ախալքալաքը անցան Ռուսաստանին: Թուրքերի համար պայմանագիրը նպաստավոր էր, բայց չարդարացրեց արևմտահայերի հույսերը: Արևմտահայերի համար ստեղծեց ծանր կացություն, քանի որ թուրքերը կարող էին վրեժ լուծել ռուսներին օժանդակած հայերից, սակայն Ռուսաստանը առաջրկեց, որպեսզի հայերը տեղափոխվեն այն շրջաններ, որը անցել էր Ռուսաստանին:
4.Ադիրանուպոլիսի պայմանագիրը մեծ հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, իսկ Բուխարեստի պայմանագիրը ոչ մի ազդեցություն հայերի վրա չունեցավ: