Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:
Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:
Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:
Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին – ու՞մ:
Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չենկարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին:
Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:
• Լավան մոտենում էր գյուղին։
• Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում առյուծին:
• Ունկնդիր եղա հողմի խենթ ձայնին:
• Անսպասելի ես հանդիպեցի ընկերուհուս:
• Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան եկեղեցուն:
Գտնել հանգման խնդիրները:
• Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:
• Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծշփոթության մեջ:
• Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամչհավատաց իր ականջներին:
• Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:
• Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:
Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:
Ուղիղ խնդիր ,հանգման խնդիր
• Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
• Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
• Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
• Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
• Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձիբերել:
Կետադրել:
- Արևը՝ որպես մի վիթխարի, լուսարձակ, գետի խորքն այնպես էր լուսավորում, որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամ համրել:
- Շողերի շեկ խրձերի մեջ՝ ջրի խորքը թափանցած դեպի վեր էին շտապում անհամար ձկներ, և նրանց տարերային հոսանքին կարծես վերջ չկար:
- Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին՝ Թամանյանին և Թորամանյանին ընկերակցելու:
- Մի աղջիկ կա՝ հմայքներով լեցուն, որ ամեն տարի այցելում է մեզ՝ ոսկեզօծ մազերը հովերին տված, ոտքերը բոբիկ ու ցողաշաղախ:
- Մի առավոտ՝ նշանավոր ասպետը հեծավ իր ձին, զինակիցը, ավանակը և նրանք ճանապարհ ընկան:
Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեքկրավորական:1. Սպասավորները դուրս էին բերում սպարապետինանհրաժեշտ բոլոր իրերը:2. Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել:3. Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էինմարդկանց հոգիները:4. Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:5. Զեփյուռը քնքշորեն օրորում էր խիտ սաղարթները: