Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:
Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց):
Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:
Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:
• Նա վաղուց էր ձանձրացել նրանից:
• Նա թաքցրեց իր անհանգստությունը մայրիկից:
• Ես ոչ մի կերպ չեմ կարողանում զգեստից ազատվել:
• Նա մեզ չզրկեց երջանկությոնից:
• Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում շրջապատից,մարդուց:
Ընդգծիր անջատման խնդիրները:
• Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
• Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակկյանքից:
• Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք….
Փրկեցեք մտքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք…
• Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես: • Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:
Վերլուծիր նախադասությունը:
• Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:
ոչնչացում-ենթակա.
սպառնում է-ստորոգյալ.
փղերի-հատկացուցիչ
վայրերի-հատկացուցիչ.
ուրիշ-որոշիչ.
որտեղ-տեղի պարագա.
որսագողերի-հատկացուցիչ.
վաճառողների-հատկացուցիչ.
փղոսկր-որոշիչ.
չի ձեռնարկվում-ստորոգյալ.
ոչինչ-
Կետադրիր.
- Աղթամար կղզին՝ որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
- Կանաչ կղզին՝ խոշոր կետ ձկան տեսքով, երկարում է հարավից հյուսիս՝ պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
- Լուսաբացի առաջին սարսուռը՝ թարմ ու պայծառ սահում էր արթնացած մակերեսի վրայից:
- Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա՝ եկեղեցու հնչուն զանգակի պես:
- Նրա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով՝ աղավնուն քնից զարթնեցրեց:
- Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
- Հայաստանը՝ ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
- Դժվարին չարքաշ կյանքի ընթացքում, հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան՝ երազի պես շքեղացած, քաղցր:
- Լուրը՝ իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
- Ցանքսերը երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ:
Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):
• Ով իր նպատակը լավ է պատկերացնում, դրան հասնելումիջոցը կգտնի:
Իր նպատակը լավ պատկերացնողը, դրան հասնելու միջոցը կգտնի։
• Թե ինչ եղավ իրեն այդ պահին, ինքն էլ չիմացավ:
Իր հետ այդ պահին եղածը, ինքն էլ չիմացավ։
• Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
Բոլորովին չսպասված մարդուց էլ, հարված ստացավ։
• Պատրաստ էր իր մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:
• Հետո այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիրխառնեց իրար փոշով ու աղբով: