Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանքտեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:

• Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էրծիրանենու սաղարթում:

• Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթինէր:

• Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:

• Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:

• Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):
• Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ :

•Այգի  ենք գնում ամեն օր:

• Մութ անտառում բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:

• երկնքից լույս էր կաթկթում:

• Արորով ինձ … հանեցին:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում ենստորակետով:• Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասություններըդարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):

1. Մենք թաքնվեցինք այնտեղ ,ուր խիտ եղեգներ էին աճում:

2. Նրա հայացքը գնաց այնտեղ՝ որտեղից պատանին ձեռք էր պարզել:

3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից՝ ուր փակվել էր աղոթելու համար:

4. Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամուզորքն էր սլացել:

5. Մշուշ էր բարձրանում այնտեցից, ուր ձյունը բարդաբոյ էր հասնում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:• Սողոմոնը փակեց աչքերը. օտար բառերի միջից նա լսում էրհին-հին մի զրույց բարության, լավի ու մարդկայնությանմասին, որը տկար էր ու անզոր, երբ աշխարհը լի էրչարությամբ ու դաժանությամբ:

Սողոմոնը-ենթակա.
փակեց-ստորոգյալ.
աչքերը-ուղիղ խնդիր
օտար-որոշիչ.
բառերի միջից
նա-ենթակա.
լսում էր-ստորոգյալ.
հին-հին-որոշիչ.
զրույց-ուղիղ խնդիր.
բարության-հատկացուցիչ.
լավի ու մարդկայնությանմասին-հատկացուցիչ.
տկար-որոշիչ.
անզոր-որոշիչ.
երբ-ժամանակի պարագա.
աշխարհը-ենթակա.
լի էր-ստորոգյալ.


Վերաբերության խնդիր

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթծերունու մասին:

Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:

Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:

Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամվերաբերմամբ կատարվում է գործողությունը:

Գտի՛ր վերաբերության խնդիրները:

• Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:

• Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկբավարար են ձերբակալելու համար:

• Արիության, փառքի ու սխրանքի մասին ես մոռանում էի այս դառնագին հողում:

• Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:

• Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում սրտի վիշտը:

Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:

• Դու …. Ուրիշներից կարծիքներ ես հավաքում:

• Երբեմն ինձ հարցնում էր գրքերի, դասերի ,տնայինների վերաբերյալ հարցեր:

•բանավեճի շուրջ  լուրջ քննարկումներ սկսվեցին:

• Քթի տակ ինքն իրեն խոսում էր …, …, …:

•հանցագործի մասին ոչ մի տեղեկություն չունեին:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
• Ջրի կաթիլներով ողողվում էին փոքրիկ շենքի խղճուկ պատերը, իսկ ծերունին աչքերով փորձում էր ստուգել ներսակողմիկազմվածքի ամրությունը:

պատերը—ենթակա
ողողվում էին—ստորոգյալ.
կաթիլներով— միջոցի խնդիր
ջրի—հատկացուցիչ
խղճուկ-որոշիչ.
շենքի— հատկացուցիչ.
փոքրիկ—որոշիչ.
ծերունին—ենթակա.
աչքերով—միջոցի խնդիր
փորձում էր—ստորոգյալ.
ստուգել—ստորոգյալ.
ներսակողմիկազմվածքի—հատկացուցիչ.
ամրությունը—ուղիղ խնդիր

Կետադրիր.

1. Երկու մոմ, իբրև հույսի կերոններ մարմրում էին տաճարիներսում:

2. Շենքը մի քանի հարկաբաժին ուներ և դրանցում միասին բնակվում էին՝ Կամսարական հինգ եղբայրները:

3. Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել ենգյուղերը ,որտեղ խավար խեղճություն կա:

4. Գնում էին հազար գույնի ձիեր քուռակներով, ու դեռ անծինթամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:

5. Երևանյան գեղեցիկ անդորրավետ մի տուն էր ՝Գրիգոր պապիերբեմնի տունը հաստատուն հիմքերով ու պատերով, շոգիցպաշտպանող նեղ լուսամուտներով փայտե պատշգամբով:

Երկրորդական նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ)՝օգտագործելով վերաբերության խնդիրներ:

• Կինը մտածում է, որ նրանից գլուխ չի հանում:

• Նա հարցրեց աղջկան, թե որտեղ են տանեցիները:

• Ապա խոսեց Աշոտ սեպուհը, որ պարսից զորավարը զորք է բերել Հայաստան:

• Նա զարմանում էր, թե ինչ է իր մեջ տեղի ունենում:

• Բեշիրը մտածում էր, որ իր անունը լսելիս սարսափահար ենլինում:

Design a site like this with WordPress.com
Get started